Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երգերի երգ 7։1-13

7  «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերդ սանդալներիդ մեջ+, ո՜վ պատրաստակամ+ դուստր։ Ազդրերիդ կերտվածքը նման է զարդարանքների+՝ արհեստավորի ձեռքի գործի։  Պորտիդ շրջանակը կլոր գավաթ է։ Թող խառնած գինին+ չպակասի դրանից։ Փորդ ցորենի շեղջ է, որ շրջապատված է շուշաններով+։  Երկու ստինքներդ երկու ձագերի են նման՝ վիթի երկվորյակների+։  Պարանոցդ+ փղոսկրյա աշտարակի է նման։ Աչքերդ+ Եսեբոնի+ ավազաններին են նման՝ Բաթ-Րաբբիմի դարպասի մոտ։ Քիթդ Լիբանանի աշտարակին է նման, որ նայում է դեպի Դամասկոս։  Գլուխդ քեզ վրա Կարմեղոսի նման է+, և գլխիդ ծամերը+ ծիրանիով ներկված բրդի+ են նման։ Թագավորը գերվել է մազերիդ ծածանումից+։  Որքա՜ն գեղեցիկ ես, որքա՜ն հաճելի ես, ո՜վ սիրելի աղջիկ, բոլոր անսահման հաճույքներից առավել+։  Կազմվածքդ արմավենու+ է նման, և ստինքներդ+՝ արմավի ողկույզների։  Ես ասացի. «Արմավենին մագլցեմ, որ նրա ողկույզները բռնեմ»+։ Խնդրում եմ, թող ստինքներդ որթատունկի ողկույզի պես դառնան, և քթանցքներիդ շունչը՝ խնձորի բուրմունքի պես,  և քիմքդ՝ ամենալավ գինու+ պես...»։ Իսկ աղջիկն ասում է. «Գինի, որ ծորում է+ սիրեցյալիս համար, քնքշորեն հոսում է քնածների շուրթերի վրայով»։ 10  «Ես իմ սիրեցյալինն եմ+, և նա ինձ է փափագում+։ 11  Ե՛կ, սիրեցյա՜լս, եկ դաշտ գնանք+, եկ հանգստանանք հինաների+ մեջ։ 12  Եկ վաղ արթնանանք ու գնանք խաղողի այգիները, որ տեսնենք, թե արդյոք որթատունկը շիվեր չի՞ տվել+, ծաղիկները չե՞ն բացվել+, նռնենիները չե՞ն ծաղկել+։ Այնտեղ իմ քնքշանքները կտամ քեզ+։ 13  Մանրագորները+ բուրմունք են արձակում, և մեր դռների շեմքերի մոտ ամեն տեսակ ընտիր պտուղներ+ կան։ Թե՛ հները, թե՛ նորերը քեզ համար եմ հավաքել, ո՜վ սիրեցյալս»։

Ծանոթագրություններ