Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 16։1-50

16  Ղևիի+ որդի Կահաթի+ որդի Իսահառի+ որդի Կորխը+ և Ռուբենի+ որդիներից Եղիաբի+ որդիներ Դաթանն+ ու Աբիրոնը+, ինչպես նաև Փալեթի որդի Օնը վեր կացան  ու դուրս եկան Մովսեսի դեմ, նրանց հետ նաև երկու հարյուր հիսուն մարդ Իսրայելի որդիներից, որոնք ժողովրդի տոհմապետներ էին, ժողովի կանչվողներ և անվանի մարդիկ։  Նրանք հավաքվեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ+ և ասացին նրանց. «Բավակա՛ն է։ Ժողովի մեջ բոլորն էլ սուրբ են+, և Եհովան նրանց մեջ է+։ Էլ ինչո՞ւ եք ձեզ Եհովայի ժողովից բարձր դասում»+։  Երբ Մովսեսը լսեց դա, անմիջապես երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։  Ապա խոսեց Կորխի և նրա հետ բոլոր հավաքվածների հետ՝ ասելով. «Առավոտյան Եհովան կիմացնի, թե ով է իրեն պատկանում+, ով է սուրբ+ և ով կարող է մոտենալ իրեն+։ Ում որ նա ընտրի+, նա էլ կարող է մոտենալ նրան։  Այսպե՛ս արեք. կրակամաններ+ վերցրեք, ինչպես դու, Կո՛րխ, այնպես էլ քեզ հետ բոլոր հավաքվածները+,  վաղը Եհովայի առաջ դրանց մեջ կրակ դրեք ու վրան խունկ լցրեք։ Այն մարդը, ում Եհովան կընտրի+, նա է սուրբը։ Բավակա՛ն է, Ղևիի՛ որդիներ»+։  Մովսեսը շարունակեց ասել Կորխին. «Լսեցե՛ք, խնդրեմ, Ղևիի՛ որդիներ։  Մի՞թե քիչ է ձեզ համար, որ Իսրայելի Աստվածը առանձնացրել է+ ձեզ Իսրայելի ժողովից, որ կանգնեցնի իր առաջ, որպեսզի Եհովայի խորանի ծառայությունը կատարեք ու կանգնեք ժողովի առաջ նրան ծառայելու համար+, 10  և որ նա մոտեցրել է քեզ ու քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին։ Ի՞նչ է, հիմա էլ քահանայությա՞նն եք հետամուտ լինում+։ 11  Դու և քեզ հետ բոլոր հավաքվածները Եհովայի դեմ եք հավաքվել+։ Բայց ո՞վ է Ահարոնը, որ նրա դեմ եք տրտնջում»+։ 12  Ավելի ուշ Մովսեսը մարդ ուղարկեց, որ կանչի Եղիաբի որդիներ Դաթանին ու Աբիրոնին+, բայց նրանք ասացին. «Չե՛նք գա+։ 13  Մի՞թե քիչ է, որ դու հանեցիր մեզ այն երկրից, որտեղ կաթ ու մեղր է հոսում, որպեսզի անապատում սպանես+, ու դեռ ուզում ես մեզ վրա լիիրավ իշխա՞ն էլ լինել+։ 14  Դու մեզ կաթ ու մեղր հոսող ոչ մի երկիր էլ չես բերել+, որ մեզ արտեր ու խաղողի այգիներ տաս որպես ժառանգություն։ Ի՞նչ է, ուզում ես հանե՞լ այդ մարդկանց աչքերը։ Չե՛նք գա»։ 15  Այդ ժամանակ Մովսեսը շատ բարկացավ և ասաց Եհովային. «Նրանց հացի ընծային մի՛ նայիր+։ Նրանցից ես մի էշ էլ չեմ վերցրել, ոչ էլ նրանցից որևէ մեկին վնաս եմ տվել»+։ 16  Հետո Մովսեսն ասաց Կորխին+. «Դու և քեզ հետ բոլոր հավաքվածները վաղը կանգնեք Եհովայի առաջ+՝ դու, նրանք և Ահարոնը։ 17  Ձեզնից ամեն մեկը թող վերցնի իր կրակամանը, մեջը խունկ լցնի, և ամեն մեկն իր կրակամանը թող բերի Եհովայի առաջ՝ երկու հարյուր հիսուն կրակաման։ Դու և Ահարոնն էլ բերեք ձեր կրակամանները»։ 18  Ուստի ամեն մեկը վերցրեց իր կրակամանը, մեջը կրակ դրեց, վրան խունկ լցրեց և Մովսեսի ու Ահարոնի հետ միասին նրանք կանգնեցին հանդիպման վրանի մուտքի մոտ։ 19  Երբ Կորխը հանդիպման վրանի մուտքի մոտ ողջ ժողովին+ հավաքեց նրանց դեմ, Եհովայի փառքը երևաց ողջ ժողովին+։ 20  Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 21  «Առանձնացեք+ այս ժողովից, որպեսզի մի ակնթարթում ոչնչացնեմ այն»+։ 22  Նրանք էլ երեսնիվայր ընկան ու ասացին. «Ո՜վ Աստված, ամեն տեսակ մարմնի ոգո՛ւ Աստված+, մի՞թե մեկ մարդու մեղքի պատճառով դու կբարկանաս ողջ ժողովի վրա»+։ 23  Իսկ Եհովան ասաց Մովսեսին. 24  «Խոսիր ժողովի հետ ու ասա. «Հեռացե՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի+ վրաններից»»։ 25  Դրանից հետո Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ. նրա հետ գնացին նաև Իսրայելի երեցները+։ 26  Նա խոսեց ժողովի հետ ու ասաց. «Հեռացեք, խնդրեմ, այս ամբարիշտ մարդկանց վրաններից և մի՛ դիպեք որևէ բանի, որ նրանց է պատկանում+, որպեսզի նրանց բոլոր մեղքերի պատճառով բնաջինջ չլինեք»։ 27  Նրանք անմիջապես հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի վրաններից ու դրանց շրջակայքից, և Դաթանն ու Աբիրոնը դուրս եկան ու իրենց կանանց, որդիների և փոքր երեխաների հետ կանգնեցին իրենց վրանների մուտքերի մոտ+։ 28  Հետո Մովսեսն ասաց. «Սրանով կիմանաք, որ այս բոլոր գործերը ոչ թե իմ սրտի ուզածով եմ անում+, այլ Եհովան է ուղարկել ինձ+. 29  եթե նրանք մահանան այնպես, ինչպես բոլոր մարդիկ են մահանում, և պատժվեն այնպես, ինչպես բոլոր մարդիկ են պատժվում+, ապա ինձ Եհովան չի ուղարկել+։ 30  Բայց եթե Եհովան մի արտասովոր բան անի+, ու գետինը բացի իր բերանը և կուլ տա նրանց+ ու այն ամենը, ինչ պատկանում է նրանց, և նրանք ողջ-ողջ գերեզման*+ իջնեն, այդ ժամանակ դուք հաստատ կիմանաք, որ այս մարդիկ անարգանքով վարվեցին Եհովայի հետ»+։ 31  Հենց որ նա ավարտեց այդ բոլոր խոսքերը, նրանց տակ եղող գետինը ճեղքվեց+։ 32  Երկիրը բացեց իր բերանն ու կուլ տվեց նրանց, նրանց տնեցիներին և Կորխի բոլոր մարդկանց ու ամբողջ ունեցվածքը+։ 33  Այդպես նրանք և այն բոլորը, ովքեր նրանցն էին, ողջ-ողջ գերեզման* իջան, ու երկիրը ծածկեց նրանց+, այնպես որ նրանք վերացան ժողովի միջից+։ 34  Նրանց ճիչերը լսելով՝ բոլոր իսրայելացիները, որոնք նրանց շուրջն էին, փախան՝ ասելով. «Վախենո՛ւմ ենք, գուցե երկիրը մե՛զ էլ կուլ տա»+։ 35  Այդ պահին Եհովայից կրակ դուրս եկավ+ և կլանեց խունկ մատուցող երկու հարյուր հիսուն մարդկանց+։ 36  Հետո Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 37  «Ահարոն քահանայի որդի Եղիազարին ասա, որ հրդեհի միջից հանի կրակամանները+։ Նրան ասա. «Դրանց միջի կրակը ցրիվ տուր այնտեղ, քանի որ դրանք սուրբ են՝ 38  այն մարդկանց կրակամանները, ովքեր մեղք գործեցին իրենց հոգու+ դեմ։ Դրանցից մետաղյա թիթեղներ թող պատրաստեն զոհասեղանը+ պատելու համար, քանի որ Եհովայի առաջ բերվեցին ու սուրբ դարձան։ Իսրայելի որդիների համար դրանք նշան կլինեն»»+։ 39  Ուստի Եղիազար քահանան վերցրեց պղնձե կրակամանները+, որոնք բերել էին այրված մարդիկ։ Դրանք կոփեցին ու դրանցով պատեցին զոհասեղանը, 40  ինչպես որ Եհովան ասել էր նրան Մովսեսի միջոցով, որպեսզի դա հիշեցում լինի Իսրայելի որդիների համար, որ ոչ մի կողմնակի մարդ+, որը Ահարոնի սերնդից չէ, չպետք է մոտենա ու խունկ ծխի Եհովայի առաջ+, և ոչ ոք Կորխի ու նրա հետ հավաքվածների պես չլինի+։ 41  Հաջորդ օրն իսկ Իսրայելի բոլոր որդիները սկսեցին տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ+՝ ասելով. «Դո՛ւք, դուք սպանեցի՛ք Եհովայի ժողովրդին»։ 42  Երբ իսրայելացիները հավաքվեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ, նրանք շրջվեցին դեպի հանդիպման վրանը, և ամպը ծածկեց այն, ու Եհովայի փառքը հայտնվեց+։ 43  Մովսեսն ու Ահարոնը մոտեցան հանդիպման վրանին+։ 44  Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 45  «Վե՛ր կացեք ու դո՛ւրս եկեք այս ժողովի միջից, որ ես մի ակնթարթում ոչնչացնեմ այն»+։ Այդ ժամանակ նրանք երեսնիվայր+ մինչև գետին խոնարհվեցին։ 46  Հետո Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրու կրակամանը, զոհասեղանից կրակ դիր դրա մեջ+, վրան խունկ լցրու, շտապ գնա ժողովի մոտ և քավություն արա նրա համար+, որովհետև Եհովայի երեսից բարկություն է դուրս եկել+։ Պատուհասը սկսվե՛լ է»։  47  Ահարոնն անմիջապես վերցրեց այն, ինչպես Մովսեսն ասաց, ու վազեց դեպի ժողովը, և տեսնելով, որ ժողովրդի մեջ պատուհասը սկսվել է՝ խունկ լցրեց և սկսեց ժողովրդի համար քավություն անել։ 48  Նա կանգնած էր մեռածների ու ողջերի միջև+։ Ի վերջո, կոտորածը դադարեց+։ 49  Կոտորածից մեռածների թիվը կազմում էր տասնչորս հազար յոթ հարյուր՝ չհաշված Կորխի պատճառով մահացածներին։ 50  Երբ Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ՝ դեպի հանդիպման վրանի մուտքը, կոտորածն արդեն դադարել էր։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։