Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 55։1-13

55  Հե՜յ, ո՜վ բոլոր ծարավներ+, ջրի մոտ եկեք+։ Ո՜վ փող չունեցողներ, եկեք, գնեք ու կերեք+։ Այո՛, եկեք, առանց փողի ու վճարի+ գինի+ ու կաթ+ առեք։  Ինչո՞ւ եք փող վճարում այն բանի համար, ինչը հաց չէ, և ինչո՞ւ եք ծանր աշխատում այն բանի համար, ինչը չի հագեցնում+։ Ուշադիր ինձ լսեք ու լավ սնունդ ճաշակեք+։ Թող ձեր հոգին ընտիր կերակուր վայելի+։  Ականջ դրեք+ ու ինձ մոտ եկեք+։ Լսեք, ու ձեր հոգին ողջ կմնա+։ Ես, անշուշտ, ձեզ հետ ուխտ կկապեմ, որը կտևի դարեդար+ և որը կապված է Դավթի հանդեպ հավատարմորեն դրսևորած ողջ սիրառատ բարության* հետ+։  Ահա ես նրան+ որպես վկա+ եմ տվել ազգությունների համար+, որպես առաջնորդ+ ու ղեկավար+՝ ազգությունների համար։  Դու կկանչես մի ազգի, որին չես ճանաչում+, և ազգի միջից նրանք, ովքեր քեզ չէին ճանաչում, դեպի քեզ կվազեն+ հանուն քո Աստված Եհովայի+ և հանուն Իսրայելի Սրբի+, որովհետև նա կզարդարի քեզ+։  Փնտրե՛ք Եհովային, քանի դեռ հնարավոր է գտնել նրան+։ Կանչե՛ք նրան, քանի դեռ նա մոտ է+։  Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը+, և վնասարար մարդը՝ իր մտքերը+։ Թող նա վերադառնա դեպի Եհովան, որը կողորմի նրան+, ու դեպի մեր Աստվածը, որովհետև նա մեծահոգաբար կների+։  «Ձեր մտքերը իմ մտքերը չեն+, և իմ ճանապարհները ձեր ճանապարհները չեն+,– ասում է Եհովան,–  որովհետև ինչպես որ երկինքն է երկրից բարձր+, այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից+, ու իմ մտքերը՝ ձեր մտքերից+։ 10  Ինչպես որ անձրևն ու ձյունն են իջնում երկնքից և այնտեղ չեն վերադառնում, մինչև որ չեն ոռոգում երկիրը, արգասաբեր ու ծլարձակ չեն դարձնում այն+, որ սերմ տան սերմնացանին և հաց՝ ուտողին+, 11  այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը+. այն անարդյունք չի վերադառնա ինձ մոտ+, այլ կկատարի այն, ինչ կամենում եմ+, և կիրագործի այն, ինչի համար ուղարկել եմ նրան+։ 12  Եվ այսպես՝ դուք ուրախությամբ դուրս կգաք+ ու խաղաղությամբ ներս կմտնեք+։ Լեռներն ու բլուրները ձեր առաջ կցնծան և ուրախությամբ կբացականչեն+, իսկ դաշտի բոլոր ծառերը ծափ կտան+։ 13  Փշոտ մացառների փոխարեն գիհի կաճի+, ծակծկող եղինջի փոխարեն՝ մրտենի+։ Դա փառք կբերի Եհովային+ և անջնջելի նշան կլինի դարեդար»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «ողջ նվիրված սիրո»։