Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Զաքարիա 11։1-17

11  «Բա՛ց արա դռներդ, ո՛վ Լիբանան+, որ կրակը լափի քո մայրիները+։  Ողբա՛, գիհի՛, որովհետև մայրին ընկավ, որովհետև մեծամեծ ծառերը տապալվեցին+։ Ողբացե՛ք, Բասանի հսկա՛ ծառեր, որովհետև անանցանելի անտառը ոչնչացվեց+։  Լսեցե՛ք։ Հովիվները ողբում են+, որովհետև զրկվել են իրենց փառքից+։ Լսեցե՛ք։ Առյուծները մռնչում են, որովհետև Հորդանանի փարթամ մացառուտները ոչնչացվել են+։  Այսպես է ասում իմ Աստված Եհովան. «Հովվիր մորթվելու ոչխարներին+,  որոնց գնողները մորթում են+ նրանց, բայց մեղավոր չեն համարվում+։ Իսկ նրանց վաճառողներն+ ասում են. «Օրհնյա՜լ լինի Եհովան, ես կհարստանամ»+։ Եվ նրանց հովիվները բոլորովին չեն կարեկցում նրանց»+։  «Ես այլևս չեմ կարեկցելու այս երկրի բնակիչներին+,– ասում է Եհովան։– Ես այնպես կանեմ, որ ամեն մարդ իր ընկերոջ ձեռքում+ և իր թագավորի ձեռքում հայտնվի+։ Նրանք կջախջախեն այս երկիրը, և ես ոչ մեկին չեմ ազատի նրանց ձեռքից»»+։  Հանուն ձեզ, հոտի՛ թշվառներ+, ես սկսեցի հովվել+ մորթվելու ոչխարներին+։ Ես երկու գավազան+ վերցրի, մեկը կոչեցի Հաճություն+, մյուսը՝ Միություն+։ Եվ սկսեցի հովվել հոտին։  Մեկ լուսնային ամսում ես վերացրի երեք հովիվների+, քանի որ հոգիս այլևս չէր հանդուրժում նրանց+, և նրանց հոգին էլ զզվել էր ինձանից։  Ի վերջո, ասացի. «Այլևս չեմ հովվելու ձեզ+։ Մեռնողը թող մեռնի, և կործանվողը թող կործանվի+, իսկ մնացողները թող ամեն մեկն իր ընկերոջ միսն ուտի»+։ 10  Ես վերցրի իմ Հաճություն+ գավազանը և կոտրեցի+, որպեսզի քանդեմ իմ ժողովրդի հետ կապած ուխտս+։ 11  Նույն օրը այն քանդվեց, և հոտի թշվառները+, որոնք սպասում էին+ ինձ, իմացան, որ դա Եհովայի խոսքն է։ 12  Ես նրանց ասացի. «Եթե բարի է ձեր աչքին+, տվե՛ք ինձ իմ վարձը, իսկ եթե ոչ, մի՛ տվեք»։ Եվ նրանք վճարեցին իմ վարձը՝ երեսուն կտոր արծաթ+։ 13  Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. «Դրանք գանձարանը գցիր+. բարձր է այն գինը, որով նրանք գնահատել են ինձ»+։ Եվ ես վերցրի երեսուն կտոր արծաթն ու գցեցի Եհովայի տան գանձարանը+։ 14  Հետո կոտրեցի իմ երկրորդ գավազանը՝ Միությունը+, որպեսզի Իսրայելի և Հուդայի միջև+ եղբայրությունը կոտրեմ+։ 15  Եհովան ասաց ինձ. «Քեզ համար մի անպիտան հովվի+ գործիքներ վերցրու։ 16  Ահա ես թույլ եմ տալու, որ մի հովիվ վեր կենա այս երկրի վրա+։ Նա ուշադրություն չի դարձնելու կորչող ոչխարին+, ձագին չի փնտրելու, վիրավորին չի բուժելու+, առողջին չի կերակրելու, այլ ուտելու է գեր ոչխարի միսը+ և պոկելու է նրանց կճղակները+։ 17  Վա՜յ իմ անպետք հովվին+, որ լքում է հոտը+։ Սուրը կհարվածի նրա բազկին և նրա աջ աչքին։ Նրա բազուկը անպատճառ պիտի չորանա+, ու նրա աջ աչքը պիտի աղոտանա»։

Ծանոթագրություններ