Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 61։1-11

61  Գերիշխան Տեր Եհովայի ոգին ինձ վրա է+, որովհետև Եհովան օծել է ինձ+, որ հեզերին բարի լուր հայտնեմ+։ Նա ուղարկել է ինձ, որ կոտրված սրտերին վիրակապ դնեմ+, հռչակեմ, որ գերիներն ազատ են արձակվելու+, և բանտարկյալների աչքերը բացվելու են+,    հռչակեմ Եհովայի բարեհաճության տարին+ և մեր Աստծու վրեժխնդրության օրը+, մխիթարեմ բոլոր սգավորներին+,  Սիոնի համար սգացողներին մոխրի փոխարեն գլխի ծածկոց տամ+, սգի փոխարեն՝ ցնծության յուղ+, վհատված ոգու փոխարեն՝ գովաբանության թիկնոց+։ Նրանք կկոչվեն արդարության մեծ ծառեր+, Եհովայի տնկիներ+, որոնք կզարդարեն նրան+։  Նրանք կվերականգնեն հնամյա ավերակները+, կկանգնեցնեն վաղեմի ամայի տեղերը+, կվերակառուցեն ավերակ դարձած քաղաքները+՝ սերնդեսերունդ ավերակ եղած վայրերը։  «Օտարները կգան ու կհովվեն ձեր հոտերը+, և ձեր հողագործներն ու խաղողագործները օտարականները+ կլինեն+։  Դուք կկոչվեք Եհովայի քահանաներ+, ու ձեր մասին կասեն, որ մեր Աստծու ծառաներն եք+։ Ազգերի հարստությունը կուտեք+ և նրանց փառքով կպանծաք+։  Ամոթի փոխարեն իմ ժողովուրդը կրկնապատիկ բաժին կունենա+, նվաստացման փոխարեն նա ուրախությունից կաղաղակի իր բաժնի համար+։ Իր երկրում կրկնակի բաժին կստանա+, ու նրա ուրախությունը հավիտյան* կլինի+։  Ես՝ Եհովաս, արդարություն եմ սիրում+, ատում եմ կողոպուտն ու անարդարությունը+։ Ես հավատարիմ եմ ու կտամ նրանց վարձը+ և նրանց հետ հավիտենական ուխտ կկապեմ+։  Նրանց սերունդը ճանաչված կլինի ազգերի մեջ+, իսկ հետնորդները՝ ժողովուրդների մեջ։ Բոլոր նրանց տեսնողները կճանաչեն նրանց+ ու կիմանան, որ Եհովայի կողմից օրհնված սերունդ են»+։ 10  Ես անպատճառ կցնծամ Եհովայով+։ Հոգիս կուրախանա իմ Աստծով+, որովհետև նա փրկության հանդերձներ է հագցրել ինձ+, արդարության վերնահագուստ է գցել վրաս+, ինչպես մի փեսայի, որը քահանայի պես գլխի ծածկոց է դնում+ ու հարսի պես զուգվում է զարդերով+։ 11  Ինչպես որ երկիրն է ընձյուղ տալիս, և ինչպես որ պարտեզն է աճեցնում իր մեջ սերմանվածը+, այնպես էլ Գերիշխան Տեր Եհովան արդարություն+ ու գովաբանություն կաճեցնի բոլոր ազգերի առաջ+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ծն 3։22-ի ծնթ.։