Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երգերի երգ 8։1-14

8  «Օ՜, եթե եղբորս+ նման լինեիր, որ ծծել է մորս+ ստինքները։ Եթե քեզ դրսում գտնեի, կհամբուրեի քեզ+։ Մարդիկ ինձ չէին անարգի։  Ես կտանեի քեզ, կբերեի իմ մոր տուն+, ով սովորեցրել է ինձ։ Քեզ կխմեցնեի համեմված գինի+, նռան թարմ հյութ։  Նրա ձախ ձեռքը գլխիս տակ կլիներ, իսկ աջ ձեռքը կգրկեր ինձ+։  Ո՜վ Երուսաղեմի դուստրեր, երդվեք, որ չեք փորձի սեր արթնացնել կամ բորբոքել իմ մեջ, մինչև որ այն ինքը չարթնանա»+։  «Ո՞վ է այս կինը+, որ գալիս է անապատից+՝ իր սիրեցյալին կռթնած»+։ «Խնձորենու տակ քեզ արթնացրի։ Այնտեղ մայրդ երկունքի ցավեր էր քաշում քեզ ծնելիս։ Այնտեղ նա, ով ծնում էր քեզ, երկունքի ցավեր քաշեց+։  Ինձ որպես կնիք դիր սրտիդ վրա+, որպես կնիք՝ բազկիդ վրա, որովհետև մահվան պես զորեղ է սերը+, չի զիջում, ինչպեսև գերեզմանը*, երբ բացարձակ նվիրվածություն է պահանջում+։ Նրա կայծերը կրակի կայծեր են, այն Յահի*+ բոցն է։  Առատ ջրերը չեն կարող հանգցնել սերը+, ոչ էլ գետերը կարող են սրբել-տանել այն+։ Եթե մարդ իր տան բոլոր թանկարժեք իրերը տա սիրո դիմաց, մարդիկ անպատճառ կարհամարհեն դրանք»։  «Մենք փոքր քույր+ ունենք, որ ստինք չունի։ Ի՞նչ ենք անելու մեր քրոջ համար այն օրը, երբ գան նրան ուզելու»։  «Եթե նա պարիսպ լինի+, մենք արծաթե ատամնավոր պարիսպ կկառուցենք նրա վրա, բայց եթե դուռ լինի+, նրան մայրու տախտակով կփակենք»։ 10  «Ես պարիսպ եմ, և իմ ստինքները աշտարակի պես են+։ Ուստի նրա աչքերում ես խաղաղություն գտնողի եմ նման։ 11  Սողոմոնը խաղողի մի այգի+ ուներ Բաալ-Համոնում։ Այդ այգին նա այգեպաններին տվեց+։ Յուրաքանչյուրը պետք է հազար կտոր արծաթ տար դրա պտղի դիմաց։ 12  Իմ խաղողի այգին, որն ինձ է պատկանում, իմ տրամադրության տակ է։ Հազարը քեզ է պատկանում, ո՛վ Սողոմոն, իսկ երկու հարյուրը նրանցն է, ովքեր աճեցնում են պտուղը»։ 13  «Ո՜վ դու, որ բնակվում ես պարտեզներում+, ընկերները ուշադրություն են դարձնում քո ձայնին։ Թույլ տուր՝ լսեմ այն»+։ 14  «Վազիր, սիրեցյա՜լս, վիթի և մատղաշ եղջերուի պես եղիր հոտավետ խոտերի լեռներում»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
«Երգերի Երգը» գրքում սա միակ տեղն է, որտեղ հանդիպում է Աստծու անունը, սակայն կրճատ՝ «Յահ» ձևով։ Տե՛ս Ելք 15։2-ի ծնթ. և հավելված 1։