Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Զաքարիա 1։1-21

1  Դարեհի երկրորդ տարվա+ ութերորդ ամսում Եհովայի խոսքը եղավ Ադդոյի+ որդի Բարաքիայի որդի Զաքարիա+ մարգարեին.  «Եհովան խիստ վրդովված է ձեր հայրերի վրա+։  Նրանց կասես. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. ««Դեպի ինձ դարձեք+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և ես կդառնամ դեպի ձեզ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան»»։  «Մի՛ եղեք ձեր հայրերի պես+, որոնց առաջվա մարգարեները կանչում էին+՝ ասելով. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Հե՛տ դարձեք, խնդրում եմ, ձեր չար ճանապարհներից և ձեր չար գործերից»»»+։ «Բայց նրանք չլսեցին և ուշադրություն չդարձրին ինձ»+,– ասում է Եհովան։  «Որտե՞ղ են ձեր հայրերը+։ Կամ մի՞թե մարգարեները+ հավիտյան պիտի ապրեին։  Բայց իմ խոսքերն ու կանոնները, որ պատվիրեցի իմ ծառաներին՝ մարգարեներին+, մի՞թե չիրականացան ձեր հայրերի վրա»+։ Նրանք էլ, դա ընդունելով, ասացին. «Ինչպես որ Զորքերի Տեր Եհովան մտածում էր մեզ հետ վարվել+ մեր ճանապարհների ու մեր գործերի համեմատ, այդպես էլ արեց»»+։  Դարեհի երկրորդ տարվա+ տասնմեկերորդ ամսվա, այսինքն՝ սեբաթ ամսվա քսանչորսերորդ օրը, Եհովայի խոսքը եղավ Ադդոյի+ որդի Բարաքիայի որդի Զաքարիա+ մարգարեին։  Գիշերը մի մարդ+ տեսա՝ կարմիր ձի հեծած+, որ կանգնել էր ձորում եղող մրտենիների+ մեջ, իսկ նրա հետևում ձիեր կային՝ կարմիր, վառ կարմիր ու սպիտակ+։  Ես ասացի. «Ովքե՞ր են սրանք, տե՛ր իմ»+։ Այդ ժամանակ ինձ հետ խոսող հրեշտակն ասաց+. «Քեզ ցույց կտամ, թե ովքեր են սրանք»։ 10  Մրտենիների մեջ կանգնած մարդը պատասխանեց. «Սրանք նրանք են, որոնց Եհովան ուղարկել է երկրի մեջ շրջելու»+։ 11  Եվ նրանք ասացին Եհովայի հրեշտակին, որը կանգնած էր մրտենիների մեջ. «Մենք շրջեցինք երկրով մեկ+ և տեսանք, որ ամբողջ երկրում հանգստություն ու խաղաղություն է»+։ 12  Այդ ժամանակ Եհովայի հրեշտակն ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր Եհովա, մինչև ե՞րբ պիտի չողորմես Երուսաղեմին ու Հուդայի քաղաքներին+, որոնք արդեն յոթանասուն տարի է+, ինչ քո դատապարտության տակ են»։ 13  Եհովան պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին բարի ու մխիթարական խոսքերով+, 14  և ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Կանչիր ու ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես խանդով պաշտպանում եմ Երուսաղեմն ու Սիոնը, և իմ խանդը մեծ է+։ 15  Ես մեծ վրդովմունքով վրդովված եմ անհոգ ապրող ազգերի վրա+, որովհետև ես մի փոքր վրդովվեցի+, բայց նրանք չարիքը ավելացրին»»+։ 16  Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Ես ողորմությամբ պիտի հետ դառնամ Երուսաղեմ+։ Իմ տունը այնտեղ պիտի կառուցվի+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և Երուսաղեմի վրայով չափման լար պիտի ձգվի»+։ 17  Դարձյալ կանչիր ու ասա. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Իմ քաղաքները նորից բարությամբ պիտի լցվեն+, Եհովան նորից պիտի ափսոսա Սիոնի համար+ և նորից Երուսաղեմը պիտի ընտրի»»»+։ 18  Ես բարձրացրի աչքերս, նայեցի ու չորս եղջյուր+ տեսա։ 19  Ուստի հարցրի ինձ հետ խոսող հրեշտակին. «Սրանք ի՞նչ են»։ Նա էլ պատասխանեց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրեցին Հուդային+, Իսրայելին+ ու Երուսաղեմին»+։ 20  Այնուհետև Եհովան ինձ չորս արհեստավոր ցույց տվեց։ 21  Ես հարցրի. «Սրանք ի՞նչ պիտի անեն»։ Նա էլ պատասխանեց. «Այն եղջյուրները+ Հուդային այնպես ցրեցին, որ ոչ մեկը չկարողացավ իր գլուխը բարձրացնել։ Իսկ սրանք կգան, որ նրանց վախեցնեն և վայր գցեն եղջյուրները այն ազգերի, որոնք Հուդայի երկրի դեմ եղջյուր են բարձրացրել նրա ժողովրդին ցիրուցան անելու համար+»։

Ծանոթագրություններ