Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 15։1-21

15  Եհովան ասաց ինձ. «Եթե Մովսեսն+ ու Սամուելն+ էլ իմ առջև կանգնեին, իմ հոգին այս ժողովրդի կողմը չէր լինի+։ Նրանց իմ երեսի առաջից կվռնդեի, և թող նրանք գնային+։  Եվ եթե քեզ հարցնեն «ո՞ւր գնանք», այն ժամանակ նրանց ասա. «Այսպես է ասում Եհովան. «Ովքեր մահացու հիվանդության համար են, թող դեպի մահ գնան, ովքեր սրի համար են՝ դեպի սուր, և ովքեր սովի համար են՝ դեպի սով+, իսկ ովքեր գերության համար են, թող գերության գնան»»+։  «Նրանց վրա չորս տեսակ աղետ պիտի բերեմ+,– ասում է Եհովան,– սուրը՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին+ ու երկրի գազաններին՝ ուտելու և ոչնչացնելու համար։  Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով, այն ամենի պատճառով, որ նա արեց Երուսաղեմում+, ես այնպես կանեմ, որ իմանալով նրանց մասին՝ երկրի բոլոր թագավորությունները սարսափի մեջ կընկնեն+։  Ո՞վ քեզ կկարեկցի, Երուսաղե՛մ, ո՞վ քեզ ցավակից կլինի+, և ո՞վ կգա քեզ մոտ՝ քո որպիսությունը հարցնելու»։  «Դու լքել ես ինձ+,– ասում է Եհովան։– Դու հետ ես գնում+։ Ձեռքս քո դեմ պիտի մեկնեմ ու պիտի կործանեմ քեզ+։ Ես հոգնել եմ խղճալուց+։  Պիտի եղանով նրանց քամհարեմ+ երկրի քաղաքներում*։ Պիտի նրանց զրկեմ երեխաներից+։ Պիտի բնաջնջեմ իմ ժողովրդին, որովհետև նա հետ չի դառնում իր ճանապարհներից+։  Նրանց այրիները ծովի ավազահատիկներից ավելի շատ են դարձել իմ առաջ, կեսօրին+ ես նրանց՝ մոր ու երիտասարդի վրա, կողոպտչին կբերեմ։ Հանկարծակի ահ ու սարսափ կգցեմ նրանց վրա+։  Կինը, որ յոթ զավակ է ծնել, ուժասպառ է եղել, նրա հոգին դժվարությամբ է շնչում+։ Նրա արևը մայր է մտել, թեև օրը դեռ չի ավարտվել+, ամաչել ու շփոթության մեջ է ընկել»։ «Նրանց մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների առաջ»+,– ասում է Եհովան»։ 10  Վա՜յ ինձ+, մա՛յր իմ, որովհետև դու ծնեցիր ինձ, այն մարդուն, որի հետ վիճում են, և վիճում է ամբողջ երկիրը+։ Ես պարտք չեմ տվել, և նրանք էլ ինձ պարտք չեն տվել, բայց նրանք բոլորն անիծում են ինձ+։ 11  Եհովան ասաց. «Անշուշտ, պիտի ծառայեմ քեզ քո բարօրության համար+։ Նեղության+ ու դժբախտության ժամանակ թշնամու առաջ, անշուշտ, պիտի բարեխոսեմ քեզ համար+։ 12  Կարո՞ղ են կոտրել երկաթը, այն էլ հյուսիսի երկաթը ու նաև պղինձը։ 13  Քո հարստություններն ու գանձերը առանց վարձի թալանի կմատնեմ+ քո բոլոր մեղքերի պատճառով, որ գործել ես քո բոլոր տարածքներում+։ 14  Ես այնպես կանեմ, որ քո թշնամիները այդ ամենը քեզ անծանոթ մի երկիր տանեն+։ Իմ բարկությունից կրակ է վառվել+, ձեր դեմ է այն բորբոքված»։ 15  Դու գիտես իմ վիճակը+։ Ո՜վ Եհովա, հիշիր ինձ+ և ուշադրություն դարձրու ինձ, իմ վրեժը առ ինձ հալածողներից+։ Դու դանդաղ ես բարկանալու մեջ, ինձ մի՛ կործանիր+։ Տես, թե հանուն քեզ ինչ նախատինք եմ կրում+։ 16  Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք+։ Քո խոսքը ինձ համար ուրախություն+ և իմ սրտին ցնծություն եղավ+, քանի որ քո անունով եմ ես կոչված+, ո՛վ Եհովա, Զորքերի՛ Աստված+։ 17  Ես չեմ նստել ծիծաղողների+ ժողովում և չեմ զվարճացել+։ Քանի որ քո ձեռքն ինձ վրա է, ես մենակ եմ նստել+, որովհետև դատապարտության խոսքերով ես ինձ լցրել+։ 18  Ինչո՞ւ իմ ցավը չի հանդարտվում+, անդարմանելի է իմ վերքը+ ու ոչ մի կերպ բուժվել չի ուզում։ Իրականում դու ինձ համար անհուսալի ու խաբուսիկ ջրի աղբյուր+ ես դարձել։ 19  Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Եթե դու վերադառնաս, ապա ես դարձյալ բարեհաճ կլինեմ քո հանդեպ+։ Դու իմ առաջ կկանգնես+։ Եվ եթե թանկարժեքը զատես անարժեք բաներից, իմ բերանի նման կլինես։ Նրանք քեզ մոտ կվերադառնան, բայց դու նրանց մոտ չես վերադառնա»։ 20  «Ես քեզ պղնձե ամուր պարիսպ եմ շինել այս ժողովրդի համար+։ Նրանք կկռվեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի+, որովհետև ես քեզ հետ եմ, որպեսզի փրկեմ ու ազատեմ+,– ասում է Եհովան։– 21  Ես քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքից+ ու բռնավորների ձեռքից պիտի փրկեմ»։

Ծանոթագրություններ

Բառացի՝ «դարպասների մեջ»։