Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եփեսացիներ 4։1-32

4  Ուստի ես, որ բանտարկված+ եմ հանուն Տիրոջ, խնդրում եմ ձեզ, որ ձեր ստացած կոչմանը+ արժանի կերպով վարվեք+՝  կատարյալ խոնարհամտությամբ+ և մեղմությամբ, համբերատարությամբ+, սիրով միմյանց համբերելով+,  ամեն կերպ ձգտելով պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ+։  Մեկ մարմին+ կա և մեկ ոգի+, ինչպեսև կա մեկ հույս+, դեպի որը դուք կանչվել եք։  Մեկ Տեր+, մեկ հավատ+, մեկ մկրտություն+,  մեկ Աստված+՝ բոլորի Հայրը, որն ամենքի վրա է և գործում է ամենքի միջոցով և ամենքի մեջ։  Իսկ մեզանից յուրաքանչյուրին անզուգական բարություն+ տրվեց ձրի պարգևի+ այն չափով, որը սահմանեց Քրիստոսը։  Դրա համար էլ նա ասում է. «Երբ նա վեր ելավ բարձունքը, գերիներ վերցրեց։ Նա մարդկանց տեսքով պարգևներ տվեց»+։  Իսկ ի՞նչ է նշանակում «նա վեր ելավ»+ արտահայտությունը, եթե ոչ այն, որ նա նաև ցած իջավ՝ երկիր+։ 10  Նա, ով ցած իջավ, նույն ինքն է, ով վեր ելավ+ բոլոր երկինքներից ավելի վեր+, որպեսզի ամեն ինչ իրագործի։ 11  Ոմանց նա ժողովին տվեց որպես առաքյալներ+, ոմանց որպես մարգարեներ+, ոմանց որպես ավետարանիչներ+, ոմանց էլ որպես հովիվներ և ուսուցիչներ+՝ 12  սրբերին ուղղելու+ համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար+, 13  մինչև որ բոլորս հավատի և Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքների մեջ հասնենք միասնության, դառնանք չափահաս+ մարդու պես՝ հասնելով Քրիստոսի ողջ հասակին+, 14  որպեսզի այլևս չլինենք մանուկներ՝ ասես ալիքներից տարուբերված+ և ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշված+՝ մարդկանց խորամանկությամբ+ ու նենգությամբ հնարված խաբեությամբ։ 15  Բայց ճշմարտությունը խոսելով+՝ եկեք սիրով ամեն բանում աճենք+ նրանում, որը գլուխն է+, այսինքն՝ Քրիստոսում։ 16  Նրանից ամբողջ մարմինը+, ներդաշնակորեն փոխկապակցված լինելով և համագործակցելով բոլոր հոդերի միջոցով (որոնք կատարում են իրենց անհրաժեշտ դերը)՝ ըստ յուրաքանչյուր անդամի կատարած գործունեության չափի, նպաստում է սիրո մեջ հենց իր՝ մարմնի աճին իր իսկ շինության համար+։ 17  Ուստի սա եմ ասում և վկայում Տիրոջով, որ դուք այլևս չքայլեք այնպես, ինչպես մյուս ազգերն են+ քայլում իրենց մտքի ունայնությամբ+, 18  որոնք իրենց տգիտության+ և իրենց սրտերի անզգայության+ պատճառով մտավոր առումով խավարի+ մեջ են և օտարացած են+ այն կյանքից, որն Աստծուց է։ 19  Ամոթի զգացումը կորցնելով+՝ նրանք անձնատուր եղան անառակ+ վարքին, որպեսզի ագահությամբ+ ամեն տեսակ անմաքրություն գործեն+։ 20  Բայց դուք Քրիստոսի մասին այդպիսի բան չեք սովորել+, 21  եթե լսել եք նրան և սովորել եք նրանից+՝ համաձայն այն ճշմարտության+, որը Հիսուսի մեջ է։ 22  Դուք սովորել եք, որ պետք է ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը+, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին և ապականվում է+ իր խաբեական ցանկություններով+, 23  և պետք է նորոգեք ձեր միտքը խթանող ուժը+ 24  ու հագնեք+ նոր անձնավորությունը+, որը ստեղծվել է+ Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ+ ու նվիրվածությամբ։ 25  Ուստի հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը+, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ+, որովհետև մենք մեկ մարմնի անդամներ ենք+։ 26  Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք+։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք+, 27  ոչ էլ տեղիք տվեք Բանսարկուին+։ 28  Ով գողանում է, թող էլ չգողանա+, այլ թող տքնաջան աշխատի՝ իր ձեռքերով բարին գործելով+, որպեսզի կարողանա տալ կարիքի մեջ եղողին+։ 29  Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից+, այլ միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին+։ 30  Նաև մի՛ տրտմեցրեք Աստծու սուրբ ոգին+, որով ձեզ վրա կնիք դրվեց+ այն օրվա համար, երբ դուք պիտի ազատվեք փրկանքի միջոցով+։ 31  Ամեն չարասիրտ դառնություն+, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք+ թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն+։ 32  Բայց դուք իրար հանդեպ եղեք բարի+ և կարեկից+՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ներեց ձեզ+։

Ծանոթագրություններ