Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Զաքարիա 9։1-17

9  Պատգամ+. «Եհովայի խոսքը Հադրաքի երկրի դեմ է և ուղղված է Դամասկոսի+ դեմ, որովհետև Եհովայի աչքը մարդկանց+ և Իսրայելի բոլոր ցեղերի վրա է,  նաև ուղղված է Եմաթի+ դեմ, որը սահմանակից է նրան, Տյուրոսի+ և Սիդոնի+ դեմ, թեև նա շատ իմաստուն է+։  Տյուրոսը իր համար բերդապատնեշ կառուցեց և արծաթը փոշու պես ու ոսկին փողոցների ցեխի պես դիզեց+։  Սակայն Եհովան կզրկի նրան իր ունեցվածքից ու ծովում կխորտակի նրա զորքերին+, և կրակը կխժռի նրան+։  Ասկաղոնը կտեսնի ու կվախենա, իսկ Գազան սուր ցավերով կբռնվի։ Ակկարոնը+ իր սպասված հույսի+ պատճառով կամաչի։ Գազայից թագավորը կվերանա, Ասկաղոնը չի բնակեցվի+։  Ազոտոսում ապօրինի+ ծնված որդին պիտի նստի+, և ես փղշտացիների հպարտությունը բնաջինջ պիտի անեմ+։  Ես կհեռացնեմ արյունոտ բաները նրա բերանից և պիղծ բաները՝ նրա ատամների արանքից+։ Նա կմնա մեր Աստծու համար և ցեղապետի+ պես կլինի Հուդայում+, իսկ Ակկարոնը հեբուսացիների+ պես կլինի։  Եվ ես՝ իբրև պահապան զորք, բանակ կդնեմ իմ տան շուրջը+, այնպես որ անցուդարձ անող չլինի։ Նրանց միջով այլևս կեղեքիչ չի անցնի+, որովհետև հիմա ես իմ աչքերով տեսնում եմ դա+։  Մեծապես ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր+։ Ցնծությամբ բացականչի՛ր+, ո՛վ Երուսաղեմի դուստր։ Ահա քո թագավորը+ քեզ մոտ է գալիս+։ Նա արդար է և հաղթանակած+, խոնարհ է+ և գալիս է էշ հեծած, այսինքն՝ էշի քուռակ հեծած+։ 10  Ես կոչնչացնեմ մարտակառքը Եփրեմից և ձին՝ Երուսաղեմից+։ Պատերազմի աղեղը+ պիտի կոտրվի, և նա ազգերի հետ խաղաղության մասին պիտի խոսի+։ Նրա իշխանությունը կլինի ծովից ծով և Գետից* մինչև երկրի ծայրերը+։ 11  Ո՛վ կին, իմ ու քո միջև ուխտի արյան+ միջոցով ես կազատեմ քո գերիներին+ անջուր փոսից։ 12  Հե՛տ դարձեք ամրոցը+, ո՛վ հույս ունեցող գերիներ+։ Այսօր էլ ասում եմ քեզ. «Ո՛վ կին, քեզ կրկնակի բաժին եմ տալու+։ 13  Հուդային կլարեմ իբրև աղեղ, Եփրեմին իբրև նետ կդնեմ աղեղի վրա ու քո որդիներին+, ո՛վ Սիոն, կարթնացնեմ քո որդիների դեմ, ո՛վ Հունաստան+. և քեզ, Սիո՛ն, զորավոր մարդու սրի պես կդարձնեմ»+։ 14  Եհովան պիտի երևա նրանց վրա+, և նրա նետը կայծակի+ պես դուրս պիտի թռչի։ Գերիշխան Տեր Եհովան փող պիտի հնչեցնի+ ու պիտի գնա հարավային մրրիկների հետ+։ 15  Զորքերի Տեր Եհովան կպաշտպանի նրանց, և նրանք կխժռեն+ ու ոտնակոխ կանեն պարսատիկի քարերը։ Նրանք կխմեն+ ու կաղմկեն, ինչպես գինուց։ Նրանք պիտի լցվեն գավաթի պես, ինչպես զոհասեղանի անկյունները+։ 16  Այդ օրը նրանց Աստված Եհովան պիտի փրկի նրանց+՝ իր ժողովրդին՝ իր հոտին+, որովհետև թագի քարերի պես պիտի պսպղան նրա երկրի վրա+։ 17  Որքա՜ն մեծ է նրա բարությունը+, և որքա՜ն մեծ է նրա վայելչությունը+։ Ցորենը պատանիներին կծաղկեցնի, և նոր գինին՝ կույսերին»+։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Եփրատից։