Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 14։1-22

14  Ահա երաշտի+ մասին Եհովայի խոսքը, որ եղավ Երեմիային։  Հուդան սուգ է անում+, նրա դարպասները փլվել են+, իջել են մինչև գետին+, և Երուսաղեմի աղաղակը վեր է բարձրացել+։  Նրանց նշանավորները աննշաններին ջրի ուղարկեցին+։ Նրանք եկան ջրամբարների մոտ, բայց ջուր չգտան+ ու դատարկ ամաններով հետ դարձան։ Նրանք ամաչել+ ու հուսախաբ են եղել և ծածկել են իրենց գլուխները+։  Երկրի վրա անձրև չլինելու և հողը ճաքճքելու պատճառով+ հողագործները ամոթահար են եղել և ծածկել են իրենց գլուխները+։  Եղնիկը ծնել է դաշտում, բայց թողել է իր ձագին, որովհետև դալար խոտ չկա։  Զեբրերը+ կանգնել են մերկ բլուրների վրա, փնչացնում են շնագայլերի պես։ Նրանց աչքերը նվաղել են, որովհետև բուսականություն չկա+։  Թեև մեր անօրենությունները մեր դեմ են վկայում, ո՜վ Եհովա, գործի՛ր հանուն քո անվան+։ Մեր անհավատարիմ արարքները շատացել են+. մենք քո դեմ ենք մեղք գործել+։  Ո՜վ Իսրայելի հույս+, նեղության+ ժամանակի նրա Փրկի՛չ+, ինչո՞ւ ես այս երկրում պանդուխտի պես դարձել և այն ճամփորդի պես, որը կանգ է առել գիշերելու+։  Ինչո՞ւ ես ապշած մարդու պես դարձել, մի զորավորի պես, որը անկարող է փրկել+։ Սակայն դու մեր մեջ ես+, ո՜վ Եհովա, և մենք քո անունով ենք կոչված+։ Մի՛ թող մեզ։ 10  Այսպես է ասում Եհովան այս ժողովրդի համար. «Նրանք թափառելը սիրեցին+ և իրենց ոտքերը չզսպեցին+։ Ուստի Եհովան նրանց չի հավանում+։ Հիմա նա նրանց անօրենությունները պիտի հիշի և նրանց մեղքերին ուշադրություն դարձնի+»։ 11  Եհովան ասաց ինձ. «Մի՛ աղոթիր այս ժողովրդին բարիք անելու համար+։ 12  Երբ նրանք ծոմ են պահում, նրանց աղերսանքները ես չեմ լսում+, և երբ ողջակեզներ ու հացի ընծա են մատուցում, դա ինձ հաճույք չի պատճառում+։ Սրով, սովով ու համաճարակով վերջ պիտի տամ նրանց»+։ 13  Այս խոսքերի վրա ես ասացի. «Ավա՜ղ, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, մարգարեներն ասում են նրանց. «Սուր չեք տեսնելու, և ոչ էլ սով է լինելու, այլ իսկական խաղաղություն եմ ձեզ տալու այս վայրում»»+։ 14  Եվ այդժամ Եհովան ինձ ասաց. «Մարգարեները իմ անունով սուտ մարգարեություն են անում+։ Ես նրանց չեմ ուղարկել, պատվեր չեմ տվել և ոչ էլ խոսել եմ նրանց հետ+։ Սուտ տեսիլքներ, գուշակություններ, դատարկ խոսքեր+ ու իրենց սրտի խորամանկությունն են ձեզ համար մարգարեանում+։ 15  Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Այն մարգարեները, որոնք իմ անունով են մարգարեանում (թեպետ ես նրանց չեմ ուղարկել) և ասում են, թե ո՛չ սուր և ո՛չ էլ սով է լինելու այս երկրում, նրանց վերջը սրով ու սովով է գալու+։ 16  Եվ այն մարդիկ, որոնց համար նրանք մարգարեանում են, սովի ու սրի պատճառով վայր կնետվեն Երուսաղեմի փողոցներում, և նրանց թաղող չի լինի, ոչ էլ նրանց կանանց, որդիներին ու դուստրերին+։ Նրանց չարությունը հենց իրենց վրա պիտի թափեմ»+։ 17  Այս խոսքը ասա նրանց. «Թող աչքերս գիշեր ու ցերեկ անդադար արցունք թափեն+, որովհետև իմ ժողովրդի կույս աղջիկը մեծ կոտորածով+՝ սաստիկ ցավոտ հարվածով կոտորվեց+։ 18  Դաշտ եմ դուրս գալիս՝ ահա սրով սպանվածներ+, քաղաք եմ մտնում՝ ահա սովից տանջվողներ+։ Ինչպես մարգարեն, այնպես էլ քահանան գնացել են մի երկիր, որը չէին ճանաչում»»+։ 19  Մի՞թե բոլորովին մերժել ես Հուդային+, կամ մի՞թե հոգիդ զզվել է Սիոնից+։ Ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ այլևս չենք կարող բուժվել+։ Խաղաղության հուսացինք, բայց բարիք չեկավ, ապաքինվելու ժամանակին սպասեցինք, բայց ահա սարսափ է+։ 20  Ո՜վ Եհովա, մենք գիտակցում ենք մեր ամբարշտությունը, մեր հայրերի անօրենությունը+։ Մենք քո դեմ մեղք ենք գործել+։ 21  Հանուն քո անվան+ մի՛ արհամարհիր մեզ, մի՛ անարգիր քո փառավոր գահը+։ Հիշի՛ր ու մի՛ դրժիր այն ուխտը, որ կապել ես մեզ հետ+։ 22  Ազգերի ունայն կուռքերի+ մեջ կա՞ արդյոք մեկը, որ անձրև բերի, կամ կարո՞ղ է արդյոք երկինքը ինքն իրեն հեղեղ տեղալ+։ Չէ՞ որ սրանք անողը դու ես, ո՛վ մեր Աստված Եհովա+։ Մենք քեզ վրա ենք մեր հույսը դնում, քանի որ դու ես այս ամենն անողը+։

Ծանոթագրություններ