Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 6։1-13

6  Օզիա թագավորի մահվան տարին էր+, երբ ես տեսա Եհովային+՝ նստած իր բարձր ու վեհ գահին+, և նրա քղանցքները լցրել էին տաճարը+։  Նրա վերևում սերովբեներ էին կանգնած+։ Յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով ծածկում էր իր երեսը+, երկուսով ծածկում էր ոտքերը և երկուսով թռչում էր։  Նրանք բացականչում էին և ասում իրար. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի Տեր Եհովան+։ Երկիրն ու նրանում եղած բոլոր բաները նրա փառքն են արտացոլում»։  Նրանց ձայնից շեմքի դռների ծխնիները+ սկսեցին դողալ, և տունը հետզհետե ծխով լցվեց+։  Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ։ Ես կմեռնեմ, որովհետև անմաքուր շուրթերով մարդ եմ+ և անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ եմ բնակվում+, և իմ աչքերը տեսան հենց իրեն՝ Թագավորին՝ Զորքերի Տեր Եհովային»+։  Այդ ժամանակ սերովբեներից մեկը թռավ դեպի ինձ, և նրա ձեռքին շիկացած ածուխ+ կար, որը նա աքցանով վերցրել էր զոհասեղանից+։  Նա դիպավ բերանիս+ ու ասաց. «Ահա սա դիպավ շուրթերիդ, և քո հանցանքը հեռացվեց, ու քո մեղքը քավվեց»+։  Հետո լսեցի Եհովայի ձայնը. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»+։ Ի պատասխան՝ ես ասացի. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»+։  Եվ նա ասաց ինձ. «Գնա և ասա այս ժողովրդին. «Դուք շարունակ կլսեք, բայց չեք հասկանա, շարունակ կնայեք, բայց ոչ մի գիտելիք չեք ստանա»+։ 10  Այս ժողովրդի սիրտը կարծրացրու+ և նրանց ականջները լսելու անընդունակ դարձրու+։ Ծեփիր նրանց աչքերը, որ իրենց աչքերով չտեսնեն և իրենց ականջներով չլսեն, որ իրենց սիրտը չհասկանա, և որ նրանք հետ չդառնան ու չբուժվեն»+։ 11  Այդ ժամանակ ես հարցրի. «Մինչև ե՞րբ, ո՛վ Եհովա»+։ Նա էլ պատասխանեց. «Մինչև որ քաղաքները ավերակ դառնան և առանց բնակիչների մնան, տներում մարդ չմնա, ու երկիրը ամայի դառնա+, 12  մինչև որ Եհովան հեռացնի մարդկանց, և այդ երկրում ամայություն տիրի+։ 13  Այնուամենայնիվ, նրանում կմնա տասներորդ մասը+, բայց այն նույնպես վառվելու ենթակա կլինի, ինչպես մեծ ծառն ու վիթխարի ծառը, որոնք կտրելուց+ հետո կոճղն+ է մնում։ Մի սուրբ սերունդ նրա կոճղը կլինի»+։

Ծանոթագրություններ