Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Զաքարիա 2։1-13

2  Աչքերս բարձրացրի ու տեսա մի մարդու, որն իր ձեռքին չափման լար ուներ+։  Հարցրի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Նա էլ պատասխանեց ինձ. «Երուսաղեմը չափելու, որպեսզի իմանամ, թե որքան է նրա լայնությունը, և որքան է նրա երկարությունը»+։  Ինձ հետ խոսող հրեշտակը առաջ գնաց, և մի ուրիշ հրեշտակ նրան ընդառաջ եկավ  ու ասաց. «Վազիր ու այն երիտասարդին ասա. «Երուսաղեմը մարդկանց ու անասունների շատության պատճառով պիտի բնակեցվի+ բաց ու առանց պարիսպների գյուղերի պես+։  Նրա շուրջբոլորը ես կրակե պարիսպ կդառնամ+,– ասում է Եհովան,– և փառք կլինեմ նրա մեջ»»+։  «Հե՜յ, հե՜յ, փախե՛ք հյուսիսի երկրից»+,– ասում է Եհովան։ «Չէ՞ որ երկնքի չորս քամիների ուղղությամբ ցիրուցան եմ արել ձեզ»+,– ասում է Եհովան։  «Հե՜յ, Սիո՛ն+, ազատի՛ր քեզ, որ Բաբելոնի դստեր հետ ես բնակվում+։  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Փառավորվելով+՝ նա ինձ ուղարկել է ձեզ կողոպտող ազգերի մոտ+, որովհետև ձեզ դիպչողը+ իմ աչքի բիբին+ է դիպչում։  Ահա ես իմ ձեռքը նրանց դեմ կբարձրացնեմ+, և նրանք իրենց ստրուկների համար ավար կդառնան»+։ Եվ դուք կիմանաք, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ ուղարկել+։ 10  Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր+, որովհետև ես պիտի գամ+ ու բնակվեմ քեզ մոտ+,– ասում է Եհովան։– 11  Այդ օրը շատ ազգեր կմիանան Եհովային+ և իմ ժողովուրդը կդառնան+, ու ես քեզ մոտ կբնակվեմ»։ Եվ դու կիմանաս, որ Զորքերի Տեր Եհովան է ինձ քեզ մոտ ուղարկել+։ 12  Եհովան իր տիրապետության տակ է առնելու Հուդան՝ սուրբ հողի վրա իր բաժինը+, և դարձյալ ընտրելու է Երուսաղեմը+։ 13  Լռե՛ք, ամե՛ն մարմին, Եհովայի առաջ+, որովհետև նա դուրս է գալիս+ իր սուրբ բնակավայրից+։

Ծանոթագրություններ