Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եփեսացիներ 5։1-33

5  Եվ այսպես՝ ընդօրինակեք Աստծուն+ սիրելի զավակների պես  և շարունակեք քայլել սիրո մեջ+, ինչպես որ Քրիստոսն էլ սիրեց ձեզ+ և իր անձը տվեց ձեզ համար որպես անուշահոտ+ ընծա+ և զոհ Աստծուն։  Թող պոռնկություն+ և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն+ նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ+, ինչպես որ վայել է սուրբ մարդկանց+։  Ձեր մեջ թող չլինի ամոթալի վարք+, հիմար խոսակցություններ կամ անպարկեշտ+ կատակներ՝ բաներ, որոնք վայելուչ չեն. փոխարենը՝ շնորհակալություն հայտնեք Աստծուն+։  Դուք գիտեք և լավ գիտակցում եք, որ ոչ մի պոռնիկ+ կամ անմաքուր կամ ագահ+, այսինքն՝ կռապաշտ, ժառանգություն չունի Քրիստոսի և Աստծու թագավորության մեջ+։  Թող ոչ ոք չխաբի ձեզ դատարկ խոսքերով+, որովհետև վերը նշված բաների պատճառով Աստծու ցասումը գալու է անհնազանդության որդիների վրա+։  Նրանց հետ ոչ մի ընդհանուր բան մի՛ ունեցեք+,  քանի որ մի ժամանակ դուք խավար էիք+, բայց հիմա, որ միության մեջ եք Տիրոջ հետ, լույս եք+։ Շարունակեք քայլել լույսի զավակների պես,  որովհետև լույսի պտուղն իր մեջ պարունակում է ամեն տեսակ առաքինություն*, արդարություն և ճշմարտություն+։ 10  Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի+ Տիրոջը, 11  և այլևս նրանց հետ մասնակից մի՛ եղեք+ խավարի անպտուղ գործերին+, ընդհակառակը՝ նույնիսկ հանդիմանեք+ նրանց, 12  քանի որ գաղտնաբար կատարած նրանց գործերի մասին խոսելն անգամ ամոթ է+։ 13  Հանդիմանվող բոլոր բաները+ լույսի միջոցով հայտնի են դառնում, քանի որ ամեն բան, որ հայտնի է դառնում+, լույս է։ 14  Դրա համար էլ նա ասում է. «Արթնացի՛ր+, ո՛վ քնած, վե՛ր կաց մահացածների միջից+, և Քրիստոսը լույս կսփռի+ քեզ վրա»։ 15  Ուստի ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք+ ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, 16  և ձեզ համար գնեք հարմար ժամանակը+, որովհետև օրերը չար են+։ 17  Այդ իսկ պատճառով մի՛ եղեք անխոհեմ, այլ շարունակեք ըմբռնել+, թե որն է Եհովայի կամքը+։ 18  Եվ մի՛ հարբեք գինով+, ինչը տանում է սանձարձակության+, այլ միշտ լցվեք ոգով+՝ 19  միմյանց հետ սաղմոսներով+ խոսեք և Աստծուն ուղղված գովաբանություններ+ ասեք, ձեր սրտերում հոգևոր երգերով+ ու մեղեդիներով+ Եհովային գովերգեք 20  և մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն ինչի համար միշտ շնորհակալություն հայտնեք+ մեր Աստծուն և Հորը։ 21  Հնազանդվեք իրար+ Քրիստոսի հանդեպ երկյուղով։ 22  Թող կանայք հնազանդ+ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, 23  որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է+, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է+, և նա է փրկիչը այդ մարմնի։ 24  Ուստի ինչպես որ ժողովն է հնազանդվում Քրիստոսին, այնպես էլ թող կանայք ամեն ինչում հնազանդվեն իրենց ամուսիններին+։ 25  Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց+, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար+, 26  որպեսզի սրբացնի այն+, մաքրի՝ Աստծու խոսքի ջրի մեջ լվանալով+, 27  որ ժողովն իր շքեղությամբ նա ներկայացնի իր առջև+, որպեսզի այն չունենա որևէ բիծ կամ կնճիռ կամ նման որևէ բան, այլ լինի սուրբ և առանց արատի+։ 28  Նույնպեսև ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, 29  որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան+, ինչպես որ Քրիստոսն է վարվում ժողովի հետ, 30  քանի որ մենք նրա մարմնի անդամներն ենք+։ 31  «Դրա համար տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա* իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»+։ 32  Այս սրբազան գաղտնիքը+ մեծ է։ Խոսքս Քրիստոսի և ժողովի մասին է+։ 33  Սակայն ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը+, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք+ տածի իր ամուսնու հանդեպ։

Ծանոթագրություններ

Տե՛ս Գղ 5։22-ի ծնթ.։
Տե՛ս Ծն 2։24-ի ծնթ.։