Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 63։1-19

63  Այդ ո՞վ է գալիս Եդոմից+ և վառ, գույնզգույն հագուստներով՝ Բոսրայից+. նրա հանդերձը պատվարժան է, և նա քայլում է իր մեծ զորությամբ։ «Ես եմ. Նա, ով արդարությամբ է խոսում+, Նա, ով փրկելու մեծ զորություն ունի»+։  Ինչո՞ւ է քո հանդերձը կարմիր, և ինչո՞ւ են հագուստներդ հնձանահարի+ հագուստների պես։  «Ես մենակ եմ խաղողը ճմլել հնձանում+, և ինձ հետ ժողովուրդների միջից ոչ մեկը չկար։ Իմ բարկությամբ ճմլում էի նրանց+ ու իմ ցասումով կոխկռտում+։ Նրանց արյունը ցայտում էր ու ցողում իմ հագուստներին+, ես կեղտոտեցի իմ ողջ հանդերձը։  Իմ սրտում վրեժխնդրության օր է+, և եկել է իմ փրկագնվածների տարին։  Ես նայում էի, բայց օգնական չկար, զարմացա, որ ոչ ոք օգնություն չառաջարկեց+։ Ուստի իմ բազկով փրկություն բերեցի+, և իմ ցասումն+ օգնեց ինձ։  Իմ բարկությամբ կոխոտեցի ժողովուրդներին, ստիպեցի նրանց, որ հարբեն իմ ցասումով+, ու գետին թափեցի նրանց ցայտող արյունը»+։  Եհովայի սիրառատ բարության գործերի մասին պիտի հիշատակեմ+, պիտի գովաբանեմ Եհովային այն ամենի համար, որ Եհովան արել է մեզ+, պիտի խոսեմ Իսրայելի տան հանդեպ նրա դրսևորած մեծ բարության մասին+, որը նա ցուցաբերել է իր ողորմությունների+ ու սիրառատ բարությամբ կատարված մեծ գործերի համեմատ։  Նա ասաց. «Արդարև, նրանք իմ ժողովուրդն են+՝ որդիներ, որոնք սուտ դուրս չեն գա»+։ Ուստի նրանց համար նա Փրկիչ դարձավ+։  Նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում+, և նրա անձնական պատգամաբերը փրկում էր նրանց+։ Իր սիրով ու կարեկցանքով փրկագնում էր նրանց+, բարձրացնում ու տանում էր վաղեմի բոլոր օրերում+։ 10  Բայց նրանք ապստամբեցին+ ու վշտացրին նրա սուրբ ոգին+։ Այդ ժամանակ նա դարձավ նրանց թշնամին+, և ինքը պատերազմեց նրանց դեմ+։ 11  Նրանք սկսեցին հիշել վաղեմի օրերը, նրա ծառա Մովսեսին. «Որտե՞ղ է Նա, ով ծովից+ հանեց նրանց իր հոտի հովիվների հետ+։ Որտե՞ղ է Նա, ով իր սուրբ ոգին նրա մեջ դրեց+, 12  ով իր փառավոր բազուկը+ Մովսեսի աջ կողմում էր պահում, ով բաժանեց ջրերը նրանց առաջ+, որպեսզի դարեդար տևող անուն ստեղծի իր համար+, 13  ով տարավ նրանց ալեկոծ ջրերի միջով, այնպես որ նրանք չսայթաքեցին, ինչպես որ ձին՝ անապատում+։ 14  Ինչպես որ գազանն է իջնում դաշտահովիտ, այնպես էլ Եհովայի ոգին էր հանգստություն տալիս նրանց»+։ Այսպես դու առաջնորդում էիր քո ժողովրդին, որ քեզ համար փառավոր անուն ստեղծես+։ 15  Նայիր երկնքից+, տես սրբության ու գեղեցկության քո վեհաշուք բնակատեղից+։ Որտե՞ղ են քո նախանձախնդրությունն+ ու ողջ զորությունը, քո ներքին ապրումներն+ ու ողորմությունները+։ Դրանք ինձնից հետ ես պահում+։ 16  Չէ՞ որ դու մեր Հայրն ես+։ Նույնիսկ եթե Աբրահամը չճանաչի մեզ, և Իսրայելը չընդունի մեզ, դո՛ւ ես, ո՛վ Եհովա, մեր Հայրը։ Քո անունը վաղուց ի վեր մեզ Փրկագնողն է+։ 17  Ինչո՞ւ ես, ո՛վ Եհովա, թույլ տալիս, որ շեղվենք քո ճանապարհներից։ Ինչո՞ւ ես կարծրացնում մեր սիրտը, որ այն չվախենա քեզանից+։ Վերադարձիր հանուն քո ծառաների՝ քո ցեղերի, որ քո ժառանգությունն են+։ 18  Կարճ ժամանակ քո սուրբ ժողովուրդը+ սեփականություն ունեցավ։ Մեր հակառակորդները կոխոտեցին քո սրբարանը+։ 19  Արդեն երկար ժամանակ է՝ մենք դարձել ենք նրանց պես, ում վրա դու չես իշխել, նրանց պես, ովքեր չեն կոչվել քո անունով+։

Ծանոթագրություններ