Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 11։1-23

11  Ահա Եհովայի խոսքը, որ եղավ Երեմիային.  «Լսեցե՛ք այս ուխտի խոսքերը։ Հայտնիր+ դրանք Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին  ու ասա նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Անիծյալ է այն մարդը, որը չի լսում այս ուխտի խոսքերը+,  որոնք ես պատվիրեցի ձեր հայրերին այն օրը, երբ նրանց դուրս բերեցի Եգիպտոսից+՝ երկաթի հնոցից+, ու ասացի. «Իմ ձայնին ականջ դրեք և ամեն ինչում վարվեք այնպես, ինչպես որ ձեզ պատվիրում եմ+, և դուք իմ ժողովուրդը կդառնաք, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ+,  որպեսզի կատարեմ ձեր հայրերին տված երդումս+ և ձեզ տամ այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր է հոսում+, ինչպես որ այսօր է»»»»։ Ես պատասխանեցի. «Ամեն, ո՛վ Եհովա»։  Եվ Եհովան ինձ ասաց. «Այս բոլոր խոսքերը հայտարարիր Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում+ ու ասա. «Լսեցեք այս ուխտի խոսքերն ու կատարեք դրանք+։  Ես ձեր հայրերին խստությամբ խրատել եմ այն օրից, երբ հանեցի նրանց եգիպտացիների երկրից+, մինչև այսօր. կանուխ վեր կենալով՝ խրատում էի ու ասում. «Հնազանդվեք իմ ձայնին»+։  Բայց նրանք չլսեցին ու իրենց ականջը չխոնարհեցրին+, այլ շարունակեցին իրենց չար սրտերի համառությամբ քայլել+, ես էլ նրանց վրա բերեցի այս ուխտի բոլոր խոսքերը, որոնք պատվիրել էի նրանց, որ անեն, բայց չարեցին»»։  Եհովան նաև ասաց ինձ. «Հուդայի ժողովրդի ու Երուսաղեմի բնակիչների մեջ գաղտնի դավադրություն է բացահայտվել+։ 10  Նրանք հետ են դարձել դեպի իրենց հայրերի անօրենությունները+, այն առաջինների, ովքեր մերժեցին լսել իմ խոսքերն ու գնացին ուրիշ աստվածների հետևից, որ նրանց ծառայեն+։ Իսրայելի տունը և Հուդայի տունը դրժել են իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ+։ 11  Դրա համար էլ այսպես է ասում Եհովան. «Ահա ես նրանց վրա այնպիսի չարիք պիտի բերեմ+, որից նրանք չեն կարողանա ազատվել+. ինձ օգնության կկանչեն, բայց ես նրանց չեմ լսի+։ 12  Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան ու օգնության կկանչեն այն աստվածներին, որոնց համար զոհերի ծուխն են վեր հանում+, բայց նրանք բնավ չեն փրկի նրանց աղետի ժամանակ+։ 13  Քո աստվածները քո քաղաքների թվի չափ են դարձել, ո՛վ Հուդա+, և Երուսաղեմի փողոցների թվի չափ զոհասեղաններ եք կանգնեցրել ամոթալի աստծու համար+, զոհասեղաններ, որպեսզի զոհերի ծուխը վեր հանեք Բահաղին»+։ 14  Ուստի այս ժողովրդի համար դու մի՛ աղոթիր և նրանց համար մի՛ աղերսիր ու մի՛ պաղատիր+, որովհետև երբ ինձ կանչեն իրենց վրա հասած աղետի ժամանակ, նրանց չպիտի լսեմ+։ 15  Ի՞նչ գործ ունի իմ սիրելին իմ տան մեջ+, երբ նրանցից շատերն իրենց չար մտադրություններն են իրագործում+։ Եվ երբ աղետը քեզ վրա հասնի, մի՞թե քո զոհերի սուրբ մսի շնորհիվ այն կհեռացնեն քեզանից+։ Կցնծա՞ս այդ ժամանակ+։ 16  Սաղարթախիտ ձիթենի՝ պտուղներով զարդարված ու տեսքով գեղեցիկ. ահա թե ինչ անուն է քեզ տվել Եհովան+։ Բայց նա մեծ շառաչյունով կրակ է վառել, որից ծառը բռնկվել է, և նրա ճյուղերը կոտրել են+։ 17  Զորքերի Տեր Եհովան՝ քեզ տնկողը+, չարիք է խոսել քո դեմ Իսրայելի տան և Հուդայի տան անօրենությունների պատճառով+, որ նրանք գործել են, և Բահաղի համար զոհերի ծուխը վեր հանելով՝ ինձ վիրավորել են»+։ 18  Եհովան ինքը պատմեց ինձ, որ ես իմանամ։ Այդ ժամանակ դու նրանց գործերը ցույց տվեցիր+։ 19  Իսկ ես նման էի մի հնազանդ գառի, որին մորթելու են տանում+, և չէի իմանում, որ նրանք իմ դեմ դավեր են նյութում+՝ ասելով. «Եկեք ծառը իր պտուղով կործանենք և ողջերի երկրից բնաջինջ անենք+, որպեսզի նրա անունը այլևս չհիշվի»։ 20  Բայց Զորքերի Տեր Եհովան արդարությամբ է դատում+, քննում է երիկամներն ու սիրտը+։ Օ՜, երանի տեսնեի, թե ինչպես ես նրանցից վրեժ լուծում, որովհետև իմ դատական գործը քեզ եմ հայտնի դարձրել+։ 21  Դրա համար էլ այսպես է ասում Եհովան Անաթոթի+ բնակիչների դեմ, որոնք քո հոգին են փնտրում ու ասում. «Մի՛ մարգարեացիր Եհովայի անունով+, որպեսզի մեր ձեռքով չմեռնես»։ 22  Ահա թե ինչու այսպես է ասում Զորքերի Տեր Եհովան. «Ես պիտի պատժեմ նրանց։ Երիտասարդները սրով պիտի սպանվեն+։ Նրանց որդիներն ու դուստրերը սովից պիտի մեռնեն+։ 23  Նույնիսկ մնացորդ չի մնալու նրանցից, որովհետև Անաթոթի+ բնակիչների վրա չարիք պիտի բերեմ այն տարում, երբ նրանց պատժելու գամ»+։

Ծանոթագրություններ