Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 6։1-30

6  Ապաստան փնտրեք, Բենիամինի՛ որդիներ, փախեք Երուսաղեմից ու փող հնչեցրեք+ Թեկուեում+։ Բեթ-Աքարմայի+ վրա կրակ վառեք որպես ազդանշան, որովհետև հյուսիսից չարիք է սպառնում՝ մեծ կոտորած+։  Սիոնի դուստրը գեղեցիկ ու փափկասուն կնոջ է նմանվել+։  Հովիվներն իրենց հոտերով նրա մոտ են եկել։ Նրա շուրջբոլորը իրենց վրաններն են կանգնեցրել+։ Ամեն մեկն իր հոտը իր տարածքում է արածեցնում+։  Նրանք պատերազմ հայտարարեցին*+ նրան. «Վե՛ր կացեք, եկեք կեսօրին նրա դեմ ելնենք»+։ «Վա՜յ մեզ, որովհետև օրն անցավ, և երեկոյի ստվերները երկարել են»։  «Վե՛ր կացեք, որ գիշերով ելնենք ու նրա բնակելի աշտարակները կործանենք»+։  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ծառեր կտրեք+ ու Երուսաղեմի դեմ պատնեշ կանգնեցրեք+։ Այդ քաղաքը հաշիվ պիտի տա+։ Նա լի է կեղեքումով+։  Ինչպես որ ջրամբարն է ջուրը թարմ պահում, այնպես էլ նրա չարություններն են միշտ թարմ։ Բռնություն և կողոպուտ է լսվում նրանում+, իմ երեսի առջև մշտապես հիվանդություն ու պատուհաս կա։  Խրատվի՛ր+, ո՛վ Երուսաղեմ, որ հոգիս քեզանից զզվանքով չբաժանվի+, որ քեզ ամայի ու անբնակ երկիր չդարձնեմ»+։  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Խաղողի որթատունկի նման նրանք ճռաքաղ պիտի անեն Իսրայելի մնացորդին+։ Ձեռքդ հետ տար, ինչպես խաղող հավաքողը՝ որթատունկի ոստերից»։ 10  «Ո՞ւմ հետ խոսեմ, ո՞ւմ զգուշացնեմ, որ լսեն։ Ահա նրանց ականջները անթլփատ են, և նրանք ուշադիր լսելու ընդունակ չեն+։ Ահա Եհովայի խոսքը նրանց համար նախատինք է դարձել+ և այլևս ախորժելի չէ նրանց համար+։ 11  Եհովայի ցասումը վառվում է իմ մեջ։ Հոգնել եմ այն իմ մեջ պահելուց»+։ «Թափիր այն փողոցներում երեխաների վրա+, նաև միասին հավաքված երիտասարդների վրա։ Դրանով կբռնվեն մարդն ու նրա կինը, ծերն ու տարիքն առածը+։ 12  Նրանց տները նրանց արտերի ու կանանց հետ միասին ուրիշների ձեռքը կանցնեն+, որովհետև ձեռքս պիտի երկարացնեմ այդ երկրի բնակիչների դեմ»,– ասում է Եհովան+։ 13  «Նրանց փոքրից մինչև մեծը՝ բոլորն էլ անազնիվ շահի հետևից են ընկնում+, և մարգարեից մինչև քահանան՝ բոլորն էլ ստությամբ են վարվում+։ 14  Նրանք փորձում են թեթևակի բուժել իմ ժողովրդի կոտրվածքները+՝ ասելով՝ «խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է», մինչդեռ խաղաղություն չկա+։ 15  Արդյոք նրանք ամաչո՞ւմ են իրենց նողկալի գործերի համար+։ Նրանք ոչ միայն ամոթի զգացում չունեն, այլև չգիտեն էլ, թե ինչ է նշանակում նվաստացած զգալ+։ Դրա համար էլ ընկնողների մեջ պիտի ընկնեն+, և երբ նրանցից հաշիվ պահանջեմ, նրանք կսայթաքեն»,– ասում է Եհովան։ 16  Այսպես է ասում Եհովան. «Կանգնեք ճանապարհներին ու նայեք, հարցրեք վաղեմի ճանապարհների մասին, թե որ ճանապարհն է բարի+. դրանո՛վ գնացեք+ և դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար»+։ Բայց նրանք պատասխանում էին՝ չենք գնա+։ 17  «Ձեզ վրա պահակներ դրեցի+՝ ասելով. «Փողի ձայնին ուշադրություն դարձրեք»»+։ Բայց նրանք պատասխանում էին. «Ուշադրություն չենք դարձնի»+։ 18  «Այդ դեպքում լսեցեք, ո՛վ ազգեր, և իմացեք, ո՛վ մարդիկ, թե ինչ է պատահելու նրանց։ 19  Լսի՛ր, ո՛վ երկիր։ Այս ժողովրդի վրա ես չարիք պիտի բերեմ+՝ իրենց մտքերի պտուղը+, որովհետև նրանք ուշադրություն չդարձրին իմ խոսքերին և իմ օրենքը մերժեցին»+։ 20  «Ինչի՞ համար է կնդրուկը, որ բերում ես ինձ համար Սաբայից+, և անուշահոտ եղեգը՝ հեռավոր երկրից։ Ձեր ողջակեզները ինձ հաճելի չեն+, և ձեր զոհերը ինձ չեն գոհացնում»+։ 21  Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Այս ժողովրդի առաջ ես գայթակղության քարեր կդնեմ+, և հայրերը որդիների հետ միասին կսայթաքեն, դրացին ու նրա ընկերը կկործանվեն»+։ 22  Այսպես է ասում Եհովան. «Ահա հյուսիսի երկրից մի ժողովուրդ է գալու, երկրի ծայրերից մի մեծ ազգ է դուրս գալու+։ 23  Նրանք աղեղ ու նիզակ են կրում+։ Դա մի անգութ և անողորմ ազգ է։ Նրանց ձայնը ծովի աղմուկի պես է+, նրանք ձի հեծնողներ են+։ Նրանք ռազմիկների պես մարտական կարգով շարված են քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»+։ 24  Նրանց մասին լուր լսեցինք, մեր ձեռքերը թուլացան+։ Ծննդկանի ցավերի նման նեղությունները մեզ պաշարեցին+։ 25  Դուրս մի՛ գնա դաշտ ու մի՛ քայլիր ճանապարհով, որովհետև այնտեղ թշնամու սուրն է, և շուրջբոլորը վախ կա+։ 26  Իմ ժողովրդի՛ դուստր, քո՛ւրձ հագիր+ ու թավալվի՛ր մոխրի մեջ+։ Սո՛ւգ արա, ինչպես միակ զավակի վրա են լաց լինում, դառնագին ողբա՛+, որովհետև կողոպտիչը մեզ վրա հանկարծակի է հասնելու+։ 27  «Իմ ժողովրդի մեջ քեզ մետաղ գնահատող կարգեցի, իբրև մանրակրկիտ ստուգող։ Դու պիտի ամեն բան նկատես ու պիտի քննես նրանց ճանապարհը+։ 28  Նրանք բոլորն էլ չափից ավել կամակոր են+, ման են գալիս ու զրպարտում+, պղինձ են ու երկաթ։ Նրանք բոլորն էլ կործանողներ են+։ 29  Դարբնոցի փուքսերն+ այրվեցին։ Կրակից կապար է դուրս գալիս+։ Հալեցնողը իզուր է հալեցնում, որովհետև չարերը չեն զատվում+։ 30  Այդ մարդկանց «մերժված արծաթ» կկոչեն+, որովհետև Եհովան մերժել է նրանց»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «սրբացրին»։