Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 28։1-17

28  Այդ նույն տարում՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի+ թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին Ազուրի որդի Հանանիա+ մարգարեն, որ Գաբաոնից էր+, Եհովայի տան մեջ քահանաների և ամբողջ ժողովրդի ներկայությամբ ասաց ինձ.  «Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես կկոտրեմ Բաբելոնի թագավորի լուծը+։  Երկու տարի էլ չի անցնի, երբ այստեղ հետ կբերեմ Եհովայի տան բոլոր պատկանելիքները, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը+ վերցրել է այստեղից ու տարել Բաբելոն»»։  «Նաև այստեղ հետ կբերեմ Հուդայի թագավոր՝ Հովակիմի+ որդի Հեքոնիային+ ու Հուդայի բոլոր գերիներին, որոնց տարել են Բաբելոն+,– ասում է Եհովան,– որովհետև ես պիտի կոտրեմ Բաբելոնի թագավորի լուծը»+։  Այդ ժամանակ Երեմիա մարգարեն Եհովայի տան մեջ կանգնած քահանաների և ողջ ժողովրդի առաջ ասաց Հանանիա մարգարեին+.  այո՛, Երեմիա մարգարեն ասաց. «Ամե՛ն+։ Թող այդպես անի Եհովան։ Թող Եհովան հաստատի քո խոսքերը, որոնք դու մարգարեացար, և Բաբելոնից այստեղ հետ բերի Եհովայի տան պատկանելիքներն ու բոլոր գերիներին+։  Սակայն լսիր, խնդրում եմ, այս խոսքը, որ քեզ ու ամբողջ ժողովրդին կասեմ+։  Այն մարգարեները, որոնք վաղուց՝ ինձանից ու քեզանից առաջ են եղել+, նույնպես շատ երկրների ու հզոր թագավորությունների համար պատերազմ, աղետ ու համաճարակ են մարգարեացել+։  Երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում+ և երբ այդ մարգարեի խոսքը կատարվում է, այդ ժամանակ է պարզ դառնում, որ այդ մարգարեին ճշմարտապես Եհովան է ուղարկել»+։ 10  Լսելով այս խոսքերը՝ Հանանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից հանեց լուծը ու կոտրեց+։ 11  Եվ Հանանիան+ ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց. «Այսպես է ասում Եհովան+. «Երկու տարի էլ չի անցնի, երբ Նաբուգոդոնոսոր թագավորի լուծը, որ բոլոր ազգերի պարանոցի վրա է, այսպես պիտի կոտրեմ»»+։ Եվ Երեմիա մարգարեն գնաց իր ճանապարհով+։ 12  Այն բանից հետո, երբ Հանանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցի վրայի լուծը կոտրեց, Եհովայի խոսքը եղավ Երեմիային+. 13  «Գնա և ասա Հանանիային. «Այսպես է ասում Եհովան. «Փայտե լուծերը+ կոտրեցիր, բայց դրանց փոխարեն երկաթե լուծեր կպատրաստես»+։ 14  Այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես երկաթե լուծ եմ դնելու այս բոլոր ազգերի պարանոցի վրա, որպեսզի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին ծառայեն+, և նրանք պիտի ծառայեն նրան+։ Նույնիսկ դաշտի գազաններին եմ նրան տալու»»»+։ 15  Երեմիա մարգարեն ասաց Հանանիա+ մարգարեին. «Լսի՛ր, Հանա՛նիա։ Եհովան քեզ չի ուղարկել, իսկ դու այս ժողովրդին դրդեցիր, որ ստի հավատա+։ 16  Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Ահա ես վռնդելու եմ քեզ երկրի երեսից։ Այս տարի դու կմեռնես+, որովհետև քո խոսքերով դու ապստամբեցիր Եհովայի դեմ»»+։ 17  Եվ Հանանիա մարգարեն այդ նույն տարում՝ յոթերորդ ամսին, մեռավ+։

Ծանոթագրություններ