Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 12։1-16

12  Մարիամն ու Ահարոնը սկսեցին Մովսեսի դեմ խոսել քուշեցի* կնոջ պատճառով, որին նա կնության էր առել, քանի որ նա իր համար քուշեցի կին էր առել+։  Նրանք ասում էին. «Մի՞թե Եհովան միայն Մովսեսի միջոցով է խոսում։ Չէ՞ որ մեր միջոցով էլ է խոսում»+։ Իսկ Եհովան լսում էր+։  Մովսեսը երկրի երեսին եղող բոլոր մարդկանցից ամենահեզն+ էր*։  Հանկարծ Եհովան ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Երեքդ դո՛ւրս եկեք դեպի հանդիպման վրանը»։ Եվ երեքն էլ դուրս եկան։  Դրանից հետո Եհովան ամպի սյունով իջավ+, կանգնեց հանդիպման վրանի մուտքի մոտ և կանչեց Ահարոնին ու Մարիամին։ Այդ ժամանակ նրանք երկուսը առաջ եկան,  և նա ասաց. «Լսեցեք, խնդրեմ, իմ խոսքերը։ Երբ ձեր միջից Եհովայի համար մարգարե է հայտնվում, ես ինձ տեսիլքով+ եմ ճանաչեցնում նրան, երազի+ միջոցով եմ խոսում նրա հետ։  Բայց իմ ծառա Մովսեսի+ պարագայում այդպես չէ։ Իմ ամբողջ տունը նրան է վստահված+։  Դեմ առ դեմ, բացեիբաց եմ խոսում նրա հետ+ ու ոչ թե հանելուկներով+, և նա տեսնում է Եհովայի կերպարանքը+։ Ուրեմն ինչպե՞ս չվախեցաք իմ ծառայի դեմ՝ Մովսեսի դեմ խոսելուց»+։  Եհովայի բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, և Նա գնաց։ 10  Ամպը հեռացավ վրանի վերևից, և ահա ձյան պես սպիտակ բորոտությունը հարվածել էր Մարիամին+։ Ահարոնը շրջվեց Մարիամի կողմը ու տեսավ, որ բորոտությունը հարվածել էր նրան+։ 11  Ահարոնն իսկույն ասաց Մովսեսին. «Ների՛ր ինձ, տե՛ր իմ։ Խնդրում եմ, մեզ մի՛ մեղադրիր այս մեղքի մեջ, որը հիմարությամբ գործեցինք+։ 12  Խնդրում եմ, թույլ մի՛ տուր, որ նա մեռելի պես մնա+, որի մարմինը մոր արգանդից դուրս գալիս կիսով չափ նեխած է լինում»։ 13  Ուստի Մովսեսը սկսեց բարձր ձայնով աղերսել Եհովային՝ ասելով. «Ո՜վ Աստված, խնդրո՜ւմ եմ, բուժի՜ր նրան, աղաչո՜ւմ եմ»+։ 14  Եհովան ասաց Մովսեսին. «Եթե նրա հայրը թքեր+ ուղիղ նրա երեսին, մի՞թե նա յոթ օր նվաստացած չէր լինի։ Թող նա յոթ օր մեկուսանա+ և ճամբարից դուրս լինի+ ու դրանից հետո թող հետ գա»+։ 15  Ուստի Մարիամը յոթ օր ճամբարից դուրս մեկուսացած մնաց+, և մինչև Մարիամի հետ գալը ժողովուրդը ճանապարհ չընկավ։ 16  Դրանից հետո ժողովուրդը Ասերոթից+ ճանապարհ ընկավ ու ճամբար դրեց Փառան+ անապատում։

Ծանոթագրություններ

LXXVg-ում՝ «եթովպացի»։
Կամ՝ «ամենամեղմն էր»։