Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 5։1-31

5  Շրջեք Երուսաղեմի փողոցներում, նայեք, իմացեք ու փնտրեք նրա հրապարակներում, թե արդյոք կգտնեք մի մարդ+, գոնե մեկին, որ արդարությամբ է վարվում+ և հավատարմություն է փնտրում+, և ես կներեմ այս քաղաքին։  Նույնիսկ եթե նրանք ասեն՝ «կենդանի է Եհովան», նրանք սուտ երդված կլինեն+։  Ո՛վ Եհովա, մի՞թե քո աչքերը ուղղված չեն դեպի հավատարմությունը+։ Դու ծեծեցիր նրանց+, բայց նրանք ցավ չզգացին+։ Բնաջինջ արիր նրանց+, բայց մերժեցին խրատ* ընդունել+։ Իրենց երեսները ապառաժից ավելի կարծր դարձրին+ և չուզեցին հետ դառնալ+։  Ես ասացի. «Նրանք հասարակ մարդիկ են։ Հիմարություն գործեցին՝ արհամարհելով Եհովայի ճանապարհը և իրենց Աստծու օրենքը+։  Մեծերի մոտ գնամ ու նրանց հետ խոսեմ+, որովհետև նրանք պետք է որ ուշադրություն դարձրած լինեն Եհովայի ճանապարհին ու իրենց Աստծու օրենքին+։ Սակայն նրանք բոլորը միասին կոտրել են լուծը և կապերը քանդել են»+։  Ահա թե ինչու անտառի առյուծը հարձակվում է նրանց վրա, տափաստանների գայլը թալանում է նրանց+, ընձառյուծն է հսկում նրանց քաղաքների մոտ+։ Այնտեղից ամեն դուրս եկողին նրանք պատառոտում են, որովհետև շատացել են նրանց հանցանքները, բազմապատկվել է նրանց անհավատարմությունը+։  Սրա համար ինչպե՞ս կարող եմ ներել քեզ։ Քո որդիները ինձ լքել են և երդվում են+ նրանով, որն Աստված չէ+։ Ես կշտացրի նրանց+, բայց նրանք շարունակում են շնություն անել+ և խմբերով պոռնկանոց են գնում։  Նրանք դարձել են սեռական կրքով մոլեգնած ձիեր, որոնք պինդ ամորձիք ունեն, և ամեն մեկն իր ընկերոջ կնոջ վրա է վրնջում+։  «Մի՞թե այս ամենի համար հաշիվ չեմ պահանջելու նրանցից,– ասում է Եհովան+։– Կամ մի՞թե հոգիս վրեժխնդիր չի լինելու սրա նման ազգից»+։ 10  «Դուրս եկեք նրա որթատունկի շարքերի դեմ և կործանեք+, բայց մինչև վերջ մի՛ ոչնչացրեք+։ Կտրեք նրա վրա աճած ոստերը, որովհետև դրանք Եհովային չեն պատկանում+։ 11  Իսրայելի տունը և Հուդայի տունը անհավատարիմ եղան իմ հանդեպ,– ասում է Եհովան+։– 12  Նրանք ուրացել են Եհովային և ասում են. «Նա չկա+, և մեզ վրա աղետ չի գա։ Ոչ սուր կտեսնենք, ոչ էլ սով»+։ 13  Մարգարեները քամի են դարձել։ Նրանք ոչնչի կվերածվեն, ինչպիսին որ իրենց խոսքերն են»+։ 14  Դրա համար էլ այսպես է ասում Զորքերի Աստված Եհովան. «Քանի որ նրանք այդպես են խոսում, ահա իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում+, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այդ կրակը կսպառի նրանց»+։ 15  «Ո՛վ Իսրայելի տուն, հեռվից ձեզ վրա մի ազգ եմ բերում+,– ասում է Եհովան,– ազգ, որ վաղուց ի վեր գոյություն ունի+, մի հին ազգ, որի լեզուն չգիտեք և չեք հասկանում, թե ինչ են խոսում։ 16  Նրանց կապարճը բաց գերեզմանի է նման. նրանք բոլորն էլ զորավոր մարդիկ են+։ 17  Նրանք ուտելու են քո հունձն ու հացը+։ Այդ մարդիկ ուտելու են քո որդիներին ու դուստրերին, ուտելու են քո հոտերն ու նախիրները, ուտելու են քո որթատունկն ու թզենին+, սրով ավերելու են քո բերդաքաղաքները, որոնց դու ապավինում ես»։ 18  «Բայց նույնիսկ այն օրերին,– ասում է Եհովան,– ես ձեզ չեմ բնաջնջի+։ 19  Եվ եթե ասեք՝ «մեր Աստված Եհովան այս ամենը ինչո՞ւ արեց մեզ»+, կասես նրանց. «Քանի որ լքեցիք ինձ՝ ձեր Աստծուն, և ձեր երկրում սկսեցիք օտար աստծու ծառայել, այդպես էլ օտարների կծառայեք մի երկրում, որը ձերը չէ»»+։ 20  Այս մասին իմաց տվեք Հակոբի տանը և հրապարակեք Հուդայում՝ ասելով. 21  «Հիմա սա՛ լսեցեք, ո՛վ անմիտ ու անզգա* մարդիկ+. նրանք աչքեր ունեն, բայց չեն տեսնում+, ականջներ ունեն, բայց չեն լսում+։ 22  «Մի՞թե ինձանից չեք վախենում+,– ասում է Եհովան,– կամ մի՞թե իմ առաջ չեք դողում*+՝ նրա առաջ, ով հավիտենական կանոնով ավազը ծովին սահման դրեց, որ դրանից այն կողմ չանցնի։ Թեև ալիքները ալեկոծվում են, բայց չեն կարող հաղթել նրան, թեև մոլեգնում են, բայց չեն կարող անցնել այն+։ 23  Սակայն այս ժողովուրդը կամակոր ու ըմբոստ սիրտ ունի, նրանք խոտորվեցին իմ ճանապարհից ու իրենց ուղիով ընթացան+։ 24  Նրանք չասացին իրենց սրտում. «Մեր Աստծուց՝ Եհովայից վախենանք+, որը հորդառատ անձրևը, աշնան ու գարնան անձրևը տալիս է իր ժամանակին+, որը մեզ համար պահում է հնձի համար որոշված շաբաթները»+։ 25  Ձեր անօրենությունների պատճառով այս բաներն այլևս չկան, և ձեր մեղքերը ձեզանից հետ են պահում բարիքները+։ 26  Իմ ժողովրդի մեջ ամբարիշտներ գտնվեցին+։ Նրանք գետնին կռացած թռչնորսների պես դարանամուտ են լինում+, կործանարար որոգայթներ են լարում ու մարդկանց որսում։ 27  Ինչպես որ վանդակը լիքն է թռչուններով, այնպես էլ նրանց տներն են լի խաբեբայությամբ+։ Դրա համար էլ նրանք մեծացել ու հարստացել են+։ 28  Գիրացել+ ու ճարպից փայլում են, չար բաներով են լցվել։ Նրանք արդար դատաստան չեն անում+, նույնիսկ որբի* իրավունքը չեն պաշտպանում+, բայցևայնպես, հաջողության են հասնում+. աղքատների համար արդարություն չեն գործադրում»»։ 29  «Մի՞թե այս ամենի համար հաշիվ չեմ պահանջելու նրանցից,– ասում է Եհովան։– Կամ մի՞թե հոգիս վրեժխնդիր չի լինելու սրա նման ազգից+։ 30  Զարմանալի ու սոսկալի բաներ են կատարվում այս երկրի վրա+. 31  մարգարեները սուտ են մարգարեանում+, և քահանաները իրենց ուզածի պես են իշխում+, իսկ իմ ժողովրդին դա դուր է գալիս+։ Բայց ի՞նչ եք անելու, երբ այս ամենի վերջը գա»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Առ 1։2-ի ծնթ.։
Բռց.՝ «առանց սրտի» կամ «բարի մղումներից զուրկ»։
Կամ՝ «սուր ցավերի մեջ չեք»։
Բռց.՝ «անհայր տղայի»։