Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 35։1-19

35  Սա է այն խոսքը, որ Եհովայի կողմից եղավ Երեմիային Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի+ օրերում.  «Գնա Ռեքաբյանների տուն+, խոսիր նրանց հետ և նրանց բեր Եհովայի տուն՝ ճաշասենյակներից մեկը, ու գինի տուր, որ խմեն»։  Եվ ես հետս վերցրի Քաբասինիայի որդի Երեմիայի որդի Հեզոնիային, նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին, նաև Ռեքաբյանների տան բոլոր անդամներին  ու նրանց Եհովայի տուն բերեցի՝ Եգդոլիայի որդի, ճշմարիտ Աստծու մարդ Հանանի որդիների ճաշասենյակը+, որը իշխանների ճաշասենյակի կողքին էր և Սեղումի+ որդի դռնապան Մաասիայի ճաշասենյակի վերևում էր։  Ռեքաբյանների տան որդիների առջև գինով լի բաժակներ ու գավաթներ դրեցի ու նրանց ասացի. «Գինի՛ խմեք»։  Բայց նրանք պատասխանեցին. «Մենք գինի չենք խմի, որովհետև մեր հայր Հովնադաբը՝ Ռեքաբի+ որդին, պատվիրել է մեզ. «Դուք և ձեր որդիները հավիտյան գինի չխմեք+։  Տուն չշինեք և սերմ չցանեք։ Խաղողի այգի չտնկեք և դրան չտիրեք։ Ձեր բոլոր օրերում վրանների մեջ բնակվեք, որպեսզի շատ օրեր ապրեք այն երկրի երեսին, որտեղ դուք պանդուխտ եք»+։  Եվ մենք հնազանդվում ենք Ռեքաբի որդի մեր հայր Հովնադաբի ձայնին ամեն բանում, ինչ որ նա պատվիրել է+ մեզ. որ մեր բոլոր օրերում գինի չխմենք, թե՛ մենք, թե՛ մեր կանայք, թե՛ մեր որդիներն ու դուստրերը+,  և որ տներ չշինենք բնակվելու համար և այգիներ, արտեր ու սերմեր չունենանք։ 10  Մենք վրաններում ենք բնակվում, հնազանդվում ենք և անում այնպես, ինչպես որ մեր հայր Հովնադաբն+ է մեզ պատվիրել+։ 11  Բայց երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը դուրս եկավ պատերազմելու այս երկրի դեմ+, մենք ասացինք. «Եկեք քաղդեացիների զորքերի ու ասորիների զորքերի պատճառով վեր կենանք գնանք Երուսաղեմ ու այնտեղ բնակվենք»»+։ 12  Եհովայի խոսքը Երեմիային եղավ. 13  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Գնա և Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին ասա. «Մի՞թե ձեզ շարունակ չեն հորդորել, որ իմ խոսքերին հնազանդվեք+,– ասում է Եհովան։– 14  Ռեքաբի+ որդի Հովնադաբի խոսքերը, որ նա պատվիրել է իր որդիներին գինի չխմել, կատարվում են, և նրանք մինչև օրս գինի չեն խմում, քանի որ հնազանդվում են իրենց հոր պատվերին+։ Իսկ ես խոսում էի ձեզ հետ՝ կանուխ վեր էի կենում ու խոսում էի+, բայց դուք չէիք հնազանդվում ինձ+։ 15  Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին+. կանուխ վեր էի կենում և ուղարկում էի՝ ասելով. «Հե՛տ դարձեք, խնդրում եմ, ամեն մեկդ ձեր չար ճանապարհից+, և ձեր գործերը բարի դարձրեք+։ Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու+, և բնակվեք այն երկրի վրա, որը ձեզ ու ձեր հայրերին եմ տվել»+։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջը և չլսեցիք ինձ+։ 16  Ռեքաբի+ որդի Հովնադաբի որդիները պահում են իրենց հոր տված պատվերը+, բայց այս ժողովուրդը չի լսում ինձ»»»+։ 17  «Դրա համար էլ այսպես է ասում Եհովան՝ Զորքերի Աստվածը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա ես պիտի բերեմ այն բոլոր աղետները, որոնց մասին խոսել եմ+, որովհետև ես խոսում էի նրանց հետ, բայց նրանք չէին լսում, կանչում էի նրանց, բայց նրանք պատասխան չէին տալիս»»+։ 18  Ռեքաբյանների տան անդամներին Երեմիան ասաց. «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Քանի որ դուք հնազանդվում եք ձեր հայր Հովնադաբի+ պատվերին, շարունակում եք պահել նրա բոլոր պատվերները և ամեն բան անում եք այնպես, ինչպես որ նա է ձեզ պատվիրել+, 19  դրա համար այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ռեքաբի որդի Հովնադաբից իմ առաջ կանգնողը+ երբեք չի պակասի»»»+։

Ծանոթագրություններ