Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Թվեր 10։1-36

10  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Քեզ համար երկու արծաթյա փող+ պատրաստիր։ Դրանք կոփած պետք է լինեն ու քեզ համար կծառայեն իսրայելացիներին մեկտեղ հավաքելու+ և ճամբարները հավաքելու համար։  Երբ այդ երկուսը փչեն, բոլոր իսրայելացիները պետք է հավաքվեն քեզ մոտ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ+։  Իսկ երբ միայն մեկը փչեն, ապա քեզ մոտ կհավաքվեն տոհմապետները՝ Իսրայելի հազարավորների գլուխները+։  Երբ տատանվող ազդանշան հնչեցնեք, պետք է ճանապարհ ընկնեն այն ճամբարները, որոնք արևելյան+ կողմում են։  Երբ երկրորդ անգամ տատանվող ազդանշան հնչեցնեք, պետք է ճանապարհ ընկնեն այն ճամբարները, որոնք հարավային+ կողմում են։ Տատանվող ազդանշան հարկավոր է հնչեցնել ամեն անգամ, երբ նրանցից մեկը պետք է ճանապարհ ընկնի։  Երբ ժողովը մեկտեղ կանչեք, պետք է փողերը փչեք+, սակայն չպետք է տատանվող ազդանշան հնչեցնեք։  Ահարոնի որդիները՝ քահանաները, պետք է փչեն փողերը+. դա պետք է կանոն լինի ձեզ համար դարեդար, սերնդեսերունդ։  Եթե ձեր երկրում պատերազմ մղեք ձեզ կեղեքողների դեմ, որոնք կճնշեն ձեզ+, ապա փողերով պատերազմական ազդանշան պետք է հնչեցնեք+, և ձեր Աստված Եհովան կհիշի ձեզ ու կփրկի ձեր թշնամիներից+։ 10  Ձեր ուրախության ժամանակ+, ձեր տոներին+, ամեն ամսվա սկզբին+ ձեր ողջակեզների+, խաղաղության զոհերի+ վրա պետք է փողեր հնչեցնեք. դա ձեր Աստծուն կհիշեցնի ձեր մասին։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»+։ 11  Երկրորդ տարում, երկրորդ ամսում՝ ամսվա քսաներորդ օրը+, ամպը բարձրացավ վկայության խորանից+։ 12  Եվ Իսրայելի որդիները Սինա անապատից ճանապարհ ընկան այն կարգի համաձայն+, որը հաստատված էր նրանց համար, ու գնացին այնքան, մինչև որ ամպը կանգ առավ Փառան+ անապատում։ 13  Նրանք առաջին անգամ ճանապարհ ընկան այն կարգադրության համաձայն, որը Եհովան տվել էր Մովսեսի միջոցով+։ 14  Առաջինը իր զորքերով ճանապարհ ընկավ Հուդայի որդիների ճամբարի եռցեղ ստորաբաժանումը+։ Այդ զորքը գլխավորում էր Ամինադաբի որդի Նաասոնը+։ 15  Իսաքարի որդիների ցեղի զորքը գլխավորում էր Սոգարի որդի Նաթանայելը+։ 16  Իսկ Զաբուղոնի որդիների ցեղի զորքը գլխավորում էր Քելոնի+ որդի Եղիաբը։ 17  Խորանը հավաքեցին+, և Գերսոնի+ որդիներն ու Մերարիի+ որդիները՝ խորանը տանողները, ճանապարհ ընկան։ 18  Հետո իր զորքերով ճանապարհ ընկավ Ռուբենի+ որդիների ճամբարի եռցեղ ստորաբաժանումը։ Այդ զորքը գլխավորում էր Սեդիուրի որդի Ելիսուրը+։ 19  Շմավոնի+ որդիների ցեղի զորքը գլխավորում էր Սուրիսադայի որդի Սալամիելը+։ 20  Իսկ Գադի որդիների ցեղի զորքը գլխավորում էր Դագուելի որդի Ելիասաֆը+։ 21  Ապա ճանապարհ ընկան Կահաթյանները, որոնք տանում էին սրբարանը+, որովհետև նրանց գալու ժամանակ խորանը պետք է կանգնեցվեր։ 22  Այնուհետև իր զորքերով ճանապարհ ընկավ Եփրեմի+ որդիների ճամբարի եռցեղ ստորաբաժանումը։ Այդ զորքը գլխավորում էր Ամիուդի որդի Ելիսաման+։ 23  Մանասեի+ որդիների ցեղի զորքը գլխավորում էր Փադասուրի որդի Գամաղիելը+։ 24  Իսկ Բենիամինի+ որդիների ցեղի զորքը գլխավորում էր Գեդեոնիի որդի Աբիդանը+։ 25  Ապա իր զորքերով ճանապարհ ընկավ Դանի+ որդիների ճամբարի եռցեղ ստորաբաժանումը, որը հետևից պաշտպանում էր բոլոր ճամբարները+։ Այդ զորքը գլխավորում էր Ամիսադայի որդի Աքիեզերը+։ 26  Ասերի+ որդիների ցեղի զորքը գլխավորում էր Եքրանի որդի Փագիելը+։ 27  Իսկ Նեփթաղիմի+ որդիների ցեղի զորքը գլխավորում էր Ենանի որդի Աքիրեն+։ 28  Իսրայելի որդիները այսպիսի կարգով էին ճանապարհ ընկնում իրենց զորքերով+։ 29  Հետո Մովսեսն ասաց Հոբաբին, որը Մովսեսի աներոջ՝ մադիանացի Ռագուելի+ որդին էր. «Մենք ճանապարհ ենք ընկնում դեպի այն վայրը, որի մասին Եհովան ասաց, թե՝ «այն ձեզ եմ տալու»+։ Եկ մեզ հետ, և մենք քեզ բարիք կանենք+, որովհետև Եհովան Իսրայելի մասին բարի բաներ է ասել»+։ 30  Բայց նա ասաց. «Ես չեմ գա, այլ կգնամ իմ երկիրն+ ու իմ ազգականների մոտ»։ 31  Այդ ժամանակ Մովսեսն ասաց. «Խնդրում եմ, մեզ մի՛ լքիր, քանի որ դու լավ գիտես, թե անապատում որտեղ մենք կարող ենք ճամբար դնել, ուստի դու մեզ համար աչք կլինես։ 32  Եթե գաս մեզ հետ+, ապա ինչպիսի բարությամբ որ Եհովան բարիք անի մեզ, այդպիսի բարիք էլ մենք քեզ կանենք»։ 33  Նրանք Եհովայի լեռից+ գնացին երեք օրվա ճանապարհ, ու երեք օր Եհովայի ուխտի տապանակը+ գնում էր նրանց առջևից, որպեսզի նրանց համար հանգստի վայր գտնի+։ 34  Երբ ցերեկը շարժվում էին իրենց բանակատեղից, Եհովայի ամպը+ նրանց վրա էր։ 35  Երբ տապանակը ճանապարհ էր ընկնում, Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, ո՛վ Եհովա, թող քո թշնամիները ցիրուցան լինեն+, և թող քո առաջից փախչեն քեզ սաստիկ ատողները»+։ 36  Իսկ երբ այն կանգ էր առնում, նա ասում էր. «Վերադարձի՛ր, ո՛վ Եհովա, դեպի Իսրայելի բյուրավորներն ու հազարավորները»+։

Ծանոթագրություններ