Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Երգերի երգ 2։1-17

2  «Պարզապես մի զաֆրան+ եմ ես ծովափնյա հարթավայրի*+, շուշան եմ ցածրավայրերի»+։  «Ինչպես որ շուշանն է փշոտ մոլախոտերում, այնպես էլ ընկերուհիս է դուստրերի մեջ»+։  «Ինչպես որ խնձորենին+ է անտառի ծառերի մեջ, այնպես էլ սիրեցյալս է որդիների մեջ+։ Նրա ստվերին եմ տենչացել ու այնտեղ նստել, և նրա պտուղը քաղցր է եղել քիմքիս։  Նա ինձ տարավ խնջույքի տուն, որտեղ գինի+ են խմում, և իր սիրո դրոշը+ բարձրացրեց ինձ վրա+։  Թարմացրեք ինձ չամիչներով+, ամրապնդեք ինձ խնձորներով, որովհետև տանջվում եմ սիրուց+։  Նրա ձախ ձեռքը գլխիս տակ է, իսկ աջ ձեռքը գրկում է ինձ+։  Ո՜վ Երուսաղեմի դուստրեր, երդվեք+ վիթերով+ ու դաշտի եղնիկներով+, որ չեք փորձի սեր արթնացնել կամ բորբոքել իմ մեջ, մինչև որ այն ինքը չարթնանա+։  Սիրեցյալիս ձա՜յնն եմ լսում+։ Ահա նա գալիս է+՝ լեռները մագլցելով, բլուրների վրա ցատկոտելով։  Սիրեցյալս ասես վիթ+ լինի, ասես մատղաշ եղջերու։ Ահա նա կանգնած է մեր պատի հետևում, դիտում է պատուհաններից, նայում է պատուհանների ճաղերից+։ 10  Սիրեցյալս խոսեց ինձ հետ ու ասաց. «Վեր կաց, ո՜վ ընկերուհիս, ո՜վ գեղեցկուհիս+, արի գնանք+, 11  որովհետև անձրևոտ եղանակն*+ անցել է, հեղեղը դադարել ու գնացել է իր ճամփով։ 12  Ծաղիկները հայտնվել են երկրի վրա+, որթատունկը էտելու+ ժամանակն է հասել, և տատրակի+ ձայնն է լսվում մեր երկրում։ 13  Թզենու+ վրա հասել են առաջին թզերը+, որթատունկերը ծաղկել են, իրենց բուրմունքն են արձակում։ Վեր կաց, ե՛կ, ո՜վ ընկերուհիս+, ո՜վ գեղեցկուհիս, արի գնանք։ 14  Օ՜, աղավնյա՛կս+, որ ապառաժի պատսպարաններում ես, զառիվայր արահետի մոտ գտնվող թաքստոցներում, թույլ տուր՝ տեսնեմ քո արտաքինը+, թույլ տուր՝ լսեմ քո ձայնը, քանի որ ձայնդ հաճելի է, և արտաքինդ՝ գեղեցիկ»»+։ 15  «Բռնեք մեզ համար աղվեսներին՝ փոքրիկ աղվեսներին+, որ փչացնում են խաղողի այգիները, քանի որ մեր այգիները ծաղկել են»+։ 16  «Իմ սիրեցյալը իմն է, և ես՝ նրանը+։ Նա շուշանների+ մեջ է հովվում+։ 17  Քանի դեռ օրը չի շնչում, և ստվերները չեն փախել, շրջվիր, ո՜վ սիրեցյալս, բաժանման լեռներում եղիր վիթի+ և մատղաշ եղջերուի պես»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Սարոնի»։
Կամ՝ «ձմեռը»։