Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսթեր 8։1-17

8  Այդ օրը Ասուերոս թագավորը Եսթեր թագուհուն տվեց Համանի տունը+, որը թշնամանք էր տածում հրեաների հանդեպ+, իսկ Մուրթքեն ներկայացավ թագավորին, քանի որ Եսթերը նրան պատմել էր, թե նա իր ինչն է+։  Հետո թագավորը հանեց իր կնքամատանին+, որը վերցրել էր Համանից, և տվեց Մուրթքեին։ Եսթերն էլ Մուրթքեին նշանակեց Համանի տան վրա+։  Եսթերը դարձյալ խոսեց թագավորի հետ, ընկավ նրա ոտքերը, լաց եղավ ու աղերսեց+ նրա բարեհաճությունը, որպեսզի նա խափանի Ագագյան Համանի չարությունը+ և նրա ծրագիրը+, որ ծրագրել էր հրեաների դեմ+։  Թագավորը Եսթերին մեկնեց ոսկե գավազանը+, և Եսթերը վեր կացավ ու կանգնեց թագավորի առաջ։  Նա ասաց. «Եթե թագավորին հաճելի է, եթե ես հաճություն եմ գտել+ նրա առաջ, եթե այս բանը պատշաճ է թագավորի համար, և ես հաճելի եմ նրա աչքին, թող հրամանագիր տրվի, որ անվավեր դարձվեն գրավոր փաստաթղթերը+՝ Ագագյան+ Ամադաթայի որդի Համանի ծրագիրը, որոնք նա գրել էր թագավորի բոլոր գավառներում+ գտնվող հրեաներին կործանելու+ համար։  Ինչպե՞ս կարող եմ նայել իմ ժողովրդի վրա հասնող աղետին և ինչպե՞ս կարող եմ նայել իմ ազգականների կործանմանը»։  Ուստի Ասուերոս թագավորն ասաց Եսթեր թագուհուն և հրեա Մուրթքեին. «Համանի տունը ես Եսթերին եմ տվել+, իսկ նրան կախել են ցցից+, քանի որ նա ձեռք բարձրացրեց հրեաների վրա։  Դուք էլ թագավորի անունից+ հօգուտ հրեաների գրեք այն, ինչ հաճելի է ձեր աչքին, և կնքեք թագավորի կնքամատանիով, քանի որ թագավորի անունից գրված և թագավորի մատանիով կնքված հրամանագիրը անհնար է անվավեր դարձնել»+։  Այդ ժամանակ՝ երրորդ ամսում, այսինքն՝ սիվան ամսվա քսաներեքերորդ օրը, թագավորի քարտուղարները+ կանչվեցին և գրի առան այն ամենը, ինչ Մուրթքեն պատվիրեց հրեաներին, կուսակալներին+, կառավարիչներին և Հնդկաստանից մինչև Եթովպիա եղող հարյուր քսանյոթ գավառների+ իշխաններին՝ յուրաքանչյուր գավառին իր գրով+ և յուրաքանչյուր ժողովրդին իր լեզվով+, իսկ հրեաներին՝ իրենց գրով և իրենց լեզվով+։ 10  Նամակները նա գրեց Ասուերոս թագավորի անունից+, կնքեց+ թագավորի կնքամատանիով+ և ուղարկեց սուրհանդակների միջոցով, որ հեծել էին արագընթաց փոստային ձիեր+, որոնք օգտագործվում էին արքունական ծառայությունների համար։ 11  Նամակներում ասվում էր, որ թագավորը թույլ էր տալիս բոլոր քաղաքներում գտնվող հրեաներին հավաքվել+, պաշտպանել իրենց հոգիները և բոլոր ազգերի մեջ ու բոլոր գավառներում ոչնչացնել, սպանել և կործանել իրենց հանդեպ թշնամաբար տրամադրված բոլոր զինված մարդկանց+, այդ թվում երեխաներին ու կանանց, իսկ նրանց ունեցվածքը+ կողոպտել։ 12  Ասուերոս թագավորի բոլոր գավառներում դա պետք է արվեր մեկ օրում+՝ տասներկուերորդ ամսվա, այսինքն՝ ադար+ ամսվա տասներեքերորդ օրը+։ 13  Այդ հրամանագրում գրվածը+, որը օրենք պետք է դառնար բոլոր գավառներում, պետք է հրապարակվեր բոլոր ժողովուրդներին, որպեսզի հրեաները այդ օրը պատրաստ լինեին վրեժ լուծելու+ իրենց թշնամիներից։ 14  Եվ սուրհանդակները+, արքունական ծառայությունների համար օգտագործվող փոստային ձիեր հեծած, դուրս գնացին և թագավորի խոսքից շտապելով+՝ առաջ սլացան։ Օրենքը հրապարակվեց նաև Շուշան ամրոցում+։ 15  Իսկ Մուրթքեն դուրս եկավ թագավորի առաջից կապույտ կտորից և կտավից պատրաստված արքայական հագուստով+, ոսկե մեծ պսակով և բարձրորակ կտորից պատրաստված թիկնոցով+, որը ծիրանիով ներկված բրդից+ էր։ Շուշան քաղաքը ցնծությամբ բացականչում էր և ուրախության մեջ էր+։ 16  Հրեաների համար լույս ծագեց, ու նրանց համար ուրախության+, ցնծության և պատվավոր ժամանակներ եկան։ 17  Բոլոր գավառներում և բոլոր քաղաքներում, ուր հասնում էր թագավորի խոսքն ու օրենքը, հրեաների համար ուրախություն ու ցնծություն էր լինում, խնջույք+ ու տոնական օր։ Այդ երկրի ժողովուրդների+ միջից շատերը իրենք իրենց հրեա էին հայտարարում+, քանի որ հրեաների հանդեպ վախը+ պատել էր նրանց։

Ծանոթագրություններ