Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 37։1-21

37  Հովակիմի+ որդի Քոնիայի*+ փոխարեն սկսեց թագավորել Հովսիայի+ որդի Սեդեկիան+, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի երկրում թագավոր դրեց+։  Սակայն նա, իր ծառաները և երկրի ժողովուրդը ականջ չդրեցին Եհովայի խոսքերին+, որոնք նա ասաց Երեմիա մարգարեի միջոցով+։  Սեդեկիա թագավորը Սելեմիայի որդի Հուքալին+ և Մաասիայի+ որդի Սոփոնիա+ քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Խնդրում եմ, մեզ համար աղոթիր մեր Աստված Եհովային»+։  Երեմիան ազատ ապրում էր ժողովրդի մեջ+, քանի որ նրան դեռ բանտ չէին նստեցրել։  Այդ ժամանակ փարավոնի զորքը Եգիպտոսից դուրս եկավ+, ինչի մասին լսելով՝ քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, հետ քաշվեցին Երուսաղեմից+։  Եհովայի խոսքը Երեմիա մարգարեին եղավ.  «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այսպես ասեք Հուդայի թագավորին, որը ձեզ ինձ մոտ է ուղարկել հարցնելու+. «Փարավոնի զորքը, որ եկել է ձեզ օգնելու, հետ կդառնա իր երկիր՝ Եգիպտոս+։  Իսկ քաղդեացիները կվերադառնան ու կկռվեն այս քաղաքի դեմ։ Նրանք կգրավեն քաղաքը ու կրակով կայրեն»+։  Այսպես է ասում Եհովան. «Մի՛ խաբեք ձեր հոգիներին+՝ ասելով, թե՝ «քաղդեացիները, անշուշտ, նահանջելու են մեզանից», որովհետև նրանք չեն նահանջելու։ 10  Նույնիսկ եթե ձեր դեմ պատերազմող քաղդեացիների ամբողջ զորքին էլ հարվածեք+, և նրանցից միայն ծանր վիրավորներ+ մնան, ապա նրանցից ամեն մեկը իր վրանում վեր կկենա, և այս քաղաքը կրակով կայրի»»»։ 11  Երբ քաղդեացիների զորքը փարավոնի զորքի պատճառով+ նահանջեց Երուսաղեմից+, 12  Երեմիան Երուսաղեմից դուրս եկավ, որ գնա Բենիամինի երկիր+ և այնտեղ ժողովրդի մեջ իր բաժինը առնի։ 13  Երբ նա Բենիամինի դարպասի+ մոտ էր, այնտեղ էր գտնվում պահակների վերակացուն, որի անունն էր Երիա՝ Հանանիայի որդի Սելեմիայի որդին։ Նա անմիջապես բռնեց Երեմիա մարգարեին ու ասաց. «Դու քաղդեացիների կո՛ղմն ես ուզում փախչել»։ 14  Սակայն Երեմիան պատասխանեց. «Սո՛ւտ է+, ես չե՛մ ուզում քաղդեացիների կողմը փախչել»։ Բայց Երիան չլսեց Երեմիային։ Նա բռնեց Երեմիային ու տարավ իշխանների մոտ։ 15  Իշխանները+ բարկացան Երեմիայի վրա+։ Նրանք ծեծեցին նրան+ ու բանտը գցեցին+՝ Հովնաթան քարտուղարի տան մեջ+, որովհետև այդ տունը բանտ էին դարձրել+։ 16  Երեմիան ստորերկրյա բանտը+ և խուցերը մտավ ու այնտեղ շատ օրեր անցկացրեց։ 17  Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց, որ կանչեն նրան, ապա իր տան մեջ՝ մի ծածուկ տեղում, սկսեց նրան հարցեր տալ+։ Նա հարցրեց. «Եհովայից խոսք կա՞»։ Երեմիան պատասխանեց՝ կա՛։ Եվ շարունակեց. «Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու»+։ 18  Ապա Երեմիան ասաց Սեդեկիա թագավորին. «Քո դեմ, քո ծառաների ու այս ժողովրդի դեմ ես ի՞նչ մեղք եմ գործել+, որ ինձ բանտ եք նստեցրել։ 19  Ո՞ւր են ձեր մարգարեները, որոնք մարգարեանում էին ձեզ համար՝ ասելով. «Բաբելոնի թագավորը ձեզ վրա և այս երկրի վրա չի գալու»+։ 20  Եվ հիմա լսի՛ր, խնդրում եմ, տե՛ր իմ թագավոր։ Խնդրում եմ, լսի՛ր աղաչանքս+ և ինձ ետ մի՛ ուղարկիր Հովնաթան քարտուղարի տուն+, որ այնտեղ չմեռնեմ»+։ 21  Ուստի Սեդեկիա թագավորը հրաման տվեց, և նրան բանտարկեցին Պահակների գավիթում+։ Ամեն օր հացագործների փողոցից նրան մի կլոր հաց էին տալիս+, մինչև որ քաղաքում ամբողջ հացը վերջացավ+։ Այսպես՝ Երեմիան մնաց Պահակների գավիթում+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 22։24-ի ծնթ.։