Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Զաքարիա 8։1-23

8  Դարձյալ եղավ Զորքերի Տեր Եհովայի խոսքը.  «Այսպես է ասում Զորքերի Տեր+ Եհովան. «Ես մեծ խանդով պիտի խանդեմ Սիոնին+, մեծ բարկությամբ+ պիտի խանդեմ նրան»»։  «Այսպես է ասում Եհովան. «Ես կվերադառնամ Սիոն+ ու կբնակվեմ Երուսաղեմում+։ Երուսաղեմը ճշմարտության քաղաք կկոչվի+, և Զորքերի Տեր Եհովայի լեռը+՝ սուրբ լեռ»»+։  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Երուսաղեմի հրապարակներում նորից կնստեն ծեր տղամարդիկ ու կանայք+, ամեն մեկը ցուպն+ իր ձեռքին, որովհետև նրանք շատ օրեր պիտի ապրեն։  Քաղաքի հրապարակները տղաներով ու աղջիկներով կլցվեն, որոնք կխաղան նրա հրապարակներում»»+։  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Եթե այն օրերում սա անհնարին թվա այս ժողովրդի մնացորդի աչքին, ապա մի՞թե իմ աչքին էլ անհնարին պիտի թվա»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան»։  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես կփրկեմ իմ ժողովրդին արևածագի երկրից ու արևամուտի երկրից+։  Եվ կբերեմ նրանց Երուսաղեմ, ու նրանք այնտեղ կբնակվեն+։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն+, իսկ ես նրանց ճշմարիտ ու արդար Աստվածը կլինեմ»»+։  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Դուք, որ այս օրերին մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը+, որոնք ասվել են այն օրը, երբ Զորքերի Տեր Եհովայի տան հիմքերն էր դրվում, զորացրե՛ք ձեր ձեռքերը+, որպեսզի տաճարը կառուցվի+, 10  որովհետև այդ օրերից առաջ մարդու համար վարձ չկար+, ոչ էլ անասունների համար վարձ կար, և ելումուտ անողի համար խաղաղություն չկար հակառակորդների պատճառով+, քանի որ բոլոր մարդկանց ես իրար դեմ էի հանել»+։ 11  «Բայց հիմա այս ժողովրդի մնացորդի համար ես չեմ լինելու այնպիսին, ինչպիսին որ նախկին օրերում էի+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– 12  Խաղաղության սերմ է ցանվելու+, խաղողի որթատունկը պտուղ է տալու+, երկիրն իր բերքն է տալու+, և երկինքը իր ցողն է տալու+։ Եվ ես այդ ամենը այս ժողովրդի մնացորդին+ պիտի ժառանգել տամ+։ 13  Դուք ազգերի մեջ անեծք եղաք+, ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն+, բայց ես պիտի փրկեմ ձեզ, և դուք օրհնություն պիտի դառնաք+։ Մի՛ վախեցեք+։ Թող որ զորանան ձեր ձեռքերը»+։ 14  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. ««Ինչպես որ մտադրվել էի ձեզ վրա աղետ բերել (քանի որ ձեր հայրերը վրդովվեցրին ինձ+),– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և չափսոսացի+, 15  այնպես էլ դարձյալ մտադրվել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին ու Հուդայի տանը+։ Մի՛ վախեցեք»»+։ 16  «Սրանք են այն բաները, որ դուք պիտի անեք+. ճշմարտությունն ասեք իրար+, ճշմարտությամբ ու խաղաղություն բերող դատաստանով դատեք ձեր քաղաքների դարպասների մոտ+։ 17  Իրար հանդեպ չարիք մի՛ ծրագրեք ձեր սրտերում+ և սուտ երդում մի՛ սիրեք+, որովհետև ես ատում եմ այդ ամենը»+,– ասում է Եհովան»։ 18  Եվ նորից Զորքերի Տեր Եհովայի խոսքը ինձ եղավ. 19  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Չորրորդ+ ամսվա ծոմը, հինգերորդ+ ամսվա ծոմը, յոթերորդ+ ամսվա ծոմը և տասներորդ+ ամսվա ծոմը ցնծության, խնդության և ուրախ տոների ժամանակներ պիտի դառնան Հուդայի տան համար+։ Ուստի ճշմարտություն ու խաղաղություն սիրեք»+։ 20  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Նորից ժողովուրդներ ու շատ քաղաքների բնակիչներ պիտի գան+, 21  մի քաղաքի բնակիչները մյուս քաղաքի բնակիչների մոտ պիտի գնան ու ասեն. «Եկեք գնանք+ ու Եհովայի բարեհաճությունը աղերսենք*+ ու Զորքերի Տեր Եհովային փնտրենք։ Ես էլ պիտի գամ»+։ 22  Եվ շատ ժողովուրդներ ու հզոր ազգեր պիտի գան Երուսաղեմ, որպեսզի Զորքերի Տեր Եհովային փնտրեն+ ու Եհովայի բարեհաճությունը աղերսեն»։ 23  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Այն օրերին բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ+ կբռնեն+ հրեա+ մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ+, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երեսը փափկացնենք»։