Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեմիա 1։1-19

1  Քեղկիայի որդի Երեմիայի խոսքերը+, որը Բենիամինի երկրում+՝ Անաթոթում+ ապրող քահանաներից էր։  Եհովայի խոսքը նրան եղավ Ամոնի+ որդու՝ Հուդայի թագավոր Հովսիայի+ օրերում՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում+։  Այն եղավ նաև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի+ օրերում մինչև Հովսիայի որդի Հուդայի թագավոր Սեդեկիայի+ տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև հինգերորդ ամսում Երուսաղեմի գերության գնալը+։  Եհովայի խոսքը եղավ ինձ.  «Դեռ որովայնում քեզ չստեղծած+՝ ես գիտեի քեզ+, և դու դեռ արգանդից դուրս չեկած՝ ես սրբացրի քեզ+։ Ազգերի մարգարե քեզ նշանակեցի»։  Բայց ես ասացի. «Ավա՜ղ, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, ես խոսել չգիտեմ+, որովհետև դեռ պատանի եմ»+։  Սակայն Եհովան ասաց ինձ. «Մի՛ ասա՝ դեռ պատանի եմ։ Այլ ում մոտ որ ուղարկեմ քեզ, կգնաս, և ինչ որ պատվիրեմ, կխոսես+։  Չվախենաս նրանցից+, որովհետև Եհովան ասում է. «Ես քեզ հետ եմ, որ ազատեմ քեզ»»+։  Ապա Եհովան մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին+։ Եվ Եհովան ասաց ինձ. «Ահա իմ խոսքերը քո բերանում դրեցի+։ 10  Տե՛ս, այսօր քեզ ազգերի և թագավորությունների վրա եմ նշանակել+, որպեսզի արմատախիլ անես ու քանդես, կործանես ու ավերես+, կառուցես ու տնկես»+։ 11  Եվ դարձյալ Եհովայի խոսքը եղավ ինձ. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Նշենու* ճյուղ եմ տեսնում»։ 12  Եհովան ասաց. «Ճիշտ ես տեսնում, որովհետև ես արթուն* եմ մնում, որ իմ խոսքը կատարեմ»+։ 13  Եվ Եհովայի խոսքը երկրորդ անգամ եղավ ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Լայն բերանով մի կաթսա եմ տեսնում՝ կրակի վրա դրված, և կաթսայի բերանը հյուսիսի կողմից դեպի հարավ է թեքված»։ 14  Եհովան ասաց ինձ. «Հյուսիսից աղետ է գալու երկրի բոլոր բնակիչների վրա+։ 15  «Ես կանչում եմ հյուսիսի թագավորությունների բոլոր ցեղերին,– ասում է Եհովան+,– նրանք կգան, ու ամեն մեկն իր գահը կդնի Երուսաղեմի դարպասների մուտքի մոտ+, նրա բոլոր պարիսպների շուրջը և Հուդայի բոլոր քաղաքների մոտ+։ 16  Եվ ես կհայտնեմ նրանց իմ դատաստանները իրենց բոլոր չարությունների համար+, քանի որ թողել են ինձ+ և զոհերի ծուխը ուրիշ աստվածների են մատուցում+ ու իրենց ձեռքի գործերի առջև են խոնարհվում»+։ 17  Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր+, վե՛ր կաց ու ասա՛ նրանց այն ամենը, ինչ որ պատվիրում եմ քեզ։ Մի՛ վախեցիր նրանցից+, որպեսզի նրանց առաջ քեզ սարսափի մեջ չգցեմ։ 18  Այսօր ես քեզ ամբողջ երկրի դեմ, Հուդայի թագավորների դեմ, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի դեմ+ բերդաքաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ+ եմ դարձրել+։ 19  Նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի+, որովհետև «ես քեզ հետ եմ+,– ասում է Եհովան,– որ ազատեմ քեզ»»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շաքեդ, նշ. է «արթնացող»։ Գարնանը առաջինը ծաղկող ծառերից մեկն է։
Եբր.՝ շոքեդ, համահունչ է 11-րդ համարի շաքեդ բառին։