Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 65։1-25

65  «Ես թույլ եմ տվել, որ ինձ փնտրեն+ նրանք, ովքեր չէին հարցնում իմ մասին+։ Ես թույլ եմ տվել, որ ինձ գտնեն նրանք, ովքեր չէին փնտրում ինձ+։ Մի ազգի, որը չէր կանչում իմ անունը+, ես ասացի. «Ես այստե՛ղ եմ, ես այստե՛ղ եմ»+։  Ամբողջ օրը ձեռքերս տարածում էի դեպի կամակոր+ ժողովուրդը, որը քայլում է չար ճանապարհով+ և գնում է իր մտքերի հետևից+՝  դեպի այն ժողովուրդը, որն անընդհատ բացահայտ կերպով վիրավորում է ինձ+, պարտեզներում զոհ է մատուցում+ և աղյուսների* վրա զոհաբերության ծուխ+ բարձրացնում,  որը նստում է գերեզմանների վրա+, գիշերն անցկացնում է հյուղերում, խոզի+ միս է ուտում, և որի անոթներում զզվելի բաների+ մսաջուր կա։  Նրանք ասում են. «Մի կո՛ղմ քաշվիր, մի՛ մոտեցիր ինձ, այլապես իմ սրբությունը քեզ կանցնի»+։ Նրանք ծուխ են իմ քթանցքների մեջ+, կրակ են, որ վառվում են ամբողջ օրը+։  Ահա դա գրված է իմ առաջ+։ Ես չեմ լռի+ ու կհատուցեմ+, հատուցումը նրանց ծոցը կդնեմ+  նրանց հանցանքների ու միաժամանակ նրանց նախահայրերի հանցանքների պատճառով+,– ասում է Եհովան։– Քանի որ զոհաբերության ծուխ էին բարձրացնում լեռների վրա, բլուրների վրա+ նախատում էին ինձ+, ես էլ նախևառաջ կչափեմ նրանց վարձը և այն կդնեմ նրանց ծոցը»+։  Այսպես է ասում Եհովան. «Ինչպես որ ողկույզի մեջ նոր գինի+ կա, և ինչ-որ մեկն ասում է՝ «մի՛ փչացրու այն+, որովհետև նրանում օրհնություն կա»+, այնպես էլ ես կվարվեմ հանուն իմ ծառաների. չեմ կործանի բոլորին+։  Հակոբից սերունդ առաջ կբերեմ+ և Հուդայից՝ մի ժառանգ, որը կտիրի իմ լեռներին+։ Իմ ընտրյալները կտիրանան այդ երկրին+, ու իմ ծառաները կբնակվեն այնտեղ+։ 10  Սարոնը+ ոչխարների համար արոտավայր կդառնա+, և Աքորի+ հարթավայրը՝ անասունների համար հանգստի վայր։ Սա կարվի հանուն իմ ժողովրդի, որը փնտրելու է ինձ+։ 11  Բայց ձեզ, որ թողնում եք Եհովային+, մոռանում եք իմ սուրբ լեռը+, սեղան եք գցում Բախտի աստծու+ համար և խառնած գինի եք լցնում Ճակատագրի աստծու համար+, 12  ես սրի կմատնեմ+, և դուք բոլորդ կխոնարհվեք, որ մորթվեք+, քանի որ ես կանչում էի+, բայց դուք չէիք պատասխանում, խոսում էի, բայց չէիք լսում+, անում էիք այն, ինչը չար է իմ աչքին+, և ընտրում էիք այն, ինչը տհաճ է ինձ»+։ 13  Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա իմ ծառաները կուտեն+, իսկ դուք սոված կմնաք+։ Իմ ծառաները կխմեն+, իսկ դուք ծարավ կմնաք+։ Իմ ծառաները կուրախանան+, իսկ դուք կամաչեք+։ 14  Իմ ծառաները սրտի բերկրանքից ուրախ կբացականչեն+, իսկ դուք սրտի ցավից կաղաղակեք ու ոգու կսկիծից կոռնաք+։ 15  Ձեր անունը կթողնեք երդման* համար, որով կերդվեն իմ ընտրյալները, և Գերիշխան Տեր Եհովան ձեզանից ամեն մեկին մահվան կմատնի+, իսկ իր ծառաներին ուրիշ անունով կկոչի+։ 16  Երկրի վրա յուրաքանչյուր ոք, ով օրհնում է ինքն իրեն, հավատարիմ Աստծով կօրհնի+, և երկրի վրա յուրաքանչյուր ոք, ով երդում է տալիս, հավատարիմ Աստծով կերդվի+, որովհետև նախկին նեղությունները կմոռացվեն և իմ աչքերից ծածկված կլինեն+։ 17  Ահա ես նոր երկինք+ ու նոր երկիր+ եմ ստեղծում, նախկին բաները չեն հիշվի+ և ոչ էլ սրտում կմնան+։ 18  Իսկ դուք ցնծացեք+ ու հավիտյան ուրախացեք այն բանով, ինչ ստեղծում եմ+, որովհետև Երուսաղեմը ստեղծում եմ, որ ուրախության պատճառ լինի, նաև նրա ժողովրդին, որ ցնծության պատճառ լինի+։ 19  Ես կուրախանամ Երուսաղեմով ու կցնծամ իմ ժողովրդով+. նրանում լացի ձայն և սրտաճմլիկ աղաղակ չի լսվի»+։ 20  «Այնտեղ այլևս չի լինի կաթնակեր երեխա, որ ընդամենը մի քանի օր ապրի+, և ոչ էլ ծեր մարդ, որ իր բոլոր օրերը չապրի+։ Բայց մարդ կմահանա որպես պատանի, նույնիսկ եթե հարյուր տարեկան լինի, և մեղավորը նույնիսկ հարյուր տարեկանում կանիծվի+։ 21  Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում+, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն+։ 22  Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի։ Իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ կլինեն+, և իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից+։ 23  Նրանք զուր տեղը ծանր չեն աշխատի+ և չեն ծնի աղետի համար+, որովհետև նրանք Եհովայի կողմից օրհնված սերունդ են+, իրենց զավակներն էլ իրենց հետ+։ 24  Նրանք դեռ չկանչած՝ ես կպատասխանեմ+, դեռ խոսելիս կլինեն, ու ես կլսեմ+։ 25  Գայլն+ ու գառը միասին կարածեն+, առյուծը ցլի պես հարդ կուտի+, և օձի կերակուրը հողը կլինի+։ Նրանք չեն վնասի+ ու ոչինչ չեն ավերի իմ ողջ սուրբ լեռան վրա»+,– ասում է Եհովան։

Ծանոթագրություններ

Հվնբր նկատի ունի սալահատակը, որի վրա զոհ էին մատուցում, կամ էլ տանիքի հախճասալե ծածկույթը։
Այսինքն՝ անեծքի։