Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 57։1-21

57  Արդար մարդը կործանվում է+, բայց ոչ ոք իր սրտին մոտ չի ընդունում դա+։ Սիրառատ բարություն ցուցաբերող մարդիկ մահացածներին են միանում+, սակայն ոչ ոք չի հասկանում, որ աղետի պատճառով է արդարը մահանում+։  Նա խաղաղություն+ է ձեռք բերում։ Գերեզմանում*+ նրանք հանգիստ են գտնում+՝ յուրաքանչյուր ոք, ով ուղիղ է գնում+։  «Ո՛վ վհուկի+ որդիներ, մոտեցե՛ք այստեղ+, դո՛ւք, շնացողի՛ և մարմնավաճառի՛ սերունդ+։  Այդ ո՞վ է ձեզ այդքան զվարճացնում+։ Ո՞ւմ վրա եք լայն բացում ձեր բերանն ու լեզու հանում+։ Մի՞թե դուք անօրենության որդիներ չեք, ստության սերունդ+,  որ մեծ ծառերի+ մեջ՝ ամեն սաղարթախիտ ծառի տակ, կրքով եք բորբոքվում+, մորթում եք երեխաներին գետահովիտներում, որ ապառաժների խոռոչների մոտ են+։  Գետահովտի հարթ քարերը քո բաժինն էին+։ Դրանք, դրանք էին քո հասանելիքը+։ Դրանց համար դու ըմպելիքի ընծա էիր թափում+, նվեր էիր մատուցում դրանց։ Մի՞թե այդ ամենը ինձ պիտի մխիթարի+։  Բարձր ու վսեմ լեռան վրա էիր դնում մահիճդ+։ Բարձրանում էիր այնտեղ՝ զոհ մատուցելու+։  Դռան ու կողափայտի հետևում հիշատակի խորհրդանիշ էիր դնում+։ Հեռանալով ինձնից՝ մերկանում էիր, բարձրանում էիր այնտեղ ու լայն մահիճ պատրաստում+։ Ի շահ քեզ՝ ուխտ էիր կապում նրանց հետ։ Սիրում էիր նրանց հետ մահճի վրա պառկել+։ Դիտում էիր առնանդամը։  Յուղով իջնում էիր Մելեքի մոտ ու շատ քսուքներ էիր պատրաստում+։ Քո պատգամաբերներին հեռու տեղեր էիր ուղարկում և նվաստանում էիր մինչև գերեզման*+։ 10  Քո բազում ճանապարհներին տքնաջան աշխատում էիր+ ու չէիր ասում՝ անհույս է։ Վերականգնում էիր զորությունդ+, ուստի չէիր տկարանում+։ 11  Ումի՞ց վախեցար ու զարհուրեցիր+, որ սկսեցիր ստել+։ Ինձ չհիշեցիր+, ոչինչ սրտիդ մոտ չընդունեցիր+։ Մի՞թե ես չէի լռում ու թաքցնում քո գործերը+։ Դրա համար էլ նույնիսկ ինձնից չէիր վախենում+։ 12  Ես կպատմեմ քո ձևական արդարության+, քո գործերի+ մասին, որ դրանք քեզ օգուտ չեն բերելու+։ 13  Երբ օգնության կանչես, քո հավաքած բաները* քեզ չեն ազատի+, այլ քամին կքշի կտանի դրանց բոլորին+։ Քամու շունչը կքշի կտանի դրանց, բայց ինձանում ապաստան գտնողը+ կժառանգի երկիրն ու կտիրանա իմ սուրբ լեռանը+։ 14  Այդ ժամանակ կասեն. «Թո՛ւմբ պատրաստեք, թո՛ւմբ պատրաստեք։ Մաքրե՛ք ճանապարհը+։ Հեռացրե՛ք բոլոր խոչընդոտները իմ ժողովրդի ճանապարհից»»+։ 15  Այսպես է ասում Բարձրն ու Վեհը+, որն ապրում է հավիտյան+, և որի անունը սուրբ է+. «Ես բարձունքում ու սուրբ վայրում եմ բնակվում+, նաև փշրվածների ու ոգով խոնարհների հետ+, որպեսզի կենդանացնեմ խոնարհների ոգին ու կոտրվածների սիրտը+։ 16  Ձեզ հավիտյան չեմ մեղադրելու և անվերջ չեմ բարկանալու+, այլապես իմ պատճառով կթուլանա ոգին+, և կտկարանան շնչող արարածները, որոնց ստեղծել եմ+։ 17  Ես բարկացա, որ նա անարդար շահ+ ստանալու մեղավոր ուղին է բռնել, ու զարկեցի նրան։ Բարկանալով՝ թաքցրի երեսս+։ Բայց նա՝ որպես ուխտադրուժ+, շարունակեց քայլել իր սրտի ճանապարհով։ 18  Ես տեսա նրա ճանապարհներն ու սկսեցի բուժել+, առաջնորդել+ և մխիթարել+ նրան ու նրա սգավորներին»+։ 19  «Ես շուրթերի պտուղ եմ ստեղծում+։ Թե՛ հեռվում գտնվողը, թե՛ մոտակայքում գտնվողը երկարատև խաղաղություն կունենա+,– ասում է Եհովան,– ու ես կբուժեմ նրան»+։ 20  «Իսկ ամբարիշտները ալեկոծ ծովի պես են, որը չի կարողանում հանդարտվել, և որի ջրերը ջրիմուռ ու ցեխ են դուրս նետում։ 21  Ամբարիշտների համար խաղաղություն չկա»+,– ասում է իմ Աստվածը։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մահճի մեջ»։
Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Հվնբր «կուռքերը»։