Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 22։1-30

22  Այսպես է ասում Եհովան. «Գնա Հուդայի թագավորի տուն, այս խոսքը հայտնիր այնտեղ  և ասա. «Լսիր Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր, որ նստում ես Դավթի գահին+, դու, քո ծառաներն ու քո ժողովուրդը, որ ներս եք մտնում այս դարպասներով+։  Այսպես է ասում Եհովան. «Արդարություն ու արդարադատություն ի գործ դրեք, կողոպտվածին ազատեք խաբեբայի ձեռքից և վատ մի՛ վերաբերվեք պանդուխտին, որբին* ու այրուն+։ Բռնություն մի՛ գործադրեք+ և այս վայրում անմեղ արյուն մի՛ թափեք+։  Եթե իրավամբ այս խոսքը կատարեք, այդ ժամանակ այս տան դարպասներով ներս կմտնեն Դավթի գահին նստող թագավորներ+՝ կառքեր նստած ու ձիեր հեծած, ամեն մեկն իր ծառաների ու իր ժողովրդի հետ»»+։  «Բայց եթե չհնազանդվեք այս խոսքերին, ապա ինքս ինձանով երդվում եմ+,– ասում է Եհովան,– որ այս տունը ամայի վայր կդառնա»+։  Այսպես է ասում Եհովան Հուդայի թագավորի տան մասին. «Թեև դու ինձ համար Գաղաադի պես ես, Լիբանանի+ գագաթի պես, սակայն ես քեզ անապատ պիտի դարձնեմ+, և քաղաքներից ոչ մեկը բնակիչ չպիտի ունենա+։  Քո դեմ ես կործանողներ պիտի հանեմ*+, ամեն մեկին իր զենքով+։ Նրանք կկտրեն քո ընտիր մայրիներն+ ու կրակի մեջ կգցեն+։  Եվ շատ ազգեր կանցնեն այս քաղաքի մոտով ու իրար կասեն. «Ինչո՞ւ Եհովան այսպես արեց այս մեծ քաղաքին»+։  Եվ պիտի ասեն. «Որովհետև նրանք թողեցին իրենց Աստված Եհովայի ուխտը+ և ուրիշ աստվածների առաջ խոնարհվեցին ու նրանց ծառայեցին»»+։ 10  Լաց մի՛ եղեք մեռնողի համար+ և նրա համար մի՛ ողբացեք։ Լաց եղեք գնացողի համար, որովհետև նա այլևս հետ չի դառնա ու չի տեսնի իր հայրենի երկիրը։ 11  Այսպես է ասում Եհովան Հուդայի թագավորի՝ Հովսիայի որդի Սեղումի*+ մասին, որը թագավոր դարձավ իր հայր Հովսիայի փոխարեն+ և հեռացավ այս վայրից. «Նա այլևս չի վերադառնա։ 12  Նա կմեռնի այնտեղ, ուր նրան գերի տարան, և այս երկիրն այլևս չի տեսնի»+։ 13  Վա՜յ նրան, ով իր տունը անարդարությամբ է կառուցում+ և իր վերնահարկերը՝ անիրավությամբ, ով ձրի աշխատեցնում է իր մերձավորին և նրա վարձը չի տալիս+։ 14  Վա՜յ նրան, ով ասում է. «Ինձ համար ընդարձակ տուն կառուցեմ՝ մեծ վերնասենյակներով+, և լայն բացվող պատուհաններ շինեմ, մայրու փայտով պատեմ+ ու վառ կարմիր գույնով ներկեմ»+։ 15  Մի՞թե դու կշարունակես թագավորել այն պատճառով, որ շատ մայրիներ ունենալու շնորհիվ մյուսներից գերադաս ես։ Չէ՞ որ քո հայրը ոչ միայն կերավ ու խմեց, այլև արդարություն և արդարադատություն գործադրեց+։ Դրա համար էլ լավ եղավ նրա համար+։ 16  Ճնշվածի ու աղքատի դատը քննեց+։ Դրա համար էլ նրան լավ եղավ։ «Արդյոք այդպես չվարվե՞ց այն պատճառով, որ ինձ լավ էր ճանաչում,– ասում է Եհովան։– 17  Քո աչքերն ու սիրտը միմիայն քո անազնիվ շահի+ և անմեղի արյուն թափելու+ վրա են, խաբեություն անելու և կորզելու վրա»։ 18  Դրա համար էլ այսպես է ասում Եհովան Հովսիայի որդի՝ Հուդայի թագավոր Հովակիմի+ մասին. «Նրա համար չեն ողբա ու չեն ասի. «Ավա՜ղ, եղբա՛յր իմ, ավա՜ղ, քո՛ւյր իմ»։ Նրա համար չեն ողբա ու չեն ասի. «Ավա՜ղ, տե՛ր, ավա՜ղ, կորա՛վ նրա փառքը»+։ 19  Նրան կթաղեն, ինչպես էշին են թաղում+, քաշելով կտանեն ու Երուսաղեմի դարպասներից դուրս կնետեն»+։ 20  Վե՛ր ելիր Լիբանան+ ու աղաղակի՛ր, Բասանի+ վրայից ձայնդ բարձրացրո՛ւ և Աբարիմից+ աղաղակի՛ր, քանի որ քո բոլոր սիրեկանները փշրվել են+։ 21  Ես քեզ դիմեցի, երբ դու բարօրության մեջ էիր+։ Դու ասացիր՝ չեմ հնազանդվի+։ Քո երիտասարդությունից ի վեր սա է քո ճանապարհը. դու չհնազանդվեցիր իմ ձայնին+։ 22  Բոլոր հովիվներիդ քամին կհովվի+, իսկ սիրեկաններդ գերության կգնան+։ Այդ ժամանակ դու կամաչես ու քեզ նվաստացած կզգաս քեզ վրա հասած աղետի պատճառով+։ 23  Ո՛վ դու Լիբանանում բնակվող+ և մայրիների մեջ բույն դնող+, ինչպե՜ս պիտի հառաչես, երբ երկունքի ցավերը քեզ վրա հասնեն+, ինչպես ծննդկան կնոջ վրա են հասնում»+։ 24  ««Կենդանի եմ ես,– ասում է Եհովան,– նույնիսկ եթե դու, Հուդայի՛ թագավոր, Հովակիմի+ որդի Քո՛նիա*+, իմ աջ ձեռքին կնիքով մատանի+ էլ լինեիր, այնտեղից էլ քեզ կպոկեի+։ 25  Քեզ կմատնեմ հոգիդ փնտրողների ձեռքը+ և նրանց ձեռքը, որոնցից դու վախենում ես՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի և քաղդեացիների ձեռքը+։ 26  Քեզ ու քեզ ծնող մորը ուրիշ երկիր կնետեմ+, որտեղ դուք չեք ծնվել, և այնտեղ կմեռնեք+։ 27  Նրանք չեն վերադառնա այն երկիրը, ուր որ իրենց հոգին փափագում է հետ դառնալ+։ 28  Մի՞թե այս Քոնիա+ մարդը անարգված ու կոտրված աման է+ կամ մի այնպիսի անոթ, որը ոչ մի բանի պիտանի չէ+։ Ինչի՞ համար ինքն ու իր սերունդը պիտի դուրս նետվեն ու իրենց համար անծանոթ երկիր գցվեն»+։ 29  Ո՛վ երկիր, երկի՛ր, երկի՛ր, լսի՛ր Եհովայի խոսքը+։ 30  Այսպես է ասում Եհովան. «Այս մարդուն իբրև անզավակ գրեք+, մի մարդ, որն իր օրերի մեջ հաջողություն չի ունենա, քանի որ նրա սերնդից ոչ մեկը երբեք հաջողության չի հասնի+՝ Դավթի գահի վրա չի նստի+ և Հուդայում այլևս չի իշխի»»։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անհայր տղային»։
Բառացի՝ «սրբացնեմ»։
Նրան նաև կոչում էին Հովաքազ։
Եբրայերեն՝ «Քոնիա», LXXSyVg-ում՝ «Հեքոնիա», 2Թգ 24։6-15-ում՝ «Հովաքին»։