Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 41։1-18

41  Յոթերորդ ամսում Ելիսամայի+ որդի Նաթանիայի որդի Իսմայելը+, որ թագավորական սերնդից էր+ և թագավորի գլխավոր մարդկանցից, տասը մարդկանց հետ+ եկավ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ՝ Մասփա+։ Եվ նրանք միասին հաց կերան Մասփայում+։  Այդ ժամանակ Նաթանիայի որդի Իսմայելը և նրա հետ եղող տասը մարդիկ վեր կացան ու Սաֆանի որդի Աքիկամի որդի Գոդողիային սրով հարվածեցին+։ Այդպիսով՝ Իսմայելը սպանեց նրան, ում Բաբելոնի թագավորը այդ երկրի վրա էր նշանակել+։  Իսմայելը սպանեց նաև բոլոր այն հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և այնտեղ գտնվող քաղդեացի ռազմիկներին։  Գոդողիային սպանելուց հետո երկրորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր այդ մասին+,  Սյուքեմից+, Սելովից+ և Սամարիայից+ ութսուն մարդ եկավ՝ մորուքները ածիլած+, հանդերձները պատառոտած և մարմինների վրա կտրվածքներ արած+։ Նրանց ձեռքներին հացի ընծա և կնդրուկ կար+, որ բերում էին Եհովայի տուն։  Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու։ Նա քայլում էր ու լաց լինում+։ Եվ երբ հանդիպեց նրանց, ասաց. «Գնանք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»։  Բայց հենց որ քաղաքի մեջտեղը հասան, Նաթանիայի որդի Իսմայելը մորթեց նրանց ու ջրամբարի մեջ գցեց, նա և իր հետ եղող մարդիկ+։  Բայց նրանց միջից տասը մարդ իսկույն ասացին Իսմայելին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետև մենք դաշտում թաքցրած գանձեր ունենք՝ ցորեն, գարի, յուղ ու մեղր»+։ Նա էլ կանգ առավ և չսպանեց նրանց իրենց եղբայրների հետ։  Ջրամբարը, որի մեջ Իսմայելը+ գցեց իր կոտորած մարդկանց բոլոր դիակները, մի մեծ ջրամբար էր, որը Ասա թագավորը փորել էր այն ժամանակ, երբ Իսրայելի Բաասա թագավորը սպառնում էր նրան+։ Նաթանիայի որդի Իսմայելը այդ ջրամբարը սպանվածներով լցրեց։ 10  Այնուհետև Իսմայելը Մասփայում եղող ժողովրդի ողջ մնացորդին+ գերի վերցրեց՝ թագավորի դուստրերին+ և այն բոլոր մարդկանց, ովքեր մնացել էին Մասփայում+, և որոնց թիկնապահների պետ Նաբուզարդանը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային+։ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերի վերցրեց ու գնաց, որ Ամմոնի որդիների կողմն անցնի+։ 11  Որոշ ժամանակ անց Կարեի որդի Հոհանանը+ և նրա հետ եղող բոլոր զորագլուխները+ լսեցին այն ողջ չարիքի մասին, որ գործել էր Նաթանիայի որդի Իսմայելը։ 12  Ուստի նրանք վերցրին բոլոր մարդկանց ու գնացին Նաթանիայի որդի Իսմայելի հետ կռվելու և նրան գտան Գաբաոնում+՝ շատ ջրերի մոտ։ 13  Տեսնելով Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորագլուխներին՝ ժողովուրդը, որ Իսմայելի հետ էր, ուրախացավ։ 14  Եվ ողջ ժողովուրդը, որին Իսմայելը Մասփայից+ գերի էր տարել, հետ դարձավ ու գնաց Կարեի որդի Հոհանանի մոտ։ 15  Իսկ Նաթանիայի որդի Իսմայելը ութ մարդկանցով փախավ+ Հոհանանի առաջից և գնաց Ամմոնի որդիների մոտ։ 16  Կարեի որդի Հոհանանը+ և նրա հետ եղող բոլոր զորագլուխները Մասփայից վերցրին ժողովրդի ողջ մնացորդին, որոնց նրանք ազատել էին Նաթանիայի որդի Իսմայելի ձեռքից այն բանից հետո, երբ նա սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային+, այսինքն՝ այն տղամարդկանց, ռազմիկներին, կանանց, երեխաներին ու պալատականներին, որոնց նա բերել էր Գաբաոնից։ 17  Նրանք գնացին և կանգ առան Քամաամի իջևանատանը՝ Բեթլեհեմի+ մոտ, որպեսզի հետո Եգիպտոս գնան+։ 18  Նրանք փախան քաղդեացիներից+, քանի որ վախենում էին նրանցից+, որովհետև Նաթանիայի որդի Իսմայելը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային+, որին Բաբելոնի թագավորը այդ երկրի վրա էր նշանակել+։

Ծանոթագրություններ