Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 24։1-10

24  Այն բանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի թագավոր՝ Հովակիմի+ որդի Հեքոնիային+, Հուդայի իշխաններին, արհեստավորներին+ և պաշտպանական կառույցների շինարարներին Երուսաղեմից գերի առավ ու տարավ Բաբելոն+, Եհովան ինձ ցույց տվեց թզով լի երկու զամբյուղ, որ դրված էին Եհովայի տաճարի առաջ։  Մի զամբյուղի մեջ շատ լավ թզեր կային, ինչպես վաղահաս թուզն է+, իսկ մյուս զամբյուղի թզերը շատ վատն էին, այնպես որ անկարելի էր դրանք ուտել։  Եհովան հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես պատասխանեցի. «Թզեր։ Լավ թզերը շատ լավն են, իսկ վատ թզերը շատ վատն են, այնպես որ անկարելի է դրանք ուտել»+։  Այդ ժամանակ Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Ինչպես այս լավ թզերին, այնպես էլ Հուդայից գերեվարվածներին, որոնց այս տեղից ուղարկում եմ քաղդեացիների երկիրը+, բարեհաճությամբ կնայեմ+։  Իմ աչքերը նրանց վրա կուղղեմ ի բարին+ և նրանց հետ կբերեմ այս երկիրը+։ Կշինեմ նրանց և չեմ քանդի։ Կտնկեմ նրանց և արմատախիլ չեմ անի+։  Նրանց մի սիրտ կտամ, որպեսզի ճանաչեն ինձ+, որ ես Եհովան եմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն+, իսկ ես՝ նրանց Աստվածը, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ կդառնան+։  Իսկ այն վատ թզերի մասին, որոնք անկարելի է ուտել+, այսպես է ասում Եհովան. «Հուդայի Սեդեկիա+ թագավորին, նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնալու է այս երկրում+, և Եգիպտոսում բնակվողներին+ այսպես կանեմ.  ես այնպիսի աղետ կբերեմ նրանց վրա, որ երկրի բոլոր թագավորությունները կսարսափեն+։ Նրանց նախատինքի կմատնեմ և առած կդարձնեմ, ծաղրի+ ու անեծքի+ առարկա՝ այն բոլոր վայրերում, ուր կքշեմ նրանց+։ 10  Սուր+, սով+ և համաճարակ+ կուղարկեմ նրանց վրա, մինչև որ բնաջինջ լինեն այն երկրի երեսից, որը նրանց ու նրանց հայրերին եմ տվել»»»+։

Ծանոթագրություններ