Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 8։1-22

8  Եհովան ասաց ինձ. «Մի մեծ տախտակ+ վերցրու և դրա վրա սովորական գրչով գրիր՝ «Մահեր-Շալալ-Հաշ-Բազ»*։  Թող այն ինձ համար հաստատեն+ հավատարիմ վկաներ+ Ուրիա քահանան+ և Հեբարաքիայի որդի Զաքարիան»։  Դրանից հետո ես մերձեցա մարգարեուհուն, և նա հղիացավ ու մի որդի ծնեց+։ Ապա Եհովան ասաց ինձ. «Նրա անունը Մահեր-Շալալ-Հաշ-Բազ դիր,  որովհետև մինչև տղան կսկսի ասել+ հայրիկ և մայրիկ, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը կտարվի Ասորեստանի թագավորի մոտ»+։  Եհովան շարունակեց խոսել ինձ հետ՝ ասելով.  «Քանի որ այս ժողովուրդը մերժել է+ Սիլոայի հանդարտ հոսող ջրերը+ և ցնծում է+ Ռասինով ու Ռոմելիայի որդիով+,  Եհովան էլ նրա դեմ կբերի+ Գետի+ հզոր ու շատ ջրերը՝ Ասորեստանի թագավորին+ ու նրա ողջ փառքը+։ Գետը դուրս կգա իր հունից և իր բոլոր ափերից  ու կհոսի Հուդայի միջով։ Այն կհեղեղի ու կանցնի+, կհասնի մինչև պարանոցը+։ Նրա տարածված թևերը+ կծածկեն քո երկրի լայնությունը, ո՛վ Էմմանուել»+։  Վնա՛ս հասցրեք, ո՛վ ժողովուրդներ, բայց դուք կործանվելու եք։ Ակա՛նջ դրեք, բոլո՛րդ, որ բնակվում եք երկրի հեռավոր մասերում+։ Զինվե՛ք+, բայց կործանվելու եք+։ Զինվե՛ք, բայց կործանվելու եք։ 10  Ծրագի՛ր կազմեք, բայց այն խափանվելու է+։ Որևէ խո՛սք ասացեք, բայց այն չի կատարվելու, որովհետև Աստված մեզ հետ է+։ 11  Ահա թե ինչ ասաց ինձ Եհովան իր ձեռքի զորությամբ, որպեսզի ես չքայլեմ այս ժողովրդի ճանապարհով. 12  «Մի՛ ասացեք՝ «միանանք դավադրությանը», երբ այս ժողովուրդն ասում է՝ «դավադրություն կազմակերպենք»+։ Մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ սարսռեք+։ 13  Ընդունեք Զորքերի Տեր Եհովայի՛ սրբությունը+, նրանի՛ց վախեցեք+ ու նրանի՛ց երկյուղեք»+։ 14  Նա սուրբ վայր կդառնա+, բայց Իսրայելի երկու տների համար՝ քար, որի պատճառով կսայթաքեն+, ժայռ, որին կբախվեն, և որոգայթ ու թակարդ Երուսաղեմի բնակիչների համար+։ 15  Նրանցից շատերը կսայթաքեն, կընկնեն ու ջարդուփշուր կլինեն, թակարդը կընկնեն ու կբռնվեն+։ 16  Փաթաթիր վկայությունը+ և կնքիր օրենքը իմ աշակերտների մեջ+։ 17  Ես կսպասեմ Եհովային+, որը թաքցնում է իր երեսը Հակոբի տնից+, և նրան կհուսամ+։ 18  Ես ու իմ երեխաները, որոնց Եհովան տվել է ինձ+, Իսրայելում որպես նշան+ և հրաշք ենք Զորքերի Տեր Եհովայից, որը բնակվում է Սիոն լեռան վրա+։ 19  Եթե ձեզ ասեն՝ «դիմեք ոգեհարցներին+, գուշակության ոգիներ ունեցողներին, որոնք ծվծվում+ ու շշնջում են», ապա մի՞թե ամեն ժողովուրդ իր Աստծուն չպետք է դիմի+։ Մի՞թե կենդանի եղողների համար մահացածներին պետք է դիմել+։ 20  Դիմեք օրենքին ու վկայությանը+։ Անշուշտ, նրանք կասեն այն, ինչը համապատասխանում է այս խոսքերին+, բայց նրանց համար արշալույս չի բացվի+։ 21  Յուրաքանչյուրը ճնշված ու սոված+ կքայլի երկրով։ Սովի ու վրդովմունքի պատճառով նա կանիծի իր թագավորին և իր Աստծուն+ ու վեր կնայի։ 22  Կնայի երկրին, բայց ահա նեղություն, խավար+, մշուշ, ծանր ժամանակներ ու անթափանց մթություն է+։

Ծանոթագրություններ

Նշ. է «շտապի՛ր, ո՛վ ավար [կամ դեպի ավարը]։ Նա արագ եկավ կողոպուտի համար»։