Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսթեր 4։1-17

4  Երբ Մուրթքեն+ իմացավ այն ամենի մասին, ինչ կատարվել էր+, պատռեց իր հանդերձները, քուրձ հագավ+, իր վրա մոխիր+ ցանեց, գնաց քաղաքի մեջտեղը և սկսեց բարձրաձայն ու դառնագին լաց լինել+։  Ի վերջո, նա հասավ արքունական դարպասի մոտ+, բայց ներս չմտավ, քանի որ ոչ ոք քուրձ հագած չէր կարող մտնել թագավորի դարպասներից ներս։  Բոլոր գավառներում+, որտեղ որ հասնում էր թագավորի խոսքն ու օրենքը, հրեաները մեծ սուգ էին անում+, ծոմ էին պահում+, լաց էին լինում և ողբում։ Քուրձն+ ու մոխիրը+ շատերի համար մահիճ էր դարձել։  Եսթերի աղախիններն ու ներքինիները+ գալիս ու պատմում էին նրան այդ ամենի մասին, և թագուհին շատ էր տառապում։ Նա հանդերձներ ուղարկեց, որ Մուրթքեն իր վրայից հանի քուրձը և հագնի այդ հանդերձները, սակայն Մուրթքեն չընդունեց դրանք+։  Այդ ժամանակ Եսթերը կանչեց թագավորի ներքինիներից մեկին՝ Հաթաքին+, որը նշանակված էր նրան ծառայելու, և հրամայեց, որ գնա Մուրթքեի մոտ ու իմանա, թե ինչ է պատահել, և ինչի պատճառով է եղել այդ ամենը։  Ուստի Հաթաքը գնաց Մուրթքեի մոտ՝ քաղաքի հրապարակ, որը արքունական դարպասի առաջ էր։  Եվ Մուրթքեն պատմեց նրան այն ամենը, ինչ պատահել էր իրեն+, ինչպես նաև մանրամասնորեն պատմեց, թե որքան փող էր Համանը խոստացել տալ թագավորի գանձատանը+՝ հրեաներին կործանելու համար+։  Շուշանում+ հաստատված օրենքի պատճենը+, որի նպատակն էր կործանել հրեաներին, Մուրթքեն տվեց նրան, որպեսզի նա ցույց տա Եսթերին և ասի ու պատվիրի նրան+, որ գնա թագավորի մոտ և նրա բարեհաճությունն աղերսելով+՝ խնդրի իր ժողովրդի համար+։  Հաթաքը+ եկավ ու Եսթերին հաղորդեց Մուրթքեի խոսքերը։ 10  Այդ ժամանակ Եսթերն ասաց Հաթաքին, որ Մուրթքեին+ հետևյալն ասի. 11  «Թագավորի բոլոր ծառաները և նրա գավառներում բնակվող ժողովուրդները գիտեն, որ թագավորը մեկ օրենք+ ունի, ըստ որի՝ այն տղամարդը կամ կինը, որն առանց կանչվելու կգա թագավորի մոտ՝ ներսի գավիթ+, մահվան կմատնվի։ Նա ողջ կմնա միայն այն դեպքում, եթե թագավորը մեկնի նրան իր ոսկե գավազանը+։ Իսկ ես արդեն երեսուն օր է՝ չեմ կանչվել թագավորի մոտ»։ 12  Մուրթքեին հայտնեցին Եսթերի խոսքերը։ 13  Ի պատասխան՝ նա հետևյալ խոսքերն ուղարկեց Եսթերին. «Մի՛ կարծիր, թե թագավորի տանը եղողները կկարողանան ավելի հեշտությամբ փրկվել, քան մյուս բոլոր հրեաները+։ 14  Եթե այս ժամանակ լուռ մնաս, հրեաների օգնությունն ու ազատագրումը ուրիշ տեղից կգա+, բայց դու և քո հոր տունը կվերանաք։ Եվ ո՞վ գիտի, գուցե հենց այս ժամանակի համար ես դու թագուհի դարձել»+։ 15  Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքեին՝ ասելով. 16  «Գնա՛, հավաքի՛ր Շուշանում+ եղող բոլոր հրեաներին, և ինձ համար ծո՛մ+ պահեք։ Երեք օր+ գիշեր-ցերեկ ո՛չ կերեք, ո՛չ էլ խմեք։ Ես էլ իմ աղախինների+ հետ ծոմ կպահեմ, իսկ հետո կմտնեմ թագավորի մոտ, թեև դա օրենքի դեմ է, և եթե մեռնելու եմ+, թող մեռնեմ»։ 17  Դա լսելով՝ Մուրթքեն գնաց և արեց այն ամենն, ինչ Եսթերը պատվիրել էր իրեն։

Ծանոթագրություններ