Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 49։1-39

49  Ամմոնի որդիների+ մասին այսպես է ասում Եհովան. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի, կամ մի՞թե նա ժառանգ չունի։ Ինչո՞ւ է Մեղքոմը+ տիրել Գադին+, և նրա ժողովուրդը Իսրայելի քաղաքներում է բնակվում»+։  «Դրա համար էլ ահա օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ Ամմոնի որդիների Ռաբայի դեմ+ պատերազմի ազդանշան պիտի լսել տամ+, նա ավերակների դեզ պիտի դառնա+, և նրա կախյալ քաղաքները+ կրակի բոցերի մեջ պիտի այրվեն»+։ «Իսրայելը իրեն տիրողների վրա պիտի տիրի»+,– ասում է Եհովան։  «Ոռնա՛+, ո՛վ Եսեբոն+, որովհետև Գային ավերվել է։ Աղաղակե՛ք, ո՛վ Ռաբայի կախյալ քաղաքներ։ Քուրձե՛ր հագեք+։ Սգացե՛ք և քարե փարախների մեջ դեսուդե՛ն վազեք, որովհետև Մեղքոմը իր քահանաների ու իշխանների հետ միասին+ գերի է գնալու+։  Ինչո՞ւ ես պարծենում քո հովիտներով, քո ջրառատ հովտով+, ո՛վ անհավատարիմ դուստր, դու, որ քո գանձերին ես ապավինում+ և ասում. «Ո՞վ կգա ինձ մոտ»»+։  «Ահա ես քեզ վրա սարսափ պիտի բերեմ+ քո բոլոր հարևանների կողմից,– ասում է Գերիշխան+ Տերը՝ Զորքերի Տեր Եհովան։– Դուք այս ու այն կողմ կցրվեք+, և ոչ մեկը չի հավաքի փախչողներին»։  «Բայց դրանից հետո կհավաքեմ Ամմոնի գերեվարված որդիներին+,– ասում է Եհովան»։  Եդոմի մասին այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Մի՞թե էլ իմաստություն չկա+ Թեմանում+։ Մի՞թե կորել է խորհուրդը հասկացողություն ունեցողներից։ Մի՞թե սպառվել է նրանց իմաստությունը+։  Փախե՛ք+, նահանջե՛ք, խոր տեղե՛րը մտեք, որ թաքնվեք+, ո՛վ Դեդանի բնակիչներ+, որովհետև Եսավի վրա ես աղետ եմ բերելու՝ այն ժամանակը, երբ պիտի պատժեմ նրան+։  Եթե քեզ մոտ խաղող հավաքողներ գային, մի՞թե ճիռեր չէին թողնի։ Եթե գիշերով գողեր գային, ապա միայն իրենց ուզածի չափ կհափշտակեին+։ 10  Բայց ես ամբողջությամբ կմերկացնեմ Եսավին+։ Ես բաց կանեմ նրա ծածուկ տեղերը+, այնպես որ նա չի կարողանա թաքնվել+։ Նրա սերունդը, նրա եղբայրներն ու հարևանները կկողոպտվեն+, և նա չի լինի+։ 11  Թո՛ղ քո որբերին*+։ Ես ինքս կպահպանեմ նրանց կյանքը, և քո այրիները ինձ կապավինեն»+։ 12  Այսպես է ասում Եհովան. «Թեև նրանք սովորություն չունեն բաժակից խմելու, բայց անպայման պիտի խմեն+։ Իսկ դու բոլորովին անպատի՞ժ ես մնալու։ Դու անպատիժ չես մնալու, այլ անպատճառ խմելու ես»+։ 13  «Ես իմ անձով եմ երդվում+,– ասում է Եհովան,– որ Բոսրան+ կամայանա, զարհուրելի տեսարան+, նախատինքի ու անեծքի առարկա կդառնա, և նրա բոլոր քաղաքները դարերով ավերակ կմնան»+։ 14  Լուր լսեցի Եհովայից, և պատգամաբեր ուղարկվեց ազգերի մեջ, որ ասի. «Հավաքվե՛ք և նրա վրա՛ գնացեք, պատերազմի՛ դուրս եկեք»+։ 15  «Ահա ես փոքր եմ դարձրել քեզ ազգերի մեջ և արհամարհված՝ մարդկանց մեջ+։ 16  Քո պատճառած սարսափն ու քո սրտի հանդգնությունը քեզ խաբել են+, ո՛վ ժայռի խոռոչների մեջ բնակվող, բլրի գագաթի՛ց կառչող։ Թե որ քո բույնը արծվի պես բարձրում շինես+, այնտեղից էլ քեզ կիջեցնեմ+,– ասում է Եհովան։– 17  Եդոմը զարհուրելի տեսարան պիտի դառնա+։ Ամեն ոք, ով անցնի նրա կողքով, կզարմանա ու կսուլի նրա կրած բոլոր աղետների համար+։ 18  Ինչպես որ Սոդոմի ու Գոմորի և նրանց հարևան քաղաքների կործանումից հետո եղավ+, այնպես էլ այդ ժամանակ կլինի,– ասում է Եհովան,– մարդ չի ապրի այնտեղ, և մարդու որդի նրանում չի պանդխտանա+։ 19  Ահա մեկը առյուծի+ պես դուրս կգա Հորդանանի փարթամ մացառուտներից և կգա ապահով արոտավայր+, բայց մի ակնթարթում ես այնպես կանեմ, որ նա փախչի+։ Նրա վրա ընտրյալին կնշանակեմ, որովհետև ո՞վ է ինձ նման+, ո՞վ ինձ մարտահրավեր կնետի+, և ո՞վ է այն հովիվը, որն իմ առաջ կկանգնի+։ 20  Ուրեմն լսեցեք, թե Եհովան ինչ վճիռ է կայացրել Եդոմի մասին+ և ինչ է խորհել Թեմանի բնակիչների դեմ+. հոտի գառներին քաշ տալով կործանման պիտի տանեն։ Նրանց պատճառով նա պիտի ամայացնի նրանց արոտավայրը+։ 21  Նրանց ընկնելու ձայնից երկիրը ցնցվեց+։ Աղաղակ լսվեց+։ Դրա ձայնը մինչև Կարմիր ծովը+ հասավ։ 22  Արծվի նման՝ մեկը վեր կբարձրանա և վայր կսլանա իր զոհի վրա+, թևերը Բոսրայի վրա կտարածի+։ Այդ օրը Եդոմի զորավոր մարդկանց սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»+։ 23  Դամասկոսի+ մասին. «Եմաթն+ ու Արփադը+ ամաչել են, որովհետև վատ լուր են լսել։ Նրանք վհատվել են+։ Ծովը փոթորկված է, չի կարող հանդարտվել+։ 24  Դամասկոսը կորցրել է իր քաջությունը։ Նա հետ է դարձել, որ փախչի, խուճապի է մատնվել+։ Նեղությունն ու երկունքի ցավերը բռնել են նրան ինչպես ծննդկան կնոջը+։ 25  Ինչպե՞ս է պատահել, որ փառավոր քաղաքը՝ ցնծության քաղաքը, չի լքվել+։ 26  Ուստի նրա երիտասարդները կընկնեն իր հրապարակներում, և այդ օրը բոլոր ռազմիկները լռության կմատնվեն+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– 27  Դամասկոսի պարսպի վրա ես կրակ կվառեմ, և այն կլափի Բենադադի պալատները»+։ 28  Այսպես է ասում Եհովան Կեդարի+ մասին և Հասորի+ թագավորությունների մասին, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը հարվածեց+. «Վե՛ր կացեք, հարձակվե՛ք Կեդարի վրա, թալանե՛ք Արևելքի որդիներին+։ 29  Նրանց վրաններն+ ու նրանց հոտերը+ պիտի առնվեն, նաև նրանց վրանների պաստառներն+ ու նրանց բոլոր իրերը։ Նրանց ուղտերը+ պիտի տանեն ու պիտի գոռան. «Ամեն կողմից վա՛խ կա»»+։ 30  «Փախե՛ք, հեռացե՛ք, խոր տեղե՛րը մտեք, որ թաքնվեք, ո՛վ Հասորի բնակիչներ+,– ասում է Եհովան,– որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը+ ձեր մասին խորհուրդ է խորհել և ձեր դեմ վճիռ է կայացրել»։ 31  «Վե՛ր կացեք, գնացե՛ք հանգիստ+ ու ապահով+ բնակվող ազգի վրա»,– ասում է Եհովան։ «Նրանք դռներ ու նիգեր չունեն, առանձին են բնակվում+։ 32  Նրանց ուղտերը+ ավար կդառնան, և նրանց անասունների բազմությունը կհափշտակվի։ Ես բոլոր ուղղություններով* կցրեմ+ իրենց քունքերը խուզածներին+։ Մոտակա բոլոր շրջաններից կործանում կբերեմ նրանց վրա,– ասում է Եհովան։– 33  Եվ Հասորը+ շնագայլերի որջ կդառնա+, դարերով ամայի կմնա։ Մարդ չի բնակվի այնտեղ, և մարդու որդի չի պանդխտանա այնտեղ»+։ 34  Ահա Եհովայի խոսքը, որ եղավ Երեմիա մարգարեին Էլամի+ մասին Հուդայի թագավոր Սեդեկիայի+ թագավորության սկզբում. 35  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ահա ես կոտրում եմ Էլամի աղեղը+՝ նրա զորության սկիզբը։ 36  Երկնքի չորս ծայրերից չորս քամի կբերեմ Էլամի վրա+։ Նրանց կցրեմ այս բոլոր քամիների ուղղությամբ+, և չի լինի մի ազգ, որի մոտ չգնան Էլամի արտաքսված+ բնակիչները»»։ 37  «Ես կվախեցնեմ էլամացիներին իրենց թշնամիների ու իրենց հոգին փնտրողների առաջ և նրանց վրա աղետ կբերեմ՝ իմ բորբոքված բարկությունը+,– ասում է Եհովան։– Նրանց հետևից սուր կուղարկեմ, մինչև որ բնաջինջ անեմ նրանց»+։ 38  «Իմ գահը Էլամում+ կդնեմ, և այնտեղից կվերացնեմ թագավորին ու իշխաններին»,– ասում է Եհովան։ 39  «Բայց վերջին օրերում+ ես կհավաքեմ Էլամի+ գերիներին»,– ասում է Եհովան։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անհայր տղաներին»։
Բռց.՝ «բոլոր քամիներով», այսինքն՝ քամու փչած բոլոր ուղղություններով։