Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 60։1-22

60  «Վե՛ր կաց+, ո՛վ կին, լո՛ւյս արձակիր+, որովհետև քո լույսը եկել է+, ու Եհովայի փառքը լուսավորել է քեզ+։  Ահա մթությունը+ պատելու է երկիրը, և թանձր խավարը՝ ազգությունները, բայց Եհովան լուսավորելու է քեզ, ու նրա փառքը երևալու է քեզ վրա+։  Ազգերը կգան դեպի քո լույսը+, և թագավորները+՝ դեպի քո պայծառ լուսավորությունը+։  Բարձրացրու աչքերդ և շուրջդ նայիր։ Նրանք բոլորը հավաքվել+ ու քեզ մոտ են եկել+։ Քո որդիները հեռվից են գալիս, և քո աղջիկներին ձեռքերի վրա խնամքով կտանեն+։  Այդ ժամանակ դու կտեսնես ու կշողաս+, և սիրտդ կթրթռա ու կլայնանա, որովհետև ծովի գանձերը դեպի քեզ կհորդեն, ու ազգերի հարստությունը քեզ մոտ կգա+։  Ուղտերի օրորվող երամակները կծածկեն քեզ՝ Մադիանի ու Գեֆայի+ մատղաշ ուղտերը։ Կգան Սաբայի+ բոլոր բնակիչները։ Ոսկի և կնդրուկ կբերեն ու հանրապես կգովաբանեն Եհովային+։  Կեդարի+ բոլոր հոտերը քեզ մոտ կհավաքվեն։ Նաբեոթի+ խոյերը քեզ կծառայեն+։ Կբարձրանան իմ զոհասեղանի վրա+ և ընդունելի կլինեն հաճությունով, ու ես կզարդարեմ գեղեցկության իմ տունը+։  Այդ ովքե՞ր են, որ թռչում են ինչպես ամպ+ և ինչպես աղավնիներ՝ դեպի իրենց աղավնատները։  Կղզիներն ինձ կապավինեն+, նաև Թարսիսի նավերը+ առաջվա պես։ Հեռվից կբերեն քո որդիներին+, նրանց հետ նաև նրանց արծաթն ու ոսկին+ հանուն քո Աստված Եհովայի անվան+ ու Իսրայելի Սրբի+, որովհետև նա կզարդարի քեզ+։ 10  Օտարականները կշինեն քո պարիսպները+, ու նրանց թագավորները կծառայեն քեզ+, որովհետև իմ բարկությամբ պիտի հարվածեմ քեզ+, սակայն բարեհաճությամբ ողորմություն պիտի դրսևորեմ քո հանդեպ+։ 11  Քո դարպասները միշտ բաց կլինեն+. դրանք չեն փակվի ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը, որպեսզի քեզ մոտ բերեն ազգերի հարստությունը+, և նրանց թագավորները առաջինը դա կանեն+։ 12  Իսկ այն ազգն ու թագավորությունը, որը չի ծառայի քեզ, կկորչի, և այդ ազգերն անպատճառ կկործանվեն+։ 13  Լիբանանի փառքը գիհու, հացենու և նոճու հետ միասին քեզ մոտ կգա+, որ զարդարի իմ սրբարանի վայրը+։ Ես կփառավորեմ իմ ոտքերի տեղը+։ 14  Քեզ հարստահարողների որդիները քեզ մոտ կգան ու կխոնարհվեն+։ Քեզ հետ անարգանքով վարվողները ծնկի կգան քո ոտնաթաթերի առաջ+ ու քեզ կկոչեն Եհովայի քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն+։ 15  Դու լքված էիր ու ատված, և ոչ ոք չէր անցնում քո միջով+։ Բայց դրա փոխարեն քեզ հպարտություն կդարձնեմ հավիտյան* և ցնծություն՝ սերնդեսերունդ+։ 16  Դու կծծես ազգերի կաթն+ ու թագավորների ստինքները+ և կիմանաս, որ ես՝ Եհովաս+, քո Փրկիչն եմ+, և որ Հակոբի Հզորը+ քեզ Փրկագնողն է+։ 17  Պղնձի փոխարեն ոսկի կբերեմ+, երկաթի փոխարեն՝ արծաթ, փայտի փոխարեն՝ պղինձ և քարերի փոխարեն՝ երկաթ։ Խաղաղությունը կնշանակեմ որպես քո վերակացու+ և արդարությունը՝ որպես քո հանձնարարատու+։ 18  Քո երկրում այլևս չի լսվի դաժանության մասին, քո սահմաններից ներս՝ կողոպուտի ու ավերածության մասին+։ Պարիսպներդ Փրկություն+ կկոչես ու դարպասներդ՝ Գովաբանություն։ 19  Ցերեկը արևն այլևս լույս չի տա քեզ, և լուսնի պայծառությունը չի լուսավորի, այլ Եհովան քեզ համար լույս կլինի հավիտյան+, ու քո Աստվածը գեղեցկությունդ կլինի+։ 20  Քո արևն այլևս մայր չի մտնի, ու քո լուսինը չի նվազի, որովհետև Եհովան քեզ համար լույս կլինի հավիտյան+, և սգիդ օրերը կվերջանան+։ 21  Քո ամբողջ ժողովուրդը արդար կլինի+ ու ընդմիշտ կտիրի երկրին+։ Նա իմ կողմից տնկված ընձյուղ է+՝ իմ ձեռքերի գործը+, որը կզարդարի ինձ+։ 22  Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ+։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ծն 3։22-ի ծնթ.։