Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 21։1-14

21  Սա է Եհովայի խոսքը+, որ եղավ Երեմիային, երբ Սեդեկիա+ թագավորը նրա մոտ ուղարկեց Մելքիայի որդի Փասուրին+ և Մաասիայի որդի Սոփոնիա+ քահանային՝ ասելով.  «Խնդրում եմ, մեզ համար հարցրու Եհովային+, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ+։ Գուցե Եհովան մեզ համար իր զարմանահրաշ գործերից մեկն անի, և նա հետ քաշվի մեզանից»+։  Երեմիան ասաց նրանց. «Ահա թե ինչ ասացեք Սեդեկիային.  «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Ձեր դեմ պիտի դարձնեմ այն պատերազմական զենքերը, որ ձեր ձեռքին են, և որոնցով կռվում եք ընդդեմ Բաբելոնի թագավորի+ ու քաղդեացիների+, որոնք պարսպի այն կողմից պաշարել են ձեզ, և նրանց այս քաղաքի մեջ պիտի հավաքեմ+։  Ես ինքս պիտի պատերազմեմ ձեր դեմ+ մեկնած ձեռքով ու զորեղ բազկով, զայրույթով, ցասումով ու մեծ բարկությամբ+։  Եվ ես պիտի կոտորեմ այս քաղաքի բնակիչներին, ինչպես մարդկանց, այնպես էլ անասուններին։ Սոսկալի համաճարակից պիտի մեռնեն նրանք»»+։  «Դրանից հետո,– ասում է Եհովան,– Հուդայի Սեդեկիա թագավորին, նրա ծառաներին, ժողովրդին ու բոլոր նրանց, ովքեր այս քաղաքում համաճարակից, սրից ու սովից կենդանի կմնան, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը պիտի մատնեմ, նրանց թշնամիների ու նրանց հոգին փնտրողների ձեռքը, և նա սրի բերանով կզարկի նրանց+. չի խնայի, չի կարեկցի ու չի ողորմի»+։  Իսկ այս ժողովրդին ասա. «Այսպես է ասում Եհովան. «Ահա ես դնում եմ ձեր առջև կյանքի ճանապարհն ու մահվան ճանապարհը+։  Այս քաղաքում մնացողը սրից, սովից ու համաճարակից կմեռնի+, բայց ով որ դուրս գա և ձեզ պաշարող քաղդեացիներին հանձնվի, ողջ կմնա, և նրա հոգին իրեն իբրև ավար կլինի»»+։ 10  «Երեսս դեպի այս քաղաքը դարձրի չարիք անելու համար և ոչ թե բարիք+,– ասում է Եհովան։– Բաբելոնի թագավորի ձեռքը այն կտրվի+, և նա քաղաքը կրակով կայրի»+։ 11  Հուդայի թագավորի տան մասին Եհովայի այս խոսքը լսեցեք+։ 12  Ո՛վ Դավթի տուն+, այսպես է ասում Եհովան. «Ամեն առավոտ+ արդար դատաստան արեք+ և զրկվածին ազատեք հարստահարողի ձեռքից+, որպեսզի ձեր չար գործերի պատճառով իմ զայրույթը չբորբոքվի կրակի պես+ և չվառվի այնպես, որ հանգցնող չլինի»+։ 13  «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ, ո՛վ հարթավայրի վեմ+,– ասում է Եհովան։– Դուք, որ ասում եք՝ «ո՞վ է իջնելու մեզ վրա, կամ ո՞վ է մտնելու մեր բնակավայրերի մեջ»+, 14  ձեզանից էլ եմ հաշիվ պահանջելու+ ձեր գործերի պտղի համեմատ+,– ասում է Եհովան։– Նրա անտառում ես կրակ կվառեմ+, և այն իր շուրջը եղած ամեն բան կլափի»»+։

Ծանոթագրություններ