Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Զաքարիա 14։1-21

14  «Ահա գալիս է Եհովայի օրը+, և քեզանից առնված ավարը պիտի բաժանվի քո մեջ։  Բոլոր ազգերին ես պիտի հավաքեմ Երուսաղեմի դեմ պատերազմելու+։ Քաղաքը կգրավեն+, տները կթալանեն և կանանց կբռնաբարեն+։ Քաղաքի կեսը գերի կգնա+, բայց մնացած ժողովրդին+ չեն արտաքսի քաղաքից+։  Եհովան պիտի դուրս գա ու պատերազմի այդ ազգերի դեմ+, ինչպես իր պատերազմի՝ կռվի օրը+։  Այդ օրը նրա ոտքերը պիտի կանգնեն ձիթենիների լեռան վրա, որը Երուսաղեմի դիմացն է՝ դեպի արևելք+։ Եվ ձիթենիների լեռը+ մեջտեղից պիտի ճեղքվի+՝ արևածագից մինչև արևմուտք։ Մեծ հովիտ պիտի առաջանա. լեռան կեսը պիտի շարժվի դեպի հյուսիս, իսկ մյուս կեսը՝ դեպի հարավ։  Եվ դուք իմ լեռների հովիտը պիտի փախչեք+, որովհետև լեռների հովիտը պիտի հասնի մինչև Եսել։ Դուք կփախչեք, ինչպես որ երկրաշարժից փախաք Հուդայի Օզիա թագավորի օրերում+։ Եվ իմ Աստված Եհովան կգա+ իր բոլոր սրբերի հետ+։  Այդ օրը պայծառ լույս չի լինի+, ամեն ինչ կքարանա+։  Այդ օրը կճանաչվի որպես Եհովայի օր+։ Այն չի լինի ցերեկ և չի լինի գիշեր+, և երեկոյան ժամին լուսավոր կլինի+։  Այդ օրը Երուսաղեմից կենդանի ջրեր+ կհոսեն+, կեսը՝ դեպի արևելյան ծովը+, իսկ մյուս կեսը՝ դեպի արևմտյան ծովը+։ Այդպես կլինի և՛ ամռանը, և՛ ձմռանը+։  Եվ Եհովան թագավոր կդառնա ամբողջ երկրի վրա+։ Այդ օրը Եհովան մեկ կլինի+, և նրա անունն էլ մեկ կլինի+։ 10  Ամբողջ երկիրը՝ Գեբայից+ մինչև Ռեմոն+, որը Երուսաղեմի հարավային կողմում է, պիտի փոխվի և Արաբայի+ պես դառնա։ Երուսաղեմը պիտի բարձրանա և բնակեցվի+՝ Բենիամինի դարպասից+ մինչև Առաջին դարպասի տեղը և մինչև Անկյան դարպասը, Անանայելի աշտարակից+ մինչև թագավորի հնձանները։ 11  Մարդիկ պիտի բնակվեն այնտեղ, և այն այլևս կործանման չի մատնվի+։ Երուսաղեմը ապահով պիտի բնակվի+։ 12  Սա պիտի լինի այն պատուհասը, որը Եհովան բերելու է այն բոլոր ժողովուրդների վրա, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ+. մարդու միսը պիտի փտի ոտքերի վրա կանգնած ժամանակ+, աչքերը պիտի փտեն իրենց խոռոչներում, և լեզուն պիտի փտի բերանում։ 13  Այդ օրը Եհովան մեծ շփոթություն պիտի գցի նրանց մեջ+։ Ամեն ոք իր ընկերոջ ձեռքն է բռնելու, և նրա ձեռքը կբարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ։ 14  Հուդան էլ պիտի պատերազմի Երուսաղեմում։ Եվ պիտի հավաքեն շրջակա բոլոր ազգերի հարստությունը՝ ոսկի, արծաթ և մեծ քանակությամբ հանդերձներ+։ 15  Նույն պատուհասն է գալու նաև ձիու, ջորու, ուղտի, էշի և ամեն տեսակ անասունի վրա, որ կլինեն այն բանակներում։ 16  Նրանք, ովքեր կմնան Երուսաղեմի վրա հարձակված բոլոր ազգերից+, տարեցտարի+ կգան, որպեսզի խոնարհվեն Թագավորի+՝ Զորքերի Տեր Եհովայի+ առաջ, և Տաղավարների տոնը նշեն+։ 17  Եթե երկրի որևէ ընտանիքից+ ինչ-որ մեկը չգա+ Երուսաղեմ և չխոնարհվի Թագավորի՝ Զորքերի Տեր Եհովայի առաջ, նրանց մոտ անձրև չի լինի+։ 18  Եթե Եգիպտոսի ժողովուրդը վեր չելնի ու չգա, նրանց մոտ նույնպես անձրև չի լինի։ Եհովան այս պատուհասը կբերի այն ազգերի վրա, որոնք չեն գա Տաղավարների տոնը տոնելու։ 19  Սա կլինի Եգիպտոսի մեղքի և այն բոլոր ազգերի մեղքի պատիժը, որոնք չեն գա Տաղավարների տոնը տոնելու+։ 20  Այդ օրը ձիերի զանգակների վրա գրված կլինի+՝ «Սրբությունը պատկանում է Եհովային»+։ Եհովայի տան լայնաբերան կաթսաները+ զոհասեղանի+ առաջ օգտագործվող գավաթների+ պես պիտի լինեն։ 21  Երուսաղեմում և Հուդայում ամեն լայնաբերան կաթսա սուրբ պիտի լինի և Զորքերի Տեր Եհովային պիտի պատկանի։ Զոհ մատուցող յուրաքանչյուր ոք պիտի գա, վերցնի և դրանց մեջ եփի+։ Եվ այդ օրը Զորքերի Տեր Եհովայի տանը+ ոչ մի քանանացի* այլևս չպիտի լինի»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «առևտրական»։