Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Օնլայն Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եսայիա 52։1-15

52  Արթնացի՛ր, արթնացի՛ր, հագի՛ր զորությունդ+, ո՛վ Սիոն։ Հագի՛ր գեղեցիկ հանդերձներդ+, ո՛վ Երուսաղեմ՝ սուրբ քաղաք+, որովհետև այլևս ոչ մի անթլփատ և անմաքուր չի մտնի քո մեջ+։  Վե՛ր կաց, թա՛փ տուր փոշին վրայիցդ+ ու նստի՛ր, ո՛վ Երուսաղեմ։ Արձակի՛ր պարանոցիդ կապերը, ո՛վ Սիոնի գերի դուստր+։  Այսպես է ասում Եհովան. «Դուք ձրի վաճառվեցիք+ և առանց փողի կփրկագնվեք»+։  Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Սկզբում իմ ժողովուրդը Եգիպտոս գնաց, որ այնտեղ որպես պանդուխտ բնակվի+։ Հետո Ասորեստանը ճնշեց նրան առանց պատճառի»։  «Հիմա ես ինչպե՞ս վարվեմ,– ասում է Եհովան,– քանի որ իմ ժողովրդին ձրի տարան+։ Նրանց իշխողները գոռում էին+,– ասում է Եհովան,– և անընդհատ՝ ամբողջ օրը, անարգանքով էին վերաբերվում իմ անվանը+։  Դրա համար այդ օրը իմ ժողովուրդը կիմանա իմ անունը+, այո՛, հենց դրա համար, որովհետև ե՛ս եմ դա ասում+, ե՛ս»։  Որքա՜ն գեղեցիկ են լեռների վրա նրա ոտքերը+, ով բարի լուր է բերում+, խաղաղություն է հռչակում+, բարի լուր է բերում լավագույն բաների մասին+, ով փրկություն է հռչակում+ ու Սիոնին ասում է. «Քո Աստվածը թագավոր է դարձել»+։  Լսի՛ր։ Քո դետերը+ գոչում են+։ Նրանք միաձայն բացականչում են ուրախությունից, քանի որ իրենց աչքերով+ տեսնում են, թե ինչպես է Եհովան վերադարձնում Սիոնը+։  Ուրախացե՛ք, միաձայն բացականչե՛ք ուրախությունից, ո՛վ Երուսաղեմի ավերված տեղեր+, որովհետև Եհովան մխիթարել է իր ժողովրդին+, փրկագնել է Երուսաղեմը+։ 10  Եհովան բոլոր ազգերի աչքի առաջ մերկացրել է իր սուրբ բազուկը+։ Երկրի բոլոր ծայրերը կտեսնեն այն փրկությունը, որը կտա մեր Աստված+։ 11  Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս եկեք այդտեղից+, մի՛ դիպեք ոչ մի անմաքուր բանի+, դո՛ւրս եկեք նրա միջից+, մաքո՛ւր մնացեք, դուք, որ կրում եք Եհովայի տան պատկանելիքները+։ 12  Դուք առանց խուճապի պիտի դուրս գաք ու չպիտի փախչեք+, որովհետև Եհովան գնալու է ձեր առջևից+, և Իսրայելի Աստվածը ձեզ պաշտպանելու է թիկունքից+։ 13  Ահա իմ ծառան+ հասկացողությամբ կվարվի+։ Նա բարձր դիրքում կլինի, կբարձրանա ու մեծապես կփառավորվի+։ 14  Ինչպես որ շատերը ապշահար+ նայում էին նրան, որովհետև նրա տեսքն ավելի այլանդակված էր+, քան ցանկացած մեկինը, ու նրա փառահեղ կերպարանքը ավելի այլանդակված էր+, քան մարդկանց որդիներից որևէ մեկինը, 15  այդպես էլ շատ ազգեր կցնցվեն նրա պատճառով+։ Թագավորները կփակեն իրենց բերանը+, քանի որ կտեսնեն այն, ինչի մասին նրանց չի պատմվել, և ուշադրություն կդարձնեն այն բանին, ինչի մասին չեն լսել+։

Ծանոթագրություններ