Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 13։1-27

13  Եհովան ինձ այսպես ասաց. «Գնա, քեզ համար մի կտավե գոտի գնիր ու մեջքիդ կապիր, բայց ջրի մեջ չթրջես»։  Ուստի Եհովայի խոսքի համաձայն՝ գոտին գնեցի ու մեջքիս կապեցի։  Եհովայի խոսքը երկրորդ անգամ եղավ ինձ.  «Վերցրու քո գնած գոտին, որ մեջքիդ է կապված, վեր կաց գնա Եփրատի+ մոտ և այնտեղ՝ ժայռի խոռոչում, թաքցրու»։  Եվ ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ Եհովան ինձ պատվիրել էր։  Շատ օրեր անցնելուց հետո Եհովան ասաց ինձ. «Վեր կաց գնա Եփրատի մոտ և վերցրու այն գոտին, որ պատվիրել էի քեզ այնտեղ թաքցնել»։  Ես էլ գնացի Եփրատի մոտ, փորեցի և գոտին հանեցի այն տեղից, որտեղ թաքցրել էի։ Եվ ահա գոտին փտել էր ու ոչ մի բանի պիտանի չէր։  Եհովայի խոսքը ինձ եղավ.  «Այսպես է ասում Եհովան. «Այսպես պիտի փտեցնեմ Հուդայի հպարտությունը+ և Երուսաղեմի սահման չունեցող հպարտությունը։ 10  Այս չար ժողովուրդը, որը չի ուզում հնազանդվել իմ խոսքերին+, որը իր սրտի կամակորությամբ է քայլում+ և օտար աստվածների հետևից է գնում նրանց ծառայություն անելու և նրանց առաջ խոնարհվելու համար+, այդ գոտու պես պիտի լինի, որը ոչ մի բանի պիտանի չէ»։ 11  «Ինչպես որ գոտին է պինդ գրկում մեջքը, այնպես էլ ես էի ինձ մոտեցրել Իսրայելի ողջ տունը և Հուդայի ողջ տունը+,– ասում է Եհովան,– որպեսզի ինձ համար ժողովուրդ լինեն+, նաև փառք+, գովաբանություն ու գեղեցիկ մի բան, բայց նրանք չհնազանդվեցին»+։ 12  Նրանց այս խոսքը կասես. «Այսպես է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ամեն մեծ սափոր գինիով պիտի լցվի»»+։ Նրանք, անշուշտ, կասեն քեզ. «Մի՞թե մենք չգիտենք, որ ամեն մեծ սափոր գինով պիտի լցվի»։ 13  Իսկ դու կասես նրանց. «Այսպես է ասում Եհովան. «Այս երկրի բոլոր բնակիչներին, Դավթի փոխարեն նրա գահին նստած թագավորներին+, քահանաներին ու մարգարեներին, Երուսաղեմի բոլոր բնակիչներին գինի պիտի խմեցնեմ մինչև նրանց հարբելը+։ 14  Իրար զարկելով՝ ես կոտրելու եմ նրանց, հայրերին ու որդիներին միասին+,– ասում է Եհովան։– Չեմ կարեկցելու և չեմ խղճալու, առանց ողորմելու՝ նրանց բնաջինջ եմ անելու»»+։ 15  Լսեցեք ու ականջ դրեք։ Ամբարտավան մի՛ եղեք+, որովհետև Եհովան է խոսում+։ 16  Ձեր Աստված Եհովային փառք տվեք+, քանի դեռ նա խավար չի բերել+, և քանի դեռ ձեր ոտքերը մթնշաղին չեն սայթաքել լեռների վրա+։ Դուք լույսի կսպասեք+, բայց նա լույսը մութ ստվեր կդարձնի+, թանձր խավարի կվերածի+։ 17  Եթե չլսեք+, հոգիս ծածուկ լաց կլինի ձեր հպարտության պատճառով և արտասուք կթափի։ Աչքերիցս արցունքներ կհոսեն+, որովհետև Եհովայի հոտը+ գերի պիտի տարվի։ 18  Թագավորին ու մայր թագուհուն ասա+. «Ցածր տեղ նստեք+, որովհետև ձեր գլուխներից իջնելու է ձեր փառքի թագը»+։ 19  Հարավի քաղաքները կողպված են, և դրանք բացող չկա։ Ամբողջ Հուդան գերեվարվել է, նրանց բոլորին գերի են տարել+։ 20  Բարձրացրու աչքերդ և հյուսիսի կողմից եկողներին նայիր+։ Ո՞ւր է այն հոտը՝ քո գեղեցիկ հոտը, որ տրվեց քեզ+։ 21  Ի՞նչ պիտի ասես, երբ քեզ ուշադրություն դարձնեն նրանք+, որոնց դու սովորեցրել ես, և որոնք հենց սկզբից քո մտերիմ ընկերներն են եղել+։ Մի՞թե երկունքի ցավերը քեզ չեն բռնելու, ինչպես ծննդաբերող կնոջն են բռնում+։ 22  Եվ երբ ասես քո սրտում+՝ «այս ամենն ինչո՞ւ ինձ պատահեց»+, իմացիր, որ քո անօրենությունների շատության պատճառով են քեզ ծածկող քղանցքներդ բացել+, գարշապարներդ չեն խնայել։ 23  Կարո՞ղ է արդյոք քուշեցին*+ իր մորթը փոխել, կամ ընձառյուծը՝ իր մորթի բծերը+։ Այդ դեպքում դուք էլ կկարողանայիք բարին գործել, դուք, որ վարժված եք չարն անելու+։ 24  Ես ցրիվ կտամ նրանց+ անապատի քամուց քշված ծղոտի պես+։ 25  Սա է քո վիճակը, իմ կողմից քո բաժինը+,– ասում է Եհովան,– քանի որ ինձ մոռացար+ և ստության ապավինեցիր+։ 26  Ես էլ քղանցքներդ քո երեսի վրա կբարձրացնեմ, և քո անպատվությունը կերևա+, 27  քո շնություններն+ ու խրխնջոցը+, մարմնավաճառի քո անառակ վարքը։ Բլուրների վրա և դաշտում քո արած պղծությունները տեսա+։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, դու չես մաքրվում+։ Մինչև ե՞րբ պիտի անմաքուր մնաս»+։

Ծանոթագրություններ

LXXVg-ում՝ «եթովպացին»։