Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 45։1-5

45  Ահա այն խոսքը, որ Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի+ չորրորդ տարում Երեմիա մարգարեն ասաց Ներիայի որդի Բարուքին+, երբ սա գրքի մեջ գրի առավ Երեմիայի բերանից դուրս եկած այս խոսքերը+.  «Ո՛վ Բարուք, Իսրայելի Աստված Եհովան այսպես է ասում քո մասին.  «Դու ասում ես. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ+, որովհետև Եհովան իմ ցավի վրա վիշտ է ավելացրել։ Հոգնել եմ հառաչելուցս և հանգստություն չեմ գտնում»»+։  Ահա թե ինչ ասա նրան. «Այսպես է ասում Եհովան. «Ես քանդում եմ այն, ինչ շինել եմ, և արմատախիլ եմ անում այն, ինչ տնկել եմ, այսինքն՝ այս ամբողջ երկիրը+։  Բայց դու քեզ համար մեծամեծ բաներ ես փնտրում+։ Մի՛ փնտրիր»»+։ «Ահա ես ամեն մարմնի վրա աղետ պիտի բերեմ+,– ասում է Եհովան,– իսկ քո հոգին քեզ իբրև ավար պիտի տամ ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես»»+։

Ծանոթագրություններ