Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 32։1-44

32  Սա է այն խոսքը, որ Եհովայի կողմից եղավ Երեմիային Հուդայի Սեդեկիա+ թագավորի տասներորդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի+ տասնութերորդ տարում։  Այդ ժամանակ Բաբելոնի թագավորի զորքերը պաշարել էին Երուսաղեմը+, իսկ Երեմիա մարգարեն Հուդայի թագավորի տանը գտնվող Պահակների գավիթում+ կալանքի տակ էր,  քանի որ Հուդայի Սեդեկիա թագավորը կալանավորել էր նրան+՝ ասելով. «Ինչո՞ւ ես մարգարեանում+ և ասում, թե՝ «այսպես է ասում Եհովան. «Ահա այս քաղաքը ես Բաբելոնի թագավորի ձեռքն եմ մատնելու, և նա անպատճառ զավթելու է այն+։  Հուդայի Սեդեկիա թագավորը չի ազատվելու քաղդեացիների ձեռքից, այլ Բաբելոնի թագավորի ձեռքն է մատնվելու, և նա բերան առ բերան խոսելու է նրա հետ, ու նրա աչքերը նայելու են նրա աչքերին»»+։  «Նա Սեդեկիային Բաբելոն է տանելու, և նա այնտեղ է մնալու, մինչև որ ուշադրություն դարձնեմ նրան+,– ասում է Եհովան։– Թեպետ դուք պատերազմում եք քաղդեացիների դեմ, սակայն հաջողություն չեք ունենալու»»+։  Եվ Երեմիան ասաց. «Եհովայի խոսքը ինձ եղավ.  «Ահա քո հորեղբայր Սեղումի որդի Անամայելը քեզ մոտ պիտի գա ու ասի. «Քեզ համար գնիր իմ արտը, որն Անաթոթում է+, որովհետև այն փրկագնելու իրավունքը քեզ է պատկանում»»»+։  Որոշ ժամանակ անց, Եհովայի խոսքի համաձայն, հորեղբորս որդի Անամայելը ինձ մոտ՝ Պահակների գավիթ+ եկավ ու ասաց. «Գնիր, խնդրում եմ, իմ արտը, որն Անաթոթում է+՝ Բենիամինի երկրում+, որովհետև ժառանգության իրավունքը և փրկագնելու իրավունքը քոնն են։ Գնիր այն քեզ համար»։ Այդպես ես իմացա, որ դա Եհովայի խոսքն էր+։  Ուստի հորեղբորս որդի Անամայելից+ գնեցի Անաթոթում+ գտնվող արտը և նրա համար յոթ սիկղ* և տասը կտոր արծաթ կշռեցի+։ 10  Այնուհետև մուրհակ կազմեցի+, վրան կնիք դրեցի+ և վկաներ կանչեցի+, մինչ կշեռքով փողն էի կշռում+։ 11  Ապա վերցրի պատվիրանի ու կանոնների համաձայն+ կնքված մուրհակը և չկնքվածը։ 12  Հետո մուրհակը Մաասիայի որդի Ներիայի+ որդի Բարուքին+ տվեցի հորեղբորս որդի Անամայելի և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրեցին մուրհակը+, նաև այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին Պահակների գավիթում+։ 13  Նրանց աչքի առաջ Բարուքին պատվիրեցի ու ասացի. 14  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը՝ «վերցրու այս մուրհակները՝ կնքվածը և չկնքվածը+, ու մի կավե անոթի մեջ դիր, որպեսզի դրանք շատ օրեր պահպանվեն», 15  որովհետև այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այս երկրում դեռ տներ, արտեր և խաղողի այգիներ պիտի գնեն»»+։ 16  Մուրհակը Ներիայի+ որդի Բարուքին տալուց հետո+ ես աղոթեցի+ Եհովային՝ ասելով. 17  «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա+, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զորությամբ+ և քո մեկնած բազկով+։ Այդ ամենի մեջ քեզ համար որևէ անհնարին բան չկա+։ 18  Դու սիրառատ բարություն ես ցույց տալիս հազարավորների հանդեպ+, հայրերի անօրենությունը նրանցից հետո նրանց որդիներին* ես հատուցում+, դու ճշմարիտ Աստվածն ես, մեծ ես+ ու հզոր+, որի անունը+ Զորքերի Տեր Եհովա է+։ 19  Մեծ են քո խորհուրդները+, և բազմաթիվ են քո գործերը+։ Քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա+, որպեսզի յուրաքանչյուրին հատուցես իր ճանապարհի և իր գործերի պտղի համեմատ+։ 20  Դու նշաններ տվեցիր ու հրաշքներ արեցիր Եգիպտոսի երկրում, որոնք մինչև այսօր հայտնի են թե՛ Իսրայելում և թե՛ ուրիշ մարդկանց մեջ+, որպեսզի քեզ համար անուն ստեղծես, ինչպես որ այսօր է+։ 21  Դու հանեցիր քո Իսրայել ժողովրդին Եգիպտոսի երկրից+ նշաններով ու հրաշքներով+, քո հզոր ձեռքով, մեկնած բազկով ու մեծ սարսափով+։ 22  Ժամանակի ընթացքում նրանց այս երկիրը տվեցիր, ինչպես որ երդվել էիր իրենց հայրերին, որ նրանց կտաս+. մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում+։ 23  Նրանք եկան ու տիրեցին այդ երկրին+, սակայն չհնազանդվեցին քո ձայնին և քո օրենքի մեջ չքայլեցին+։ Այն ամենը, ինչ որ պատվիրեցիր նրանց անել, չկատարեցին+, և դու նրանց վրա այս բոլոր աղետները բերեցիր+։ 24  Ահա մարդիկ պատնեշներ են կանգնեցրել+ քաղաքի դեմ՝ այն զավթելու համար+, և քաղաքը սրի+, սովի+ ու համաճարակի+ պատճառով նրա դեմ կռվող քաղդեացիների ձեռքն է տրվելու+։ Ինչ որ դու ասել էիր, կատարվեց, և ահա դու տեսնում ես դա+։ 25  Բայց դու, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, ինձ ասացիր՝ «արտը քեզ համար փողով գնիր+ և վկաներ կանչիր»+, չնայած նրան, որ քաղաքը քաղդեացիների ձեռքը պիտի մատնվի»+։ 26  Այդ ժամանակ Եհովայի խոսքը Երեմիային եղավ. 27  «Ես Եհովան եմ՝ ամեն մարմնի Աստվածը+։ Արդյոք ինձ համար որևէ անհնարին բան կա՞+։ 28  Դրա համար այսպես է ասում Եհովան. «Այս քաղաքը քաղդեացիների ձեռքը և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն եմ մատնելու, և նա պիտի զավթի այն+։ 29  Այս քաղաքի դեմ կռվող քաղդեացիները պիտի մտնեն և քաղաքը հրի մատնեն ու այրեն+, նաև այն տները, որոնց տանիքների վրա Բահաղի համար զոհերի ծուխն են վեր հանում և ուրիշ աստվածների համար ըմպելիքի ընծա են մատուցում, որպեսզի ինձ վիրավորեն»+։ 30  «Իսրայելի որդիները և Հուդայի որդիները իրենց մանկությունից ի վեր իմ աչքում միայն չարիք են գործել+։ Իսրայելի որդիները իրենց ձեռքի գործերով վիրավորում են ինձ+,– ասում է Եհովան։– 31  Այս քաղաքը իր կառուցման օրից մինչև այսօր, զայրույթից ու բարկությունից բացի, ուրիշ ոչինչ չի առաջացնում իմ մեջ+, ուստի ես կհեռացնեմ նրան իմ երեսի առաջից+ 32  այն բոլոր չար գործերի պատճառով, որ Իսրայելի որդիներն+ ու Հուդայի որդիներն+ արել են ինձ վիրավորելու համար+, իրենք, իրենց թագավորները+, իշխանները+, քահանաներն+ ու մարգարեները+, նաև Հուդայի ժողովուրդը և Երուսաղեմի բնակիչները։ 33  Նրանք իրենց թիկունքը դարձրին դեպի ինձ, ոչ թե երեսը+, թեպետ ես սովորեցնում էի նրանց. կանուխ վեր էի կենում և սովորեցնում էի, բայց նրանցից ոչ մեկը չլսեց, որ խրատ* ընդունի+։ 34  Նրանք իրենց գարշելի կուռքերը իմ անունով կոչված տան մեջ դրեցին, որ պղծեն այն+։ 35  Նաև Բահաղի բարձունքները շինեցին+, որոնք Հիննոմի որդու հովտում են+, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին Մողոքի+ համար կրակի մեջ այրեն+, մի բան, որը ես չէի պատվիրել նրանց+, ոչ էլ մտքովս էր անցել այդ նողկալի բանը+, և դրանով Հուդային մեղք գործել տվեցին»+։ 36  Դրա համար էլ այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան այս քաղաքի մասին, որի համար դուք ասում եք, թե սրով, սովով ու համաճարակով Բաբելոնի թագավորի ձեռքն է մատնվելու+. 37  «Ես կհավաքեմ նրանց այն բոլոր երկրներից, ուր կցրեմ նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով+։ Նրանց հետ կբերեմ այս վայրը և ապահովության մեջ կբնակեցնեմ+։ 38  Նրանք իմ ժողովուրդը կլինեն+, և ես նրանց Աստվածը կլինեմ+։ 39  Նրանց մեկ սիրտ+ ու մեկ ճանապարհ կտամ, որպեսզի միշտ վախենան ինձնից ի բարօրություն իրենց և իրենցից հետո՝ իրենց որդիների+։ 40  Նրանց հետ հավիտենական ուխտ կկապեմ+, որ նրանցից հետ չդառնամ և նրանց համար բարին անեմ+։ Եվ իմ վախը նրանց սրտերում կդնեմ, որ չհեռանան ինձնից+։ 41  Պիտի ուրախանամ նրանց համար՝ բարիք անելով+, նրանց կտնկեմ այս երկրում+ ճշմարտությամբ, իմ ամբողջ սրտով ու իմ ամբողջ հոգով»»։ 42  «Այսպես է ասում Եհովան. «Ինչպես որ այս ողջ մեծ չարիքը բերեցի այս ժողովրդի վրա, այդպես էլ նրանց վրա կբերեմ այն ողջ բարիքը, որի մասին ասում եմ նրանց+։ 43  Արտեր պիտի գնեն այս երկրում+, որի մասին դուք կասեք. «Ամայի վայր է+ դարձել, որտեղ ո՛չ մարդ կա, ո՛չ անասուն, և քաղդեացիների ձեռքն է տրվել»»+։ 44  «Փողով արտեր պիտի գնեն և մուրհակներ կազմեն+, դրանք պիտի կնքեն ու վկաներ կանչեն+ Բենիամինի երկրում+, Երուսաղեմի շրջակայքում+, Հուդայի քաղաքներում+, լեռնային քաղաքներում, դաշտավայրի քաղաքներում+ և հարավի քաղաքներում+, որովհետև ես հետ կբերեմ նրանց գերիներին»+,– ասում է Եհովան»։

Ծանոթագրություններ

Տե՛ս հավելված 17։
Բառացի՝ «որդիների ծոցը»։
Տե՛ս Առ 1։2-ի ծնթ.։