Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ | ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 58։1-14

58  «Կոկորդով մեկ գոռա՛, մի՛ զսպիր քեզ+։ Եղջյուրի ձայնի պես բարձրացրո՛ւ ձայնդ և իմ ժողովրդին պատմի՛ր իր ապստամբության մասին+ ու Հակոբի տանը՝ իր մեղքերի։  Օրեցօր նրանք ինձ էին փնտրում և ուրախանում էին, որ գիտելիքներ են ձեռք բերում իմ ճանապարհների մասին+ որպես մի ազգ, որն արդարադատություն էր գործադրում ու չէր թողնում իր Աստծու արդարությունը+։ Ինձնից արդար դատաստանների մասին էին հարցնում, մոտենում էին Աստծուն, որով ուրախանում էին+։  Իսկ հիմա ասում են. «Ինչո՞ւ երբ ծոմ էինք պահում, դու չէիր տեսնում+, երբ ճնշում էինք մեր հոգիները+, ուշադրություն չէիր դարձնում»+։ Դուք հաճույքների էիք տրվում ձեր ծոմ պահելու օրը և ձեր բոլոր աշխատողներին ստիպում էիք ծանր աշխատել+։  Դուք ծոմ էիք պահում ասես վիճելու և կռվելու համար+, բռունցքով դաժանորեն հարվածելու համար+։ Մի՞թե կարծում էիք, թե այդպիսի ծոմապահությամբ ձեր ձայնը կլսվի բարձունքում։  Մի՞թե իմ ընտրած ծոմապահության օրը մարդը պետք է ճնշի իր հոգին+։ Մի՞թե կնյունի պես պետք է խոնարհի իր գլուխը, իր անկողնու փոխարեն քուրձ փռի ու մոխիր շաղ տա+։ Սա՞ եք դուք անվանում ծոմապահություն ու Եհովային ընդունելի օր+։  Մի՞թե իմ ընտրած ծոմապահությունը այն բանի համար չէ, որ դուք արձակեք անիրավության ոտնաշղթաները+, քանդեք լծի կապերը+, ազատեք կոտրվածներին+ ու կոտրեք ամեն լուծ+։  Մի՞թե ծոմապահությունը նրա համար չէ, որ դու քաղցածի հետ կիսես քո հացը+, հարստահարվածին ու անտուն մարդուն բերես քո տուն+, մերկ մարդ տեսնելիս ծածկես նրան+ ու քո արյունակցից+ չթաքնվես։  Այդ ժամանակ քո լույսը կծագի արշալույսի պես+, և դու արագորեն կվերականգնվես+։ Քո առջևով արդարությունդ կգնա+, ու Եհովայի փառքը թիկունքից կպահպանի քեզ+։  Դու կկանչես, ու Եհովան կպատասխանի, օգնության կկանչես+, և նա կասի՝ լսում եմ։ Եթե քո միջից վերացնես լուծը+, մատնացույց անելը+, վիրավորական բաներ ասելը+, 10  քաղցածին տաս այն, ինչ քո հոգին է ցանկանում+, ու կշտացնես հարստահարվածի հոգին, այդ ժամանակ քո լույսը կշողա մթության մեջ, ու քո խավարը կեսօրվա+ պես կլինի։ 11  Եհովան միշտ կառաջնորդի+ քեզ+, կկշտացնի հոգիդ նույնիսկ երաշտահար երկրում+ ու կզորացնի ոսկորներդ+։ Դու կլինես ոռոգված պարտեզի ու աղբյուրի պես+, որի ջրերը չեն ցամաքում։ 12  Քո խնդրանքով մարդիկ կվերաշինեն վաղեմի ավերակները+։ Կկանգնեցնես այն հիմքերը, որ սերնդեսերունդ ավերակ են եղել+։ Քեզ կկոչեն ճեղքերը նորոգող+, ճանապարհները վերականգնող, որոնց մոտ բնակություն են հաստատելու։ 13  Եթե հանուն շաբաթի ոտքդ հետ պահես, որ քո ցանկությունները չկատարես իմ սուրբ օրը+, եթե շաբաթը անսահման ուրախության օր կոչես՝ Եհովային նվիրված փառավոր սուրբ օր+, եթե փառավորես այն ու չգնաս քո ճանապարհներով, չկատարես քո ցանկությունները և դատարկ խոսքեր չասես, 14  այդ ժամանակ մեծ ուրախություն կգտնես Եհովայով+, ու ես այնպես կանեմ, որ գնաս երկրի բարձր տեղերով+, թույլ կտամ, որ ուտես քո նախահայր Հակոբի ժառանգությունից+, որովհետև Եհովայի բերանով է դա ասվել»+։

Ծանոթագրություններ