Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եփեսացիներ 6։1-24

6  Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին+ Տիրոջով+, քանի որ դա է արդար+։  «Պատվիր քո հորն ու մորը»+. սա առաջին պատվիրանն է խոստումով+,  «որպեսզի քեզ լավ լինի, և դու երկար ապրես երկրի վրա»+։  Իսկ դուք, հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին+, այլ դաստիարակեք+ նրանց Եհովայի խրատով+ և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով+։  Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին+ վախով ու դողով+ և ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես որ Քրիստոսին,  ոչ թե ցուցադրաբար՝ իբրև մարդկանց հաճեցնողներ+, այլ իբրև Քրիստոսի ծառաներ՝ Աստծու կամքը ամբողջ հոգով կատարելով+։  Ճիշտ տրամադրվածությամբ ծառայեք, ինչպես Եհովային+ և ոչ թե մարդկանց,  իմանալով, որ յուրաքանչյուր ոք, ինչ բարիք էլ որ անի, նույնը հետ կստանա Եհովայից+՝ լինի նա ծառա թե ազատ+։  Նաև դուք, տերե՛ր, նույն վերաբերմունքն ունեցեք ձեր ծառաների հանդեպ և մի կողմ թողեք սպառնալիքը+, որովհետև գիտեք, որ նրանց և ձեր Տերը+ երկնքում է, և նա կողմնապահ չէ+։ 10  Եվ վերջապես, շարունակեք զորանալ+ Տիրոջով և նրա ուժի հզորությամբ+։ 11  Հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը+, որպեսզի կարողանաք հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների+ դեմ, 12  որովհետև մեր պայքարը+ արյան ու մարմնի դեմ չէ, այլ կառավարությունների+, իշխանությունների+, այս աշխարհի խավարի տիրակալների+ դեմ է, երկնային ոլորտում եղող ոգեղեն+ չար ուժերի դեմ։ 13  Ուստի Աստծուց վերցրեք ամբողջ սպառազինությունը+, որպեսզի կարողանաք դիմադրել չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատ կանգնել+։ 14  Ուրեմն հաստատ կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ+ գոտևորած+, արդարության զրահը+ ձեզ վրա առած 15  և ձեր ոտքերին+ խաղաղության բարի լուրը+ քարոզելու պատրաստակամությունը հագած։ 16  Եվ ամեն բանից առավել, վերցրեք հավատի մեծ վահանը+, որով կկարողանաք հանգցնել Չարի կրակոտ նետերը+։ 17  Նաև վերցրեք փրկության սաղավարտը+ և ոգու+ սուրը+, այսինքն՝ Աստծու խոսքը+, 18  և ամեն տեսակ աղոթքով+ ու աղաչանքով շարունակեք ամեն առիթով աղոթել ոգով+։ Հետևաբար, միշտ արթուն մնացեք և աղաչանք արեք բոլոր սրբերի համար, 19  նաև ինձ համար, որպեսզի կարողանամ խոսելու ազատությամբ+ խոսել+՝ հայտնի դարձնելով բարի լուրի սրբազան գաղտնիքը+. 20  այդ լուրի համար էլ շղթաներով կապված որպես դեսպան+ եմ ծառայում։ Աղոթեք ինձ համար, որ բարի լուրի մասին համարձակությամբ խոսեմ, ինչպես և պե՛տք է խոսեմ+։ 21  Բայց որպեսզի դուք էլ իմանաք իմ գործերի մասին, թե ինչով եմ զբաղված, Տյուքիկոս+ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ ծառան ամեն ինչ կտեղեկացնի ձեզ+։ 22  Նրան ձեզ մոտ եմ ուղարկում հենց այն նպատակով, որ դուք տեղեկանաք մեր գործերի մասին, և որ նա մխիթարի ձեր սրտերը+։ 23  Թող եղբայրները խաղաղություն և սեր ունենան հավատի հետ մեկտեղ՝ Հորից՝ Աստծուց, և Տեր Հիսուս Քրիստոսից։ 24  Թող Աստծու անզուգական բարությունը+ լինի բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծ սիրով սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Ծանոթագրություններ