Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 64։1-12

64  Օ՜, եթե միայն պատռեիր երկինքը, իջնեիր+, ու քո առաջ լեռները սասանվեին+  (ինչպես որ կրակը վառում է ցախը և եռացնում ջուրը), որ քո անունը հայտնի դարձնեիր հակառակորդներիդ+, և որ քո առաջ ազգերը տագնապահար լինեին+։  Վախ ներշնչող բաներ անելիս+, որոնց մենք չէինք սպասում, դու իջնում էիր, ու քո առաջ լեռները սասանվում էին+։  Վաղեմի ժամանակներից ոչ ոք ո՛չ լսել է+, ո՛չ ականջ է դրել, և ո՛չ էլ ինչ-որ մեկի աչքն է տեսել քեզնից բացի որևէ Աստծու+, որը գործում է հանուն նրա, ով սպասում է իրեն+։  Դու ընդառաջ ես գնում նրան, ով ցնծում և արդարությամբ է վարվում+, նրանց, ովքեր հիշում են քեզ՝ հետևելով քո ճանապարհներին+։ Դու բարկանում էիր+, երբ մենք մեղք էինք գործում+, մենք երկար ժամանակ մեղքերի մեջ էինք. կփրկվե՞նք արդյոք+։  Բոլորս անմաքուր մարդու պես ենք, և մեր բոլոր արդար գործերը դաշտանի+ ժամանակ հագած հագուստի պես է։ Բոլորս տերևների պես կթառամենք+, ու մեր հանցանքները քամու պես կքշեն կտանեն մեզ+։  Քո անունը կանչող չկա+, արթնացող չկա, որ կառչի քեզնից։ Դու թաքցրել ես քո երեսը մեզնից+ ու մեր հանցանքների հետևանքներով հալեցնում ես մեզ+։  Եվ հիմա, ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես+։ Մենք կավ ենք+, իսկ դու մեր Բրուտն ես+, մենք բոլորս քո ձեռքի գործն ենք+։  Սաստիկ մի՛ բարկացիր+, ո՛վ Եհովա, և հավիտյան մի՛ հիշիր մեր հանցանքը+։ Նայի՛ր, խնդրում ենք, մենք բոլորս քո ժողովուրդն ենք+։ 10  Քո սուրբ քաղաքներն+ անապատ են դարձել, Սիոնը+ անապատ է դարձել, Երուսաղեմը՝ ամայի վայր+։ 11  Սրբության ու գեղեցկության մեր տունը+, որտեղ մեր նախահայրերը գովաբանում էին քեզ+, հրո ճարակ է դարձել+, և մեր բոլոր ցանկալի բաները+ ամայի են դարձել։ 12  Մի՞թե այս ամենը տեսնելով՝ կշարունակես զսպել քեզ+, ո՛վ Եհովա։ Մի՞թե ոչինչ չես անի ու թույլ կտաս, որ սաստիկ հարստահարվենք+։

Ծանոթագրություններ