Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 11։1-35

11  Ժողովուրդը Եհովայի առաջ սկսեց անդադար բողոքել իր կարծեցյալ թշվառ վիճակի համար+։ Երբ Եհովան լսեց, նրա բարկությունը բորբոքվեց, ու Եհովայից կրակ բռնկվեց նրանց դեմ և ոմանց կլանեց ճամբարի ծայրամասում+։  Երբ ժողովուրդը օգնության կանչեց Մովսեսին, նա աղաչեց Եհովային+, ու կրակը դադարեց։  Այդ վայրի անունը դրեցին Տաբերա*+, որովհետև Եհովայի կրակը բռնկվեց նրանց դեմ։  Նրանց մեջ եղող բազմազգ ժողովուրդը+ սկսեց եսասիրական ցանկություններ հայտնել+, և Իսրայելի որդիները նորից սկսեցին լաց լինել ու ասել. «Ո՞վ մեզ միս կտա, որ ուտենք+։  Հիշում ենք այն ձկները, որ ձրի ուտում էինք Եգիպտոսում+, վարունգները, ձմերուկները, պրասասոխերը, սոխերն ու սխտորները։  Իսկ հիմա մեր հոգին չորացել է։ Մեր աչքերը մանանայից բացի, ուրիշ ոչինչ չեն տեսնում»+։  Մանանան+ գինձի+ սերմի էր նման և տեսքով անուշահոտ խեժ+ էր հիշեցնում։  Ժողովուրդը գնում ու հավաքում էր այն+, երկանքներով աղում կամ սանդի մեջ ծեծում էր, հետո խաշում էր+ կամ դրանից բլիթներ պատրաստում։ Դրա համը յուղով պատրաստված քաղցր բլիթի համի էր նման+։  Երբ գիշերը ճամբարի վրա ցող էր իջնում, մանանան նույնպես իջնում էր+։ 10  Մովսեսը լսեց, թե ինչպես են մարդիկ իրենց ընտանիքներում, յուրաքանչյուրն իր վրանի մուտքի մոտ լաց լինում։ Ուստի Եհովայի բարկությունը սաստիկ բորբոքվեց+, և այդ ամբողջ կատարվածը չարիք էր Մովսեսի աչքին+։ 11  Այդ ժամանակ Մովսեսն ասաց Եհովային. «Ինչո՞ւ ես չարիք բերում քո ծառայի վրա։ Ինչո՞ւ հաճություն չեմ գտել քո աչքին։ Ինչո՞ւ ես այս ողջ ժողովուրդը՝ այս բեռը ինձ վրա դրել+։ 12  Մի՞թե ես եմ հղիացել այս ողջ ժողովրդով։ Մի՞թե ես եմ ծնել նրան, որ ինձ ասում ես՝ «քո գրկում տար նրանց+, ինչպես որ դայակն է տանում կաթնակեր երեխային»+ դեպի այն երկիրը, որի մասին երդվել ես նրանց նախահայրերին+։ 13  Որտեղի՞ց միս գտնեմ այս ողջ ժողովրդի համար։ Նրանք լացելով կանչում են ինձ ու ասում. «Մեզ մի՛ս տուր, որ ուտենք»։ 14  Ես ի վիճակի չեմ մենակ կրելու այս ողջ ժողովրդին, որովհետև նա չափազանց ծանր է ինձ համար+։ 15  Ուստի եթե այսպես ես վարվում ինձ հետ, խնդրում եմ, սպանիր ինձ+, եթե հաճություն եմ գտել քո աչքին, և թույլ մի տուր, որ նայեմ իմ դժբախտությանը»։ 16  Եհովան էլ ասաց Մովսեսին. «Իսրայելի երեցներից ինձ համար հավաքիր յոթանասուն մարդ+, որոնց մասին գիտես, որ ժողովրդի երեցներն ու գլխավորներն են+։ Նրանց տար հանդիպման վրանի մոտ, և թող քեզ հետ միասին կանգնեն այնտեղ։ 17  Ես կիջնեմ+ ու կխոսեմ քեզ հետ+։ Քեզ վրա եղող ոգուց+ կվերցնեմ ու կդնեմ նրանց վրա, և նրանք կօգնեն քեզ կրելու այդ բեռը՝ այդ ժողովրդին, որպեսզի այն մենակ չկրես+։ 18  Իսկ ժողովրդին ասա. «Սրբացրեք ձեզ վաղվա համար+, քանի որ միս եք ուտելու, որովհետև լաց եղաք Եհովայի առաջ+՝ ասելով. «Ո՞վ մեզ միս կտա, որ ուտենք։ Եգիպտոսում լավ էր մեզ համար»+։ Եհովան ձեզ միս կտա, և դուք հաստատ կուտեք այն+։ 19  Դուք կուտեք, ոչ թե մի օր, երկու օր, հինգ օր, տասը օր կամ քսան օր, 20  այլ մի ամբողջ ամիս, մինչև որ այն ձեր քթանցքներից դուրս գա և զզվելի լինի ձեզ համար+, քանի որ դուք մերժեցիք Եհովային, որը ձեր մեջ է, և շարունակ լաց եղաք նրա առաջ՝ ասելով. «Ինչո՞ւ դուրս եկանք Եգիպտոսից»»»+։ 21  Այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Ինձ շրջապատող ժողովրդի մեջ վեց հարյուր հազար հետևակ տղամարդ կա+, իսկ դու ասում ես՝ «ես նրանց միս կտամ, ու նրանք մի ամբողջ ամիս կուտեն այն»։ 22  Եթե մանր ու խոշոր անասունները մորթվեն, կհերիքե՞ն նրանց+։ Կամ եթե ծովի բոլոր ձկները բռնվեն, կհերիքե՞ն նրանց»։ 23  Եհովան էլ ասաց Մովսեսին. «Մի՞թե Եհովայի ձեռքը կարճ է+։ Հիմա կտեսնես՝ իմ ասածը կկատարվի, թե ոչ»+։ 24  Դրանից հետո Մովսեսը դուրս եկավ ու ժողովրդին հայտնեց Եհովայի խոսքերը։ Ժողովրդի երեցների միջից նա հավաքեց յոթանասուն մարդ և կանգնեցրեց վրանի շուրջբոլորը+։ 25  Այդ ժամանակ Եհովան ամպով իջավ+ ու սկսեց խոսել նրա հետ+։ Նրա վրա եղող ոգուց նա վերցրեց+ ու դրեց յոթանասուն երեցներից յուրաքանչյուրի վրա։ Հենց որ ոգին իջավ նրանց վրա, նրանք սկսեցին մարգարեների պես պահել իրենց, բայց հետո այլևս այդպես չպահեցին+։ 26  Այդ մարդկանցից երկու հոգի մնացել էր ճամբարում։ Մեկի անունը Ելդադ էր, իսկ մյուսինը՝ Մոդադ։ Թեև նրանք դուրս չէին եկել վրանի մոտ, սակայն ոգին նրանց վրա էլ իջավ, քանի որ գրանցվածների մեջ էին։ Եվ նրանք սկսեցին իրենց մարգարեների պես պահել ճամբարում։ 27  Մի երիտասարդ վազելով գնաց ու տեղեկացրեց Մովսեսին՝ ասելով. «Ելդադն ու Մոդադը իրենց մարգարեների պե՛ս են պահում ճամբարում»։ 28  Այդ պահին Նավեի որդի Հեսուն, որն իր պատանեկությունից Մովսեսի սպասավորն էր+, ասաց. «Տե՛ր իմ Մովսես, արգելի՛ր նրանց»+։ 29  Սակայն Մովսեսն ասաց նրան. «Վախենո՞ւմ ես* ինձ համար։ Պետք չէ։ Երանի՜ թե Եհովայի ժողովրդի մեջ բոլորը մարգարեներ լինեին, որովհետև Եհովան իր ոգին կդներ նրանց վրա»+։ 30  Ավելի ուշ Մովսեսը հեռացավ ճամբարից, ինչպես ինքը, այնպես էլ Իսրայելի երեցները։ 31  Եհովայի կողմից քամի+ բարձրացավ և ծովից լորեր քշեց բերեց+ ու գցեց ճամբարի շուրջբոլորը՝ մոտ մեկ օրվա ճանապարհ մի կողմից և մոտ մեկ օրվա ճանապարհ մյուս կողմից՝ երկրի երեսից մոտավորապես երկու կանգուն* բարձր։ 32  Այդ ժամանակ ժողովուրդը գնաց և ամբողջ այդ օրը, ամբողջ գիշերը ու հաջորդ ամբողջ օրը լորեր հավաքեց։ Ամենաքիչ հավաքողը տասը խոմեր*+ հավաքեց։ Նրանք սփռեցին դրանք ամենուրեք՝ ամբողջ ճամբարով մեկ։ 33  Միսը դեռ նրանց ատամներին էր+, նրանք դեռ չէին էլ ծամել, երբ Եհովայի բարկությունը բռնկվեց+ ժողովրդի դեմ, ու Եհովան սկսեց խիստ մեծ հարվածով կոտորել նրանց+։ 34  Այդ վայրի անունը Կիբրոթ-Հաթթավա*+ դրեցին, քանի որ այնտեղ թաղեցին այն մարդկանց, ովքեր եսասիրական ցանկություններ էին դրսևորել+։ 35  Կիբրոթ-Հաթթավայից ժողովուրդը մեկնեց Ասերոթ և մնաց Ասերոթում+։

Ծանոթագրություններ

Նշ. է «այրում, հրդեհ, բոց»։
Բառացի՝ «նախանձո՞ւմ ես»։
Մեկ կանգունը հվսր է 44,5 սմ։
Մեկ խոմերը հվսր է 220 լ.։
Նշ. է «ցանկությունը թաղելու վայրեր»։