Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Զաքարիա 12։1-14

12  Պատգամ. «Եհովայի խոսքը Իսրայելի մասին,– ասում է Եհովան՝ Նա, ով տարածում է երկինքը+, դնում է երկրի հիմքը+ և ստեղծում է մարդու ոգին+ նրա ներսում։–  Երուսաղեմը+ գավաթ եմ դարձնելու, որից երերալու են շրջակա բոլոր ժողովուրդները+։ Հուդան ու Երուսաղեմը պաշարվելու են+։  Այդ օրը+ ես Երուսաղեմը ծանր քար+ եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար։ Ամեն նրան բարձրացնողը անպատճառ ծանր կվնասվի, և երկրի բոլոր ազգերը նրա դեմ կհավաքվեն+։  Այդ օրը+,– ասում է Եհովան,– ես ամեն ձիու+ շփոթմունքով կհարվածեմ և նրա հեծյալին՝ խելագարությամբ+։ Հուդայի տան վրա կբացեմ աչքերս+ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ կհարվածեմ։  Հուդայի ցեղապետները+ կասեն իրենց սրտում. «Երուսաղեմի բնակիչները մեր զորությունն են իրենց Աստծով՝ Զորքերի Տեր Եհովայով»+։  Այդ օրը Հուդայի ցեղապետներին կդարձնեմ իբրև կրակաման ծառերի մեջ+ և իբրև կրակի ջահ՝ հնձած ցորենի շարքերում+, և նրանք աջ ու ձախ կխժռեն շրջակա բոլոր ժողովուրդներին+։ Եվ Երուսաղեմի բնակիչները կբնակեցվեն իրենց քաղաքում՝ Երուսաղեմում+։  Եհովան առաջինը Հուդայի վրանները պիտի փրկի, որպեսզի Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների գեղեցկությունը չգերազանցի Հուդայի գեղեցկությանը։  Այդ օրը Եհովան ամեն կողմից կպաշտպանի Երուսաղեմի բնակիչներին+։ Այդ օրը նրանց մեջ սայթաքողը Դավթի պես ուժեղ կդառնա+, իսկ Դավթի տունը Աստծու պես զորավոր կլինի+, Եհովայի հրեշտակի պես նրանց առաջ+։  Այդ օրը ես անպայման բնաջինջ կանեմ Երուսաղեմի դեմ դուրս եկող բոլոր ազգերին+։ 10  Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակիչների վրա բարեհաճության ու աղերսանքների+ ոգի կթափեմ+, և նրանք կնայեն նրան, որին խոցեցին+, և սուգ կանեն նրա վրա, ինչպես մինուճար որդու վրա։ Դառնագին կողբան նրա վրա, ինչպես անդրանիկ որդու վրա են դառնագին ողբում+։ 11  Այդ օրը Երուսաղեմում մեծ ողբ կլինի, ինչպիսին որ Ադադ-Ռիմմոնի ողբն էր Մեգիդոյի դաշտահովտում+։ 12  Երկիրը կողբա+, ամեն ազգատոհմ՝ առանձին. Դավթի տան ազգատոհմը՝ առանձին, նրանց կանայք՝ առանձին+։ Նաթանի+ տան ազգատոհմը՝ առանձին, նրանց կանայք՝ առանձին։ 13  Ղևիի+ տան ազգատոհմը՝ առանձին, նրանց կանայք՝ առանձին։ Սեմեիյանների+ ազգատոհմը՝ առանձին, նրանց կանայք՝ առանձին։ 14  Մնացած բոլոր ազգատոհմերից ամեն մեկը՝ առանձին, և նրանց կանայք՝ առանձին»+։

Ծանոթագրություններ