Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 9։1-21

9  Սակայն մշուշը այնպիսին չի լինի, ինչպիսին այն ժամանակ էր, երբ երկիրը նեղության մեջ էր, ինչպես նախկինում, երբ Զաբուղոնի ու Նեփթաղիմի+ երկրին արհամարհանքով էին վերաբերվում։ Հետագայում այն՝ Հորդանանի շրջանում գտնվող ծովի ճանապարհը՝ ազգերի Գալիլեան+, պատվի արժանացավ+։  Խավարի մեջ քայլող մարդիկ մեծ լույս տեսան+, և թանձր ստվերի+ երկրում բնակվողների վրա լույս շողաց+։  Դու այս ազգը բազմամարդ դարձրիր+, նրան մեծ ուրախություն+ տվեցիր։ Նրանք ուրախացան քո առաջ, ինչպես ուրախանում են հնձի ժամանակ+, ինչպես հրճվում են ավար բաժանելիս+։  Դու կոտրեցիր նրանց ծանր լուծը+, ինչպես Մադիանի+ օրը, կոտրեցիր ուսերի վրա եղող գավազանը և այն ցուպը+, որը ստիպում էր նրանց աշխատել։  Դոփյունով քայլողի ամեն մի կոշիկ+ և արյան մեջ շաղախված թիկնոց այրվելու են ու հրո ճարակ+ են դառնալու։  Մեզ համար մի երեխա ծնվեց+, մեզ մի որդի տրվեց+։ Իշխանությունը նրա ուսերին կլինի+։ Նա կկոչվի Հրաշալի Խորհրդատու+, Հզոր Աստված*+, Հավերժական Հայր+, Խաղաղության Իշխան+։  Նրա իշխանությունը+ մինչև հեռուները կտարածվի, և խաղաղությանը վերջ չի լինի+ Դավթի գահի+ և նրա թագավորության վրա։ Այն կհաստատվի+ ու կպահպանվի արդարության+ ու արդարադատության+ շնորհիվ այժմվանից մինչև հավիտյան*։ Զորքերի Տեր Եհովայի նախանձախնդրությունը կանի դա+։  Եհովան խոսք ուղարկեց Հակոբի դեմ, և այն իջավ Իսրայելի վրա+։  Ամբողջ ժողովուրդը այն կիմանա+՝ Եփրեմն ու Սամարիայի բնակիչները+, քանի որ ամբարտավանությամբ և գոռոզ սրտով ասում են+. 10  «Աղյուսներն ընկան, իսկ մենք տաշած քարերից+ կշինենք, ժանտաթզենիները+ կտրվեցին, իսկ մենք մայրիներով կփոխարինենք դրանք»։ 11  Եհովան վեր կկացնի Ռասինի հակառակորդներին ու նրա դեմ կհանի նրա թշնամիներին+՝ 12  Ասորիքին՝ արևելքից+, փղշտացիներին՝ հետևից+։ Նրանք կբացեն իրենց բերանը ու կխժռեն Իսրայելին+։ Ահա թե ինչու նրա բարկությունը չի դադարում, և նրա ձեռքը դեռ մեկնած է+։ 13  Բայց ժողովուրդը հետ չի դառնում դեպի Նա, ով հարվածում է իրեն+, և չի փնտրում Զորքերի Տեր Եհովային+։ 14  Մեկ օրում+ Եհովան Իսրայելից կկտրի գլուխն+ ու պոչը+, ընձյուղն ու կնյունը։ 15  Գլուխը տարեց ու հարգարժան մարդն է+, իսկ պոչը՝ սուտ բաներ սովորեցնող մարգարեն+։ 16  Իմ ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են նրան+, և առաջնորդվողները խառնաշփոթի մեջ են+։ 17  Այդ պատճառով էլ Եհովան չի ուրախանա նրանց երիտասարդներով+ և չի ողորմի նրանց որբերին ու այրիներին, որովհետև նրանք բոլորը հավատուրացներ+ ու չարագործներ են, և յուրաքանչյուրի բերանը անմիտ բաներ է խոսում։ Ահա թե ինչու նրա բարկությունը չի դադարում, և նրա ձեռքը դեռ մեկնած է+։ 18  Ամբարշտությունը կրակի+ պես բոցավառվել է։ Այն կլափի փշոտ թփերն ու մոլախոտերը+, կբռնկվի անտառի մացառուտներում+, և դրանք ծխի քուլաների պես վեր կբարձրանան+։ 19  Զորքերի Տեր Եհովայի ցասումից երկիրը բոցավառվել է։ Ուստի ժողովուրդը հրո ճարակ կդառնա+, ոչ ոք կարեկցանք չի ցուցաբերի նույնիսկ իր եղբոր հանդեպ+։ 20  Աջ կողմից կտրողը սոված կմնա, և ձախ կողմից ուտողը չի կշտանա+։ Ամեն մեկը կուտի իր բազկի միսը+՝ 21  Մանասեն՝ Եփրեմին, Եփրեմը՝ Մանասեին, և նրանք միասին Հուդայի դեմ կլինեն+։ Ահա թե ինչու նրա բարկությունը չի դադարում, և նրա ձեռքը դեռ մեկնած է+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Հզոր աստվածային»։ Եբր.՝ Էլ Գիբբոր (ոչ թե Ամենակարող Աստված՝ Էլ Շադդայ, ինչպես որ Ծն 17։1-ում է)։
Տե՛ս Ծն 3։22-ի ծնթ.։