Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երգերի երգ 5։1-16

5  «Ես եկել եմ իմ պարտեզը+, ո՜վ իմ քույր+, ո՜վ իմ հարսնացու+։ Քաղել եմ իմ զմուռսը+ հոտավետ խոտերի հետ։ Մեղրախորիսխս կերել եմ մեղրիս հետ+, գինիս խմել եմ կաթիս հետ»։ «Կերեք, ո՛վ ընկերներ։ Խմեք ու հարբեք քնքշանքներից»+։  «Ես քնած եմ, բայց սիրտս արթուն է+։ Սիրեցյալիս թակոցի+ ձայնն եմ լսում»։ «Բաց+, ո՜վ իմ քույր, ի՛մ ընկերուհի, ի՛մ աղավնյակ, ի՛մ անարատ+։ Գլուխս ցողով է պատված, գանգուր մազերս՝ գիշերվա+ շաղով»։  ««Պատմուճանս հանել եմ, էլ ինչպե՞ս նորից հագնեմ։ Ոտքերս լվացել եմ, էլ ինչպե՞ս կեղտոտեմ»։  Սիրեցյալս ձեռքը հանեց դռան անցքից, և սիրտս թրթռաց իմ ներսում+։  Ես վեր կացա, որ բացեմ սիրեցյալիս առաջ, և ձեռքերիցս զմուռս կաթեց, մատներիցս հեղուկ զմուռս ծորաց կողպեքի անցքի վրա։  Ես բաց արեցի սիրեցյալիս առաջ, բայց սիրեցյալս շրջվել ու գնացել էր։ Երբ նա խոսում էր, հոգիս ինձ թողել էր։ Ես փնտրեցի նրան, բայց չգտա+, կանչեցի նրան, բայց նա չպատասխանեց ինձ։  Քաղաքում շրջող պահապանները+ հանդիպեցին ինձ։ Նրանք հարվածեցին ինձ, վիրավորեցին ինձ։ Պարիսպների պահապանները+ ծածկոցս հանեցին իմ վրայից։  Ո՜վ Երուսաղեմի դուստրեր+, երդվեք+, որ եթե գտնեք իմ սիրեցյալին+, կասեք, որ ես տանջվում եմ սիրուց»+։  «Ինչո՞վ է քո սիրեցյալը ուրիշ սիրեցյալներից առավել+, ո՜վ կանանց մեջ ամենագեղեցիկդ+։ Ինչո՞վ է քո սիրեցյալը ուրիշ սիրեցյալներից առավել, որ ստիպում ես մեզ այսպիսի երդում տալ»+։ 10  «Իմ սիրեցյալը շլացնող ու կարմրերես է, տասը հազարի մեջ ամենաերևելին է+։ 11  Նրա գլուխը ոսկի է՝ զտված ոսկի։ Նրա գանգուր մազերը արմավի ողկույզներ են։ Նրա մազերը սև են ագռավի նման։ 12  Նրա աչքերը աղավնիների են նման, որ ջրերի հոսանքի մոտ են, որ լողանում են կաթի մեջ, նստում են եզրակալների միջև։ 13  Նրա այտերը նման են հոտավետ խոտերի մարգերի+. բուրավետ խոտերի աշտարակ են դրանք։ Նրա շուրթերը շուշաններ են, որոնցից հեղուկ զմուռս+ է կաթում։ 14  Նրա ձեռքերի մատները ոսկե գլաններ են՝ ոսկեքարով պատված։ Նրա փորը փղոսկրյա թիթեղ է՝ շափյուղաներով ծածկված։ 15  Նրա ոտքերը մարմարյա սյուներ են, որ հենված են զտված ոսկուց պատրաստված պատվանդանի վրա։ Նրա տեսքը Լիբանանի պես է, մայրիների+ պես ընտիր։ 16  Նրա քիմքը ինքնին քաղցրություն է, և նրա ամեն ինչը ցանկալի է+։ Սա է իմ սիրեցյալը, և սա է իմ ընկերը, ո՜վ Երուսաղեմի դուստրեր»։

Ծանոթագրություններ