Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 38։1-28

38  Մատթանի որդի Սափատիան, Փասուրի որդի Գոդողիան, Սելեմիայի որդի Հուքալը+ և Մելքիայի+ որդի Փասուրը լսեցին այն խոսքերը, որ Երեմիան ասում էր ողջ ժողովրդին+.  «Այսպես է ասում Եհովան. «Ով որ մնա այս քաղաքում, սրից+, սովից+ ու համաճարակից+ կմեռնի, իսկ ով որ դուրս գա ու գնա քաղդեացիների մոտ, ողջ կմնա։ Նրա համար իր հոգին իբրև ավար կլինի, և նա կապրի»+։  Այսպես է ասում Եհովան. «Այս քաղաքը անպատճառ Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը պիտի մատնվի, և նա կգրավի այն»»+։  Այդ ժամանակ իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, թող այս մարդը սպանվի+, որովհետև այսպիսի խոսքեր ասելով՝ նա թուլացնում է ռազմիկների ձեռքերը, որոնք այս քաղաքում են մնացել, և ողջ ժողովրդի ձեռքերը+։ Այս մարդը ոչ թե խաղաղություն է փնտրում ժողովրդի համար, այլ չարիք»։  Այս խոսքերը լսելով՝ Սեդեկիա թագավորն ասաց. «Ահա նա ձեր ձեռքերում է, որովհետև թագավորը չի կարող ձեզ հակառակ որևէ բան անել»+։  Նրանք վերցրին Երեմիային ու գցեցին թագավորի որդի Մելքիայի ջրամբարը+, որը Պահակների գավիթում էր+։ Երեմիային պարաններով ցած իջեցրին։ Ջրամբարում ջուր չկար, այլ ցեխ էր, և Երեմիան սկսեց ցեխի մեջ ընկղմվել+։  Եթովպացի+ Աբդիմելեքը, որը ներքինի էր և թագավորի տանն էր գտնվում, լսեց, որ Երեմիային ջրամբարի մեջ են իջեցրել։ (Թագավորը նստած էր Բենիամինի դարպասի մոտ)+։  Աբդիմելեքը դուրս եկավ արքունական տնից ու ասաց թագավորին.  «Տե՛ր իմ թագավոր, այս մարդիկ Երեմիա մարգարեի հանդեպ ամեն ինչում վատ վարվեցին։ Նրան ջրամբարի մեջ գցեցին, որտեղ նա սովից+ կմեռնի+, որովհետև քաղաքում այլևս հաց չի մնացել»։ 10  Թագավորն էլ հրաման տվեց եթովպացի Աբդիմելեքին. «Այստեղից քեզ հետ երեսուն մարդ վերցրու, և Երեմիա մարգարեին ջրամբարից դուրս հանեք, քանի դեռ նա չի մեռել»+։ 11  Աբդիմելեքը իր հետ մարդիկ վերցրեց ու մտավ թագավորի տուն, իջավ գանձարանի+ տակ, այնտեղից պատռված լաթեր ու մաշված կտորներ վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց Երեմիայի մոտ՝ ջրամբարի մեջ+։ 12  Եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Խնդրում եմ, այս մաշված լաթերն ու կտորները պարանների տակից դիր թևերիդ տակ»։ Երեմիան այդպես էլ արեց+։ 13  Ի վերջո, Երեմիային պարաններով դուրս քաշեցին ու հանեցին ջրամբարից, որից հետո նա շարունակեց ապրել Պահակների գավիթում+։ 14  Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և Երեմիա մարգարեին բերեց իր մոտ+՝ Եհովայի տան+ երրորդ մուտքի մոտ+։ Թագավորն ասաց Երեմիային. «Ուզում եմ քեզանից մի բան հարցնել։ Ինձանից ոչինչ չթաքցնես»+։ 15  Երեմիան էլ ասաց Սեդեկիային. «Եթե քեզ ասեմ, արդյոք ինձ չե՞ս սպանի։ Եվ եթե քեզ խորհուրդ տամ, դու ինձ չես լսի»+։ 16  Սեդեկիա թագավորը ծածուկ տեղում երդվեց Երեմիային՝ ասելով. «Կենդանի է Եհովան, որ մեզ համար ստեղծել է այս հոգին+. ես քեզ չեմ սպանի և չեմ հանձնի այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են փնտրում»+։ 17  Եվ Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Եհովան՝ Զորքերի Աստվածը+՝ Իսրայելի Աստվածը+. «Եթե դու դուրս գաս Բաբելոնի+ թագավորի իշխանների մոտ, քո հոգին ողջ կմնա, և այս քաղաքը կրակով չի այրվի. դո՛ւ էլ, քո տո՛ւնն էլ ողջ կմնաք+։ 18  Բայց եթե դուրս չգաս Բաբելոնի թագավորի իշխանների մոտ, այս քաղաքը քաղդեացիների ձեռքը կմատնվի։ Նրանք այն կրակով կայրեն+, և դու չես ազատվի նրանց ձեռքից»»+։ 19  Լսելով այս խոսքերը՝ Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես քաղդեացիների կողմն անցած հրեաներից եմ վախենում+, որ միգուցե ինձ նրանց ձեռքը տան, և նրանք ինձ հետ դաժանորեն վարվեն»+։ 20  Բայց Երեմիան ասաց. «Չե՛ն տա։ Խնդրում եմ, հնազանդվիր Եհովայի ձայնին, ինչ որ ասում եմ քեզ, և քեզ համար լավ կլինի+, ու քո հոգին ողջ կմնա։ 21  Իսկ եթե հրաժարվես դուրս գնալուց+, ահա թե ինչ ցույց տվեց ինձ Եհովան. 22  բոլոր կանայք, ովքեր մնացել են Հուդայի թագավորի տանը+, տարվում են Բաբելոնի թագավորի իշխանների մոտ+, և նրանք ասում են. «Քեզ հետ խաղաղության մեջ եղողները հրապուրել+ ու հաղթել են քեզ+։ Նրանց պատճառով ոտքերդ տիղմի մեջ են խրվել։ Իսկ նրանք հետ են քաշվել»+։ 23  Քո բոլոր կանանց ու որդիներին քաղդեացիների մոտ կտանեն։ Դու էլ նրանց ձեռքից չես ազատվի+ և Բաբելոնի թագավորի ձեռքով կբռնվես։ Քո պատճառով այս քաղաքը կրակով կայրվի»+։ 24  Սեդեկիան ասաց Երեմիային. «Թող ոչ ոք չիմանա այս մասին, որ դու չմեռնես։ 25  Եվ եթե իշխանները+ լսեն, որ խոսել եմ քեզ հետ, և գան քեզ մոտ ու ասեն՝ «ասա՛ մեզ, ինչի՞ մասին էիր խոսում թագավորի հետ։ Մեզանից ոչինչ մի՛ թաքցրու, և մենք քեզ չենք սպանի։ Թագավորը քեզ ի՞նչ ասաց», 26  այդ ժամանակ նրանց ասա. «Ես թագավորի բարեհաճությունն էի խնդրում, որ հետ չուղարկի ինձ Հովնաթանի տուն+, որպեսզի այնտեղ չմեռնեմ»»։ 27  Որոշ ժամանակ անց իշխանները եկան Երեմիայի մոտ ու սկսեցին հարցուփորձ անել։ Նա էլ ասաց նրանց բոլոր այն խոսքերը, ինչ որ թագավորը պատվիրել էր իրեն+։ Եվ նրանք լռեցին նրա առաջ, քանի որ չիմացան, թե ինչի մասին էին խոսել։ 28  Երեմիան մնաց Պահակների գավիթում+ մինչև այն օրը, երբ Երուսաղեմը գրավեցին+։ Այս ամենը կատարվեց այն ժամանակ, երբ Երուսաղեմը գրավեցին+։

Ծանոթագրություններ